«Նիկոլայ Պրժևալսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 30.
Սա Պրժևալսկու կատարած ամենաբեղմնավոր և ամենացայտուն ճանապարհորդություններից մեկն էր։ Այս ճամփորդությունունը ունի աշխարհագրական- գիտական մեծ նշանակություն։
Այն տալիս է.
* Մոտ 8000կմ երկարությամբ ճանապարհի հանույթը, քարտեզի վրա այդ անհայտ տարածքի արտահայտումը,
* Տարածքի օդերևութաբանական մշտական դիտումները՝ օրական երեք անգամ։ Այդ դիտումները հիմք հանդիսացան Պրժևալսկու կողմից այս տարածքի բնակլիմայական պայմանների բնութագրման համար։
* Հյուսիսային Տիբեթում հայտնագործվում են մի քանի լեռնաշղթաներ և հայտնագործում Լհասա տանող ամենակարճ ուղիները։
Տող 59.
Նույնիսկ հասուն տարիքում նա անտարբեր է եղել պարգևների, մեդալների նկատմամբ և ավելի ուշադիր՝ հետազոտությունների նկատմամբ։ Նա հանդես է եկել նաև որպես յուրահատուկ գրող, ով շատ պատկերավոր կերպով է նկարագրել իր անցած ճանապարհը։ Նրա պատվին գերեզմանի վրա կանգնեցվել է հսկայական արձան՝ Պրժևալսկ քաղաքում, այդտեղ գործում է նաև Պրժևալսկու անվան թանգարան, իսկ Սանկտ- Պետերբուրգում Աշխարհագրական ընկերության կողմից կանգնեցված է Ալեքսանդրյան այգում Պրժևալսկու հուշարձանը։ 1891 թվականին նրա անվամբ մեդալներ և պատվո նշաններ, մասնավորապես Պրժևալսկու անվան ոսկե մեդալ ձուլվեցին։ Աշխարհագրական տեղանուններից կան Պրժևալսկու անվան լեռներ, ձիու տեսակ, կենդանատեսակ, քաղաք Կիրգիզիայում, փողոց Մոսկվայում, գիմնազիա Սմոլենսկում։ Նա դեռևս կենդանության օրոք ստացել է հետևյալ պարգևները՝
* Սմոլենսկի արժանի քաղաքացի,
* Պետերբուրգի արժանի քաղաքացի,
* Սբ. Վլադիմիրի օրդեն 3-րդ կարգի,
* Կոնստանտինովայն ոսկե մեդալ,
* Աշխարհագրական ընկերության կողմից արժաթե մեդալ,
* Բեռլինի աշխարահագրական ընկերության անդամ
* Փարիզի միջազգային աշխարահագրական կոնգրեսի պատվո հյուր,
* Փարիզի աշխարհագրական ընկերության ոսկե մեդալ,
* Բեռլինի աշխարհագրական ընկերության կողմից Ալեքսանդր Հումբոլդտի անվան մեծ ոսկե մեդալ,
* Լոնդոնի աշխարհագրական հասարակության կողմից Թագավորական մեդալ,
* Հարգելի հյուր Ռուսաստանի ԳԱ
* Հարգելի հյուր Սանկտ- Պետերբուրգի ԳԱ
* Իտալիայի աշխարհագարական ընկերության ոսկե մեդալ,
* Ոսկե մեդալ, որի վրա գրված է . « Կենտրոնական Ասիայի բնությունը առաջինը ուսումնասիրողին»` Ռուսաստանի ԳԱ
 
Տող 78.
 
== Գրականություն ==
Թ. Խ. Հակոբյան « Աշխարհագրության համառոտ պատմություն», Երևան, 1976, «Լույս» հրատարակություն,
 
== Ծանոթագրություններ ==