«Նորվեգիայի սաամներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 14.
Սահմանազատումը շատ կողմերով ազդեց նյավդեմյան սաամների վրա: Նորվեգիայի ղեկավարությունը նպաստեց նրան, որ նոր նահանգում բնակություն հաստատեն նստակյաց բնակչությունը, որոնք խոսում են [[նորվեգերեն]], որի հետ կապված նորվեգական բնակչությունը սկսեց սաամներին հանել իրենց հողերից: բացի այդ, հյուսիսից սկսեցին գալ սաամ-եղնիկաբույծներ:
 
Պազրեցյան սաամների ճակատագիրն ավելի դրամատիկ էր: Հատկապես վեճեր էին ծագում [[սաղմոններ]]ի որսի ժամանակ, որտեղ նորվեգական ձկնորսները զբաղեցնում էին պազրեցյան սաամների ձկնորսավայրերը: Բացի այդ, այն ժամանակաշրջանում, երբ Ֆինլանդիան ստիպում էր [[ՍՍՀՄ]]-ին իրեն զիջել Նորվեգիայի սահմանի երկարությամբ ձգվող ցամաքային ճանապարհը<ref group="Ն">Պեչենգի շրջանը ({{lang-fi|Petsamo}}) պատկանել է [[Ֆինլանդիա|Ֆինլանդիային]]յին մինչև 1944 թվականը, երբ նորից միացել է Սովետական Միությանը: Այդ ընթացքում Նորվեգիան և [[ՍՍՀՄ|ՍՍՀՄ-ը]] չունեին ցամաքային սահման:</ref>, նորվեգական կառավարությունը [[1924]] թվականին հասավ նրան, որ Ֆինլանդիան պայմանագիր ստորագրեց, ըստ որի պազրեցյան սաամները կորցրեցին իրենց այդ տարածքներում ձուկ որսալու արտոնությունը` որպես փոխհատուցում ստանալով 12 000 ոսկե կրոն: Տոկոսները (մոտ 900 կրոն) պետք է բաժանվեին սաամների միջև: 140 պազրեցյան սաամներից յուրաքանչյուրին հասնում էր տարեկան 6 կրոն: Ֆինլանդիայի և Խ-ի միջև [[Խորհրդա-ֆիննական պատերազմ (1939-1940)|պատերազմական գործողությունների]] ժամանակ (1939—1940) սաամները վերջնականապես լքեցին այդ տարածքը, իսկ պատերազմի ավարտից հետո Ֆինլանդիան սաամներին տրամադրեց նոր տարածք` Ինարի լճի շրջակայքում:
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ Համաշխարհային պատերազմի]] ավարտից հետո Նորվեգիայում և ԽՍՀՄ-ում գտնվող սաամների համայնքները պետական սահմաններով լիովին հեռացան միմյանցից, բացառությամբ երկու զվարճալի դեպքերից. 1960 թվականին Նորվեգիայի սաամ-եղնիկաբույծների ներկայացուցիչը կոմունիստ էր, որը ՍՍՀՄ-ի ղեկավարության հետ համաձայնության էր եկել յոթ Նորվեգացի սաամների ճամփորդությունը Լովոզերա լիճ` փորձի փոխանակման համար, որտեղ էլ կոլեկտիվացման ալիքը բերել էր մեծ քանակությամբ սաամների: Մի քանի սաամներ էլ 1977 թվականին [[Մուրմանսկ]]ի «Հյուսիսային Կալոտայի բարեկամության ու խաղաղության օրերին» նորվեգական պատվիրակության կազմում էին<ref>Samene — grenselandets urfolk. I Büchten, Dzjakson og Nielsen (red.): Norge — Russland. Naboer gjennom 1000 år. 2004</ref>:
Տող 38.
[[1990]] թվականին ստեղծվել է Սաամների սպորտային միությունը (Sámiid valáštallanlihttu), որը կազմակերպում է ամառային և ձմեռային սպորտաձևերի մրցումներ: [[2003]] թվականից կա նաև Սաամների ֆուտբոլային միություն (Sámi spábbačiekčanlihttu):
 
Տարբեր երկրների սաամական կազմակերպությունները միավորող միջազգային մարմին է հանդիսանում Սաամների միությունը` [[Սաամների միություն|''Samerådet'']]<ref group="Ն"> ''Nordisk Sameråd'' նախկին անվանումը փոխվել է այն բանից հետո, երբ այնտեղ մտան ռուսական սաամները:</ref>, որը գտնվում է Ֆինլանդիայում: Երեք տարին մեկ անգամ անց է կացվում Սաամակամ կոնգրես (Samekonferansen): Սաամների միությունը ՄԱԿ-ի համակարգում պաշտոնական կարգավիճակ ունի և ակտիվ գործունեություն է ծավալում արմատական ժողովուրդների իրավունքների համար:
 
== Մշակույթ ==