«Ալեքսանդր Թաիրով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 39.
[[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին Թաիրովն ու Ալիսա Կոոնեն Կամերային թատրոնի հետ տարհանվել են Ղազախական ԽՍՀ-ի Բալխաշ քաղաք, իսկ 1942 թվականի ապրիլին՝ [[Բարնաուլ]] ([[Ալթայի երկրամաս]])։ 1942 թվականին Ա․ Թաիրովը մտել է [[Հրեական հակաֆաշիստական կոմիտե]]ի կազմի մեջ։
 
1946 թվականի օգոստոսի 26-ին ընդունվել է ՀԱՄԿ(բ)Կ կենտկոմի որոշումը՝ արտասահմանյան դրամատուրգիան գործնականորեն արգելելու մասին<ref>{{статья |автор = |часть = |заглавие = «О репертуаре драматических театров и мерах по их улучшению. Постановление ЦК РКП(б) от 26 августа 1946г.» |оригинал = |ссылка = |ответственный = |издание =Театр |место = |издательство = |год = 1946|том = |номер = 7-8|страницы = 6-10 }}</ref>։ 1949 թվականի մայիսի 9-ին կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի ընթացքում Թաիրովը հեռացվել է Կամերային թատրոնից՝ չնայած այն հանգամանքին, որ դրանից քիչ առաջ՝ թատրոնի 30-ամյակի առթիվ պարգևատրվել էր [[Լենինի շքանշան]]ով։ Նույն թվականի հունիսի վերջին Թաիրովն Ալիսա Կոոնենի հետ տեղափոխվել է [[Ե․ Վախթանգովի անվան թատրոն|Ե. Վախթանգովի անվան թատրոն]], բայց աշխատանքի չեն անցել։ 1950 թվականի օգոստոսին Կամերային թատրոնը վերանվանվել է Մոսկվայի Ա․ Ս․ Պուշկինի անվան դրամատիկական թատրոն և այդպիսով դադարել գոյություն ունենալուց։
 
Թաիրովը մահացել է [[1950]] թվականի [[սեպտեմբերի 25]]-ին Մոսկվայում՝ կարճատև հիվանդությունից հետո։ Թաղված է [[Նովոդևիչյան գերեզմանատուն|Նովոդևիչյան գերեզմանատանը]]։