«Գրիգոր Լուսավորիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
== Վաղ տարիներ ==
 
Գրիգորին [[Արշակունիներ]]ի վրեժխնդրությունից հեռացնելու նպատակով ստնտու Սոփրիան և ոմն ԵվթաղԵվթաղը նրան փախցրին [[Կապադովկիա]]յի [[Կեսարիա]] քաղաքը։ Այստեղ նա մկրտվեց որպես քրիստոնյա, կրթվեց և դաստիարակվեց Փիրմիլիանոս եպիսկոպոսի մոտ։ Չափահաս տարիքում ամուսնացավ Դավիթ անունով իշխանի դստեր՝ Մարիամի հետ, ումից ունեցավ երկու զավակ։ Շուտով Մարիամը կրտսեր որդու՝ Արիստակեսի հետ մտավ կուսանոց, իսկ Գրիգոր Լուսավորիչը, ավագ որդի Վրթանեսին տալով խնամատուն, [[287]] թ․-ին քարոզչական առաքելությամբ վերադարձավ [[Մեծ Հայք]]։ Գրիգոր Լուսավորիչը կարողացավ [[Տրդատ երրորդ|Տրդատ Գ]] թագավորի արքունիքում դառնալ պալատական պաշտոնյա և քրիստոնեական ուսմունքի համար հող նախապատրաստել [[Վաղարշապատ]] մայրաքաղաքում։
 
== Քրիստոնեության ընդունում ==
Տող 36.
==Վերջին տարիներ==
 
Գրիգոր Լուսավորիչը հաստատեց իր տոհմի հոգևոր միապետության ժառանգական իշխանությունը, ստեղծեց եկեղեցական ֆեոդալական ամուր կազմակերպություն, որը ապահովված էր ոչ միայն սեփական կալվածքներով, այլև հարկեր էր գանձում ողջ երկրի աշխատավորությունից։ Գրիգոր Լուսավորիչը հիմնեց նոր դպրոցներ, որոնցում ուսուցումը տարվում էր նոր կրոնի պաշտոնական լեզուներով՝ հունարենով և ասորերենով։ Կյանքի վերջին տարիներին Գրիգոր Լուսավորիչը իր պաշտոնը հանձնելով Արիստակեսին՝ գնաց ճգնարան, ուր և վախճանվեց։ Մի քանի տարի անց նրա աճյունը տեղափոխվեց և ամփոփվեց [[Թորդան (Կամախի գավառ)|Թորդան]] գյուղում։ Հայոց եկեղեցին նրան դասեց ավագ սրբերի կարգը, նրա պատվին սահմանեց հիշատակի օրեր։ Գրիգոր ԼուսավորիչիԼուսավորչի անունով Հայ Առաքելական եկեղեցին կոչվում է նաև Գրիգոր-լուսավորչական{{փաստ}}։
 
==Աղբյուրներ==