«Նոր Կյուրին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 77.
Գյուղը տեղադրված է [[Արարատյան դաշտ]]ում` ծովի մակարդակից 865 մ բարձրության վրա։
 
== Կլիման ==
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են [[խորշակ]]ներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
 
== Բնակչություն ==
Տող 95.
|}
 
== Տնտեսություն ==
Գյուղն ունի այգեգործական թաղամաս 90.0 հա ընդհանուր մակերեսով, ունի 270 տնտեսություն, 1 դպրոց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 290 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են մասամբ։ Համայնքի հողերը օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ, արոտավայրեր՝ համապատասխանաբար կազմելով 94 հա, 53 հա և 89 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ինչպես նաև հացահատիկ։ Պտուղներից մշակում են ծիրանենի, դեղձենի։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ։ Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր։
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
* [http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf Նոր Կյուրին]
 
== Հղումներ ==