«Հարրի Փոթեր (վիպաշար)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 22.
Ամենահետաքրքիր կերպարներից մեկն է նաև Ալբուս Դամբլդորի կերպարը: Այս հրաշագործ կախարդը լի է բարությամբ ու մեծ իմաստությամբ: Ռոուլինգը չի էլ ցանկացել որևէ փոփոխություն մտցնել բարի հրաշագործ պապիկների կերպարի մեջ: Նա ճերմակ մազերով է, երկար մորուքով, բարի ու միշտ խորհրդավոր ժպիտով, որ ասես ասում է՝ ես գիտեմ ավելին քո մասին, քան դու ինքդ քո: Առաջին երկու ֆիլմերում Ալբուս Դամլդորի կերպարը մարմնավորել է հայտնի դերասան Րիչարդ Հարիսոնը, սակայն երկրորդ ֆիլմի նկարահանումների ավարտից քիչ անց նա վախճանվում է: Հետագա բոլոր ֆիլմերում Ալբուս Դամլդորին մարմնավորում է Մայքլ Գեմբոնը:
Ողջ ստեղծագործության ամանհակասական ու ամենակենտրոնական կերպարներից մեկն է Սեվերուս Սնեյփը: Այս հրաշագործ կախարդը ում մարմնավորում է հանրահայտ և շատ սիրված դերասան Ալան Րիքմանը, ըստ մի շարք հարցումների, ամենասիրված և կարևոր հերոսն է: Նրա խիստ ու միաժամանակ սառը հայացքից անհանար է հասկանալ որևէ բան: Նա միշտ սև հագուստով է, ավելին, ժամանակին Վոլան դե Մորտի հանցակիցը: Սակայն նա հավատարիմ է բարի ուժերին: Նա տարիներ շարունակ օգնում է Դամբլդորին Չարի դեմ պայքարում, մնալով ստվերում: Նա չի դավաճանում ամենավերջին պահին անգամ, երբ օգնում է Մալֆոյին սպանել Դամբլդորին, նա միայն իրականացնում է այն մեծ ծրագիրը, որի մի մասն էր Դամլդորի մահը: Ստեղծագործության վերջում բացահայտվում է այն գաղտնիքը, թե ինչու էր նա միշտ Փոթթերի հետ ավելի կոպիտ, քան մնացած աշակերտների հետ: Հարրիի մեջ նա նրա հորն էր տեսնում, նրան ով ամուսնացել էր իր սիրած աղջկա հետ: Այս դրամատիկ կերպարի խստության ու հպարտության ներքո Ռոուլինգը ներդրել է ամենազգացմունքային ու տառապած սիրտը: Սնեյփը զոհվում է, սակայն մինչ այդ հասցնում է Հարրին ասել ամեն ինչ: Ի դեպ Ալան Րիքմանը ստիպված էր մտնել իր իրական տարիքից մոտ 35 տարի ավելի փոքր կերպարի մեջ, ինչը հանճարեղ դերասանի մոտ ստացվում է անթերի:
Այսպիսով ամփոփենք՝ 2011թ.-ի հունիս ամսվա դրությամբ ողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 450 մլն գրքի օրինակ: Կինոստուդիան բոլոր ֆիլմերի համար ծախսել է մոտ 1 մլրդ 130 մլն ամերիկյան դոլլար, իսկ 8 ֆիլմեից ստացված հասույթը կազմել է 7 մլրդ 330 մլն դոլլար: Գիրքը թարգմանվել է 67 տարբեր լեզուներով, պահանջել է 10 տարվա աշխատանք, ստացել 9-ը ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակ, նկարահանումների ժամանակ նկարահանվել են ավելի քան 250 տարբեր կենդանիներ (կատուներ, բվեր, չղջիկներ, մկներ, առնետներ, շներ և այլն), ավելի քան 200 հմայախոսք, 200-ից ավելի նոր ու դիցաբանական էակներ, կատարվել է 5800 անգամ սպիի տեղադրում և գրիմ միայն Փոթթերի համար, օգտագործվել 100 հազարից ավել տարբեր հագուստ և աքսեսուար դերասանական անձնակազմի համար, իսկ աշխարհում այսօր ապրում են հարյուրավոր իրական Հարրի Փոթթեր անունը կրող մարդիկ և այս թվերը դեռ կարելի է շարունակել…
Ինչևէ, սպասենք համաշխարհային նոր կախարդի ծնվելուն, իսկ Փոթթերն արդեն իր առաքելությունն իրագործեց:
== Վիպաշարի գրքերը ==