«Պորտուգալիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակ՝ 2017 source edit
Տող 170.
=== Նապոլեոնյան դարաշրջան և Բրազիլիայի կորուստ ===
{{Հիմնական|Նարնջային պատերազմ|Բրազիլիայի պատմություն {{!}} Բրազիլիայի անկախության պատերազմ}}
[[image:Portuguese empire 1800.png|center|600px|Պորտուգալական կայսրությունը 1800 թվականին]]
 
[[19-րդ դար|19-րդ դարի]] առաջին տասնամյակը նշանավորվում է [[Առաջին ֆրանսիական կայսրություն|Նապոլեոնյան Ֆրանսիայի]] վերելքով։ [[1804 թվական|1804 թվականին]] [[Նապոլեոն Բոնապարտ|Նապոլեոն Բոնապարտը]] կատարում է ազգային հեղաշրջում և ընտրվում [[Կայսր|Ֆրանսիայի կայսր]]՝ միաժամանակ նաև ցմահ կոնսուլ։ [[1807 թվական|1807 թվականի]] աշնանը Պորտուգալիա ներխուժելու նպատակով ֆրանսիական զորքերը տեղափոխվեցին [[Իսպանիա]]։ Նապոլեոնը հավակնում էր գրավել Պորտուգալիան՝ վերջինիս դաշնակից [[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիայի]] դիրքերը անդրծովյան Եվրոպայում խարխլելու նպատակով։ [[1807]]-[[1811 թվական|1811 թվականներին]] պորտուգալական ուժերը հաջողությամբ պայքար են սկսում իրենց հայրենիք ներխուժած ֆրանսիական բանակի դեմ, իսկ թագավորական ընտանիքն ու պորտուգալական ազնվականությունը՝ այդ թվում և [[Մարիա I|Մարիա I-ը]], տեղափոխվում են [[Հարավային Ամերիկա|Հարավային Ամերիկայի]] պորտուգալական գաղութ հանդիսացող [[Բրազիլիա]]։
 
Տող 178.
 
Հաջորդիվ սկսվում է [[Պորտուգալիայի պատմություն|Պորտուգալիայի պատմության]] լիբերալ պատերազմների շրջափուլը։ [[1820|1820 թվականին]] Պորտուգալիայում սկսվում է բուրժուական հեղափոխություն, որի հիմնական պահանջն էր [[սահմանադրական միապետություն|սահմանադրական միապետության]] հաստատումը։ [[1824|1824 թվականին]] արքայազն Միգել Բրագանսացու շուրջը համախմբված ֆեոդալակղերական տարրերը պետական հեղաշրջում են կատարում, երկրում սկսվում է քաղաքացիական պատերազմ, որն ավարտվււմ է սահմանադրամիապետական կարգերի կողմնակիցների հաղթանակով։ [[1834|1834 թվականին]] Միգել Բրագանսացին ստիպված է լինում հրաժարվել գահից։ Շուտով սահմանադրականների ձախ թևը հանդես է գալիս նախկինում ընդունված լիբերալ սահմանադրությունը վերականգնելու պահանջով։ [[Լիսաբոն]]ում բռնկվում է հերթական ապստամբությունը, որը [[1836|1836 թվականին]] վերածվում է խոշոր բուրժուական հեղափոխության։ Իշխանության գլուխ է անցնում ձախ սահմանադրականները կամ սեպտեմբերականները, որոնց [[1842|1842 թվականին]] դուրս են մղում աջ սահմանադրականները։ Միավորվելով կղերաֆեոդալական տարրերի հետ, աջ սահմանադրականները կազմում են արտիստների «Կարտիշտա» պահպանողական կուսակցությունը։ Չարտիստների պարագլուխ գեներալ Կաբրալը հաստատում է ռազմական դիկտատուրա։ [[Պատկեր:Portuguese empire 1800.png|մինի|աջից|362x362px|Պորտուգալական Կայսրությունը 1800 թվականին]]
 
=== Առաջին աշխարհամարտ և հետպատերազմյան շրջան ===
Պորտուգալիան [[առաջին համաշխարհային պատերազմ]]ին ([[1914]]-[[1918]]) մասնակցեց [[Անտանտ]]ի կողմում՝ [[1916]]-ին պատերազմ հայտարարելով [[Գերմանիա]]յին։ Պորտուգալիայում ուժեղացավ հեղափոխական ու դեմոկրատական շարժումը, [[1919]]-[[1920]]-ին նկատվեց գործադուլային շարժման վերելք։ Տնտեսական և քաղաքական ճգնաժամի աճի պայմաններում [[1926]]-ին երկրում հաստատվեց գեներալ Կարմոնայի բռնատիրական վարչակարգը։ [[1932]]-ին կառավարությունը գլխավորեց Ա․ դի Օլիվեյրա Սալազարը, ով հենվելով կալվածատերերի, ֆինանսիական օլիգարխիայի և եկեղեցական վերնախավի վրա ֆաշիստականացրեց երկիրը, արգելվեցին բոլոր կուսակցությունների գործունեությունը։ Իսպանիայի հեղափոխական պատերազմի ([[1936]]-[[1939]]) ժամանակ Պորտուգալիան աջակցում էր իսպանացի ֆաշիստներին և իտալա-գերմանական ինտերվենտներին։