«Պավել Կոգան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 7.
Ծնվել է Մոսկվայում՝ երաժիշտների ընտանիքում։ Հայրը և մայրը հայտնի ջութակահարներ Պավել Կոգանն ու Ելիզաբետա Գիլելսն են, մորեղբայրը դաշնակահար Էմիլ Գիլելսն է, իսկ քույրը դաշնակահարուհի է։
 
Նա երաժշտության մեջ է մտնում ջութակով, բայց միշտ մեծ ուշադրություն է դարձնում դիրիժորական արվեստին։ 18 տարեկանում նա գրավում է Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթի առաջին մրցանակը (1970 թ.)։ Շատ անգամ հանդես է եկել իր հոր հետ մեկտեղ։ Հայր Կոգանի հետ կատարել է շրջագայություններ նաև որպես դիրիժոր։
1972 թվականին նա առաջին անգամ հանդես է գալիս որպես դիրիժոր և նվիրվում այս մասնագիտությանը։ Նա գլխավորում է տարբեր առաջատար նվագախմբեր այդ թվում նաև՝ Զագրեբի, Սանկտ-Պետերբուրգի, Լոս Անջելեսի, Տորոնտոյի և այլ երկրների ֆիլհարմոնիկ նվագախմբեր, Ֆրանսիայի Պետական Նվագախումբ, Դրեզդենի Նվագախումբ, Լյուքսեմբուրգի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ և այլն։
1989 թվականից նա ստանձնել է Մոսկվայի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը։ Կատարել է բազմաթիվ ձայնագրություններ՝ [[Դմիտրի Շոստակովիչ|Շոստակովիչի]], [[Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով|Ռիմսկի-Կորսակովի]], [[Հեկտոր Բեռլիոզ|Բեռլիոզի]], [[Պյոտր Չայկովսկի|Չայկովսկու]], [[Սերգեյ Պրոկոֆև]]ի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններով։
Իր ձայնագրությունների համար ստացել է բազմաթիվ մրցանակներ։