«Թաթուլ Հուրյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 2.
'''Թաթուլ Սամսոնի Հուրյան (Խաչատրյան)''' ([[4 հուլիսի]], [[1912]], Թեջրլու, Սուրմալուի գավառ), հայ բանաստեղծ, Արցախի գրական միավորման հիմնադիրներից։
Թաթուլ Սամսոնի Հուրյան (Խաչատրյան) ծնվել է [[1912]] թ. [[հուլիսի 4]]-ին Արևմտյան Հայաստանի Սուրմալուի գավառի [[Թեջրլու]] գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ Նա աչք է բացել համատարած վշտի ու կարիքի մեջ։ Շուտով գալիս են աղետի տարիները. սկսվում է համաշխարհային պատերազմը, որը սանձազերծեց թուրք բարբարոսներին։ Այնուհետև հաջորդում է ջարդերի շրջանը։ Խուսափելով համատարած բնաջնջումից լքելով հայրենի տունը՝ Հուրյանենց ընտանիքը բռնեց գաղթի տառապալից ճանապարհը և անցավ Անդրկովկաս։ Նրանք բնակություն հաստատեցին Երևանից ոչ հեռու գտնվող Փարաքար գյուղում, այնուհետև տեղափոխվեցին Զեյվա (այժմ [[Տարոնիկ]])։ Հենց այստեղ էլ 1920 թ. մահանում է Թաթուլի մայրը՝ Սաթենիկ Խաչատրյանը։ Մոր մահը ցնցում է երեխային։ Այդ խոր վիշտը նրա հոգում ապրում է երկար տարիներ։ Թաթուլի հայրը՝ Սամսոն Եսայի Խաչատրյանը, կնոջ մահից հետո իր երկու երեխաների՝ Թաթուլի և Անգինի (ծնված 1914 թ.) հետ տեղափոխվում են Հոկտեմբերյանի շրջանի Էվջիլար (այժմ Արազափ) գյուղը։ Նույն թվականին Սամսոն Խաչատրյանը բարեկամների խորհրդով նորից է ամուսնանում։ Թաթուլի հայրը միջահասակ, կենսուրախ, անմիջական բնավորությամբ հողի աշխատավոր էր։ Հաճախ էր երեխաներին պատմում հեքիաթներ, լեգենդներ, առակներ։ Աշխատանքի ընկերները հաճախ էին խնդրում հետաքրքիր պատմություններ պատմել։ Նույնիսկ պատրաստ էին նրա փոխարեն աշխատել,
== Կրթություն ==
Տող 10.
Խորհրդային տարիներին մեղադրվել է ազգայնականության մեջ, հալածանքների պատճառով թողել է Բաքուն և եկել [[Արցախ]]։ Հետագայում ուղարկվել է ռազմաճակատի ծանր գիծ, որտեղ և զոհվել է։
Բանաստեղծություններն աչքի են ընկնում հայրենասիրական պաթոսով («Հասակ», 1934, «Աստղ», 1943, «Բանաստեղծություններ և պոեմներ», 1949, «Հուշարձան», 1970 և այլ ժողովածուներ)։ Թաթուլ Հուրյանը [[Արցախ]]ի գրական միավորման հիմանդիրներից և առաջին անդամներից մեկն է եղել։ Նա արժանացավ [[Եղիշե Չարենց]]ի քաջալերանքին և բարձր գնահատականին:
{{ՀՀՀ}}
|