«Պավլիկյան շարժում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎top: Անգլերեն է, սակայն պատճառ‐հիշեցում է հայերեն տարբերակ պատրաստելու համար
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 36.
Շարունակելով պավլիկյանների հալածման քաղաքականությունը՝ Բյուզանդիայի կայսրերը հրամայում էին անխնա ոչնչացնել պավլիկյաններին՝ նպատակ ունենալով արմատախիլ անել շարժումը։ Հենակետ դարձնելով Բարձր Հայքում գտնվող [[Տևրիկ]] ամրոցը՝ աղանդավորները ոչ միայն պաշտպանվում էին, այլև դիմում լայն հարձակողական գործողությունների։ Պավլիկյանները վճռական պայքարի դիմեցին, երբ նրանց զինված ուժերի գլուխ անցավ [[Խրիսոխիր]]ը, ապա՝ տաղանդավոր զորավար [[Կարբեաս]]ը։ Նրա ղեկավարությամբ պավլիկյանները փայլուն ու տպավորիչ հաղթանակներ տարան բյուզանդական կանոնավոր զորքերի դեմ և կարողացան անգամ դուրս գալ [[Սև ծով]]ի ափերն ու մոտենալ կայսրության [[Կոստանդնուպոլիս|մայրաքաղաքին]]։ Շարժման մասնակիցների թիվը կտրուկ աճեց։
[[Պատկեր:Persecution of Paulicians.png|մինի|Պավլիկյանների սպանդը 843-844 թվականներին|300px]]
9-րդ դարի կեսերին Կոստանդնուպոլսում գահ էր բարձրացել ծնունդով մակեդոնացի հայազգի կայսր [[Վասիլ I Մակեդոնացի|ՎասիլՎասիլը]]ը, ով փոխեց կայսեր՝ ընտրվելու կարգը և իշխանությունը դարձրեց ժառանգական։ Նա դիմեց վճռական գործողությունների։ Վասիլի բանակները 872 թվականին պարտության մատնեցին պավլիկյաններին և ավերեցին վերջին հենակետ Տևրիկ ամրոցը։ Դրանից հետո պավլիկյաններին հոծ խմբերով տեղափոխեց [[Բալկանյան թերակղզի|Բալկաններ]], որտեղ նրանք շարունակեցին տարածել իրենց գաղափարները։ Նրանց ազդեցությամբ [[Բուլղարիա]]յում ծնունդ առավ [[բոգոմիլների շարժում|բոգոմիլների]], իսկ [[Ֆրանսիա]]յում [[Ալբիգոյցիներ|ալբիգոյանների]] շարժումները<ref>[http://wwww.findarmenia.com/arm/history/19/220/224 Շարժման վերելքը և պարտությունը]</ref>։
 
== Տես նաև ==