«Նաիրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 20.
| Զինանշան =
| Զինանշանի հոդված =
| Քարտեզ = [[պատկերՊատկեր:Near East 1400 BCE.png|250 px]]
| Քարտեզի տարեթիվ = [[մ.թ.ա. 1400]]
| Պետական կարգ = Ցեղային միություն
Տող 52.
| Նշումներ =
}}
'''Նաիրի''', երկիր [[Հայկական լեռնաշխարհ]]ում [[մ.թ.ա. 14-րդ դար|մ.թ.ա. 14]]<ref>«Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 33</ref> - [[մ.թ.ա. 10-րդ դար|10-րդ դարերում]], [[Վանա լիճ|Վանա լճի]] մերձակա տարածքները բնակեցնող [[հուրիներ|հուրի]]-[[հայեր|հայկական]] ցեղերի [[ասորերեն]] անվանումը, որը նշանակում է «գետեր»: [[մ.թ.ա. 14-րդ դար|Մ.թ.ա. 14]] - [[մ.թ.ա. 13-րդ դար|13-րդ դարերում]] [[Վանա լիճ|Վանա լճի]] շրջակայքում և նրանից դեպի հարավ ու արևմուտք ընկած ընդարձակ տարածությունների վրա ապրում էին հուրիա-հայկական բազմաթիվ ցեղեր, որոնց զբաղեցրած տարածքը ասորեստանյան արձանագրությունների մեջ անվանվում է ''Նաիրի երկիր''<ref>«Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 33</ref>:
 
Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և արևելյան շրջաններում առաջին ցեղային միությունները հիշատակվում են սեպագրերում միայն [[մ.թ.ա. 2-րդ հազարամյակ]]ի երկրորդ կեսից: Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները՝ Վանա լճի և [[Եփրատ]]ի հովտի միջև, զբաղեցնում էր [[Նաիրի ցեղային միություն]]ը, որի մեջ մտնում էին մի քանի տասնյակ ցեղեր։ Նաիրյան ցեղային միության ուժեղացմանն էապես նպաստեցին ասորեստանյան թագավորների ավերիչ ու ավարառուական արշավանքները: Դրանց դիմադրելու համար նաիրյան ցեղերը թշնամու դեմ դուրս էին բերում պատկառելի միացյալ ուժեր՝ միավորելով մի քանի տասնյակ ցեղերի զինուժը: Նաիրյան միության բնակչության գերակշիռ մասը կազմում էին հայալեզու ցեղերը։
 
== Ասորեստանյան արձանագրությունները ==
[[մ.թ.ա. 14|Մ.թ.ա. 14]] - [[մ.թ.ա. 10-րդ դար|10-րդ դարերում]] [[ասորեստան]]յան սեպագիր սկզբնաղբյուրներում տեղեկություններ են պահպանվել Հայկական լեռնաշխարհի մի շարք քաղաքական կազմավորումների մասին, որոնք հորջորջվել են Նարի կամ Նաիրի «երկրներ» ընդհանրացված անվանումով։ Դրանցից առանձնապես հիշատակվում են Կադմուխին (Կադմուք-[[Կորդուք]]), Մուշկին ([[Մոկս]]), [[Ալձի]]ն ([[Աղձնիք]]), Իշուան ([[Ծոփք]]), Դայանին կամ [[Դիաոխա|ԴայաենիԴայաենին]]ն ([[Տայք]]) ևն, որոնք տարածվել են գերազանցապես [[Տիգրիս]], [[Եփրատ]] գետերի վերին հոսանքների և դրանց վտակների ու ակունքների ընդարձակ շրջաններում։ [[Ասորեստան]]ի հարձակումների ընդհանուր վտանգը դիմակայելու նպատակով Նաիրի «երկրները» հարկադրված միավորել են իրենց զինված ուժերը, պաշտպանական համակարգը, նյութական միջոցները, ցեղային շահերը զուգակցել կամ ենթարկել ընդհանուր շահերին և ծավալել փոխհամաձայնեցված գործունեություն։
 
Նաիրին առաջին անգամ հիշատակվել է Ասորեստանի [[Սալմանասար Ա]] (մ.թ.ա. 1280-1261) թագավորի արձանագրության մեջ, որտեղ Սալմանասարը հայտնում է, որ դեպի հյուսիս կատարած իր արշավանքի ժամանակ, ի թիվս այլ երկրների, նվաճել է նաև Նաիրի երկիրը:
 
Սալմանասարի որդին՝ [[Թուկուլթի-Նինուրտա Ա]] թագավորը (մ.թ.ա. 1261-1239) մի արշավանք է կատարում Նաիրի երկրի վրա, որտեղ նրա դեմ դուրս են գալիս 43 (40<ref>«Հայ ժողովրդի պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 33</ref>) ցեղերի առաջնորդներ, որոնք ասորեստանյան արձանագրությունների մեջ անվանված են «թագավորներ»:
 
[[Թիգլաթպալասար Ա]] թագավորը (մ.թ.ա. 1115-1077) դեմ է դուրս գալիս՝ նախ 23, ապա՝ 60 դաշնակից ցեղային իշխանությունների միացյալ ուժերի դիմադրությանը։ [[Մ.թ.ա. 10-րդ դար]]ում Նաիրին ներառվեց [[Ուրարտու]]ի կազմի մեջ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նաիրի» էջից