«Քևին Ռոչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ճարտարապետ}} '''Քևին Ռոչ''' ({{lang-en|Kevin Roche}}, {{ԱԾ}}), իռլանդական ծագումով ամերիկացի ճարտարապ...»:
 
No edit summary
Տող 5.
Ծնվել է 1922 թվականին [[Դուբլին]]ում: 1945 թվականին ավարտել է Դուբլինի համալսարանական քոլեջը, որոշ ժամանակ աշխատել է [[Լոնդոն]]ում: 1948 թվականին Ռոչը մեկնել է [[ԱՄՆ]], որպեսզի բարձրացնի որակավորումը Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ այդ ժամանակ դասավանդում էր [[Լյուդվիգ Միս վան դեր Ռոե]]ն: 1950 թվականին Էերո Սաարինեն ուշադրություն է դարձնում երիտասարդ ճարտարապետի վրա և նրան հրավիրում իր գրասենյակ: 1954 թվականից Ռոչը դառնում է Սաարինենի ընկերության համագործակիցը` այդ ժամանակվանից մասնակցություն ունենալով իր ավագ ընկերոջ մի շարք նախագծերում: Սաարինենի մահից հետո Ռոչն ավարտին է հասցնում նրա կիսատ գործերը, այդ թվում` [[Արևմուտքի դարպասներ]]ի կամարը, Քենեդիի անվան օդանավակայանի սպասասրահը, Դալեսի անվան օդանավակայանի գլխավոր շենքը:
 
1966 թվականին «Սաարինե և ընկերներ» բյուրոյի հիմքի վրա ստեղծվում է «Ռոչ և Դինկելոո» ընկերությունը: Առաջին խոշոր պատվերն է դառնում Կալիֆորնիայի թանգարանը Օքլենդում: Սակայն Ռոչին ավելի շատ հռչակ է բերում «Ֆորդի ֆոնդի» [[մանհեթեն]]յան գրասենյակը, որը ատրիում ճարտարապետության վառ օրինակ է: Աշխատասենյակները տեղակայված էին մեծ այգու հարևանությամբ գտնվող 12 հարկերում<ref>Земов Д. В. [http://archvuz.ru/numbers/2004_3/ia3 Эволюция и тенденции формирования современных атриумных пространств]</ref>:
 
Հետագայում Ռոչը նախագծել է ևս մի քանի ինքնատիպ շինություն` «Կոլումբոսի ասպետների» 98-մետրանոց տունը Նյու Հեյվնում (1969), գրասենյակային Բուրգ համալիրը [[Ինդիանապոլիս|Ինդիանապոլսում]] (1972), «Bouygues» ընկերության գրասենյակը [[Ֆրանսիա]]յում (1988), որը «ձյունաճերմակ, իսկապես կայսրական է իր մոնումենտալ թաղամասում»: Ճարտարապետի ուշ շրջանի գործերից են ԱՄՆ-ի բարձրագույն շինություններից մեկը` «Ամերիկա պլազա» բանկը [[Ատլանտա]]յում (1992) և կոնֆերանս կենտրոնը Դուբլինում (2010), որն աչքի է ընկնում շուռ տված ապակե գլանով:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քևին_Ռոչ» էջից