«301-րդ հոդված (Թուրքիայի քրեական օրենսգիրք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Protest against fascist Turkish policy on Non-Muslims.jpg|աջից|մինի|301 հոդվածի հանդեպ ցույց Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան առջև։]]
 
'''301-րդ հոդված''', [[Թուրքիա|թուրքական]] քրեական օրենսդրության հոդված, որն անօրեն է դարձնում Թուրքիայի, թուրք ազգության կամ թուրքական կառավարական կառույցների վարկաբեկումը։ Այն ուժի մեջ է մտել [[2005]] թ. հուլիսի մեկին և ընդունվել է որպես քրեական օրենսդրության բարելավման փաթեթի մի մաս Թուրքիայի [[Եվրամիություն|Եվրամիության]] անդամակցելու բանակցությունները սկսելուց առաջ, որն իր նպատակը ուներ Թուրքիան Եվրոպական Միության չափանիշներին հասցնելը։ Պաշտոնական ուժի մեջ մտնելուց ի վեր, հոդվածը դարձել է բազում բանավեճերի առարկա՝ հոդվածի կողմից խոսքի ազատության իրավունքների սահմանափակման պատճառով։<ref>"[http://www.euractiv.com/en/enlargement/turkey-new-penal-code-touches-raw-nerves/article-140266 Turkey's new penal code touches raw nerves]," ''EurActiv'', Հունիսի 2, 2005, թարմացվել է նոյեմբերի 14, 2005։</ref>
 
Մինչև [[2008]] թ. ապրիլի 30-ին կատարված փոփոխությունները, օրենքը որպես հանցանք էր ճանաչում «թրքության» վարկաբեկումը։ Այս հոդվածի ուժի մեջ մտնելուց սկսած ավելի քան 60 քրեական գործ է հարուցվել, որոնցից մի քանիսը ընդգրկել են մեծ ճանաչում ունեցող մեղադրյալներ և որպես հետևանք մեծ հրապարակայնացում են ստացել։ Քեմալ Կերինչսիզի ղեկավարած ''Մեծ Իրավաբանների Միությունը'' ([[թուրքերեն]]՝ ''Büyük Hukukçular Birliği'') կանգնած է 301 հոդվածով հարուցված գրեթե բոլոր գործերի դատավարության ետևում։ Կերինչսիզը ներկայացրել է մեղադրող կողմը 40 դատավարություններում, որոնք ընդգրկում են բոլոր ճանաչված մեղադրյալների գործերը։