«Օրսոն Ուելս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
}}
 
'''Ջորջ Օրսոն Ուելս''' ({{lang-en|George Orson Welles}}, {{ԱԾ}}), ամերիկացի [[ռեժիսոր]], դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռադիոհաղորդավար, օպերատոր, մոնտաժող։ Նրա ֆիլմերըֆիլմերն աչքի են ընկնում ստեղծագործական և տեխնիկական հետաքրքիր լուծումներով։
 
== Կենսագրություն ==
Օրսոն Ուելսը ծնվել է [[ԱՄՆ]]-ում [[Վիսկոնսին]] նահանգի Քենոշա քաղաքում։ Հայրը՝ Ռիչարդ Ուելսը գործարանների ցանցի սեփականատեր էր, մայրը Բեատրիս Իվը դաշնակահարուհի էր և սուֆրաժիստուհի։ Մանուկ ժամանակից երեխայի մոտ նկատվում էր մտավոր զարգացած ընդունակություններ և ստեղծագործական ձիրք, նա նվագում էր դաշնամուր, զբաղվում նկարչությամբ և այլն։
 
Ընդամենը 3 տարեկան էր, երբ հայտնվեց [[Չիկագո]]յի Օպերայի բեմում Սամսոն և Դալիլա ներկայացման մեջ, որին հաջորդեց ևս մի երեխայի դեր Madame Butterfly ներկայացման մեջ։ Մայրը հանկարծամահ է լինում 1924 թ. 43 տարեկան հասակում, ինչը ծանր ազդեցություն է ունենում պատանի Օրսոն Ուելսի վրա։ ՈւլեսներիՈւելսների ընտանիքի հին բարեկամներից մեկը՝ դոկտոր Մաուրիս Բեռնստայնը, խթանում է երեխայի սերը թատրոնի հանդեպ, ով նրան նվիրում է լապտեր և մի տուփ ներկ, որոնցով Օրսոնը տիկնիկային թատրոնում ստեղծում է կերպարներ և ինքնուրույն կատարում է փոքրիկ բեմադրություներ։
 
Դպրոցն ավարտելուց հետո կրթություն է ստանում է Վիսկոնսինի Մեդիսոն քաղաքի համալսարաններում և խաղում է նաև համալսարանի սիրողական թատրոնի խմբի կազմում։ 1930 թ. մահանում է նաև հայրը և Օրսոնը մնում է դոկտոր Մաուրիս Բեռնստայնի խնամքի տակ։