«Իրանի իսլամական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 64.
 
=== Արտաքին հետևանքները ===
Հեղափոխությունը անհանգստացնում էր հարևան սունի բնակչությամբ երկրներին, որոնց ղեկավարությունը անհանգստացած էր հեղափոխության արտահանումից: 1979 թվականի դեկտեմբերին [[Շախսեյ-վախսեյ|Շախսեյ-վախսեյի]] օրը Սաուդյան Արաբիայի շիաները բողոքի ցույց կազմակերպեցին: Թեհրանը երբեմն աջակցում էր հեղափոխության արտահանմանը, այդ պատճառով ստեղծվեց «Բահրեյնի ազատագրման իսլամական ճակատ», որի անդամները իրենց հայրենիքում 1979 թվականին բողոքի ցույց կազմակերպեցին: Նույն թվականին Բահրեյն ուղևորվեցին Հադի ալ-Մուդարիսին և Սադեկ Ռոուհանին, որոնք երկու ամիս քարոզում էին այնտեղ՝ կոչ անելով Բահրեյնի անեքսիային: Շուտով երկուսն էլ արտաքսվեցին երկրից: Այս ամենով հանդերձ հեղափոխության արտահանմանը Թեհրանը զույշ էր վերաբերում: Երբ 1981 թվականին նույն ճակատի նախաձեռնությամբ զինված հեղաշրջման փորձ արվեց՝ Իրանին միանալու պահանջով, 73 ձերբակալվածների թվում չկար ոչ մի Իրանի քաղաքացի: Թեհրանը հերքում էր իր մասնակցությունը այդ իրադարձություններին: Չնայաց դրան 1981 թվականին Բահրեյնը խզեց կապերը Իրանի հետ: 1990-ական թվականներին Բահրեյնում կրկին տեղի ունեցան շիա մահմեդականներիշիաների հուզումներ, որոնց կազմակերպման մեջ Բահրեյնը կրկին մեղադրում էր Իրանին: