«Իրավունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Իրավագիտություն
Տող 24.
 
'''Եկեղեցական իրավունքը`''' որպես իրավունքի առանձին ճյուղ, ձևավորվել է կրոնական սկզբունքների հիման վրա:
 
== Իրավագիտություն ==
Իրավունքի ձևավորմամբ է պայմանավորված իրավագիտության առաջացումը, որն ուսումնասիրում է հասարակության իրավական վերնաշենքը:Դեռևս I–III դարերում Հռոմում իրավական գիտելիքներն ի հայտ են եկել և համակարգվել, ծավալվել է իրավագետների գործունեությունը: Իրավագիտությունը հատկապես զարգացել է բուրժուազիական հասարակարգում. ստեղծվել են իրավագիտության բազմաթիվ ուղղություններ և դպրոցներ:
 
Իրավագիտությունը հնարավորություն է ընձեռնում բազմակողմանի և գիտականորեն բացահայտել պետության ու իրավունքի էությունը, որը ձևավորվում է հասարակական օբյեկտիվ օրենքների ճանաչման, հասարակական գործունեության պահանջների, պետության և իրավունքի խնդիների բնույթին և մակարդակին համապատասխան: Իրավագիտության ընդհանուր համակարգի մեջ մտնում են ընդհանուր-տեսական գիտություններ,ճյուղային գիտություններ,միջճյուղային գիտություններ, կիրառական գիտություններ: Իրավական գիտությունների համակարգում հատուկ տեղ ունի '''միջազգային իրավունքը:'''
 
Հայաստանում իրավական նորմերի, հասարակական ու քաղաքական հարաբերությունների մասին ուսմունքն առաջացել է հայ դպրության ստեղծման հետ: Վաղ ավատատիրության շրջանում հայ պատմիչներն ու իմաստասերները մեկնաբանել են իրավական նորմերը, անդրադարձել կամքի ազատության, հանցագործության պատճառների, կառավարման ձևի, իրավունքի հարցերին:
 
Հայ իրավագիտական մտքի զարգացման մակարդակն ուն էությունը բնորոշում է Մխիթար Գոշի <<Դատաստանագիրքը>>, որտեղ մեկնաբանվել են Մովսիսական օրենքները, արտահայտվել առաջադեմ մտքեր պետականության, համապետական օրենքի նշանակության, իրավագիտության, օրինականության պահպանման, կամքի ազատության, պատժի կիրառման նպատռակների ու ձևերի, արդարամտության հարցերի մասին: Պետության և իրավունքի, մեղքի ու մեղավորության, հանցագործության պատճառների, ազատ կամքի, օրինականության, աշխարհիկ և հոգևոր իշխանությունների փոխհարաբերության, բռնապետության էության հարցեր են շոշափել Գրիգոր Տաթևացին,Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Դրասխանակերտցին, Արիստակես Լաստիվերցին, Մաթեոս Ուռհայեցին, Կիրակոս Գանձակեցին, Դավիթ Ալավկա որդին, Ներսես Շնորհալին,Սմբատ Սպարապետը, Վահրամ Րաբունին, Ստեփանոս Օրբելյանը:
 
XIV–XVIII դարերում հայ իրավական մտքի զարգացումը շարունակվել է գաղթավայրերում, մասնավորապես Մադրասում լույս տեսած Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» (1772 թ.) և Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» (1773 թ.) աշխատություններում: Վերջինս ոչ միայն իրավական նորմերի ընդարձակ ժողովածու է, այլև ապագա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը: Իրավագիտական բնույթի հարուստ նյութեր են պարունակում Միքայել Չամչյանի, Ղևոնդ Ալիշանի, Նիկողայոս Ադոնցի, Մաղաքիա Օրմանյանի, Ներսես Ակինյանի և ուրիշների աշխատությունները:
 
Հայ իրավագիտության հետևողական զարգացումն սկսվել է Հայաստանի առաջին հանրապետության շրջանում, շարունակվել խորհրդային տարիներին: XX դարի 20–30-ական թվականներին մշակվել են օրենքների նախագծեր, սահմանվել իրավունքի նորմեր: Այս շրջանում հայ իրավագետներն ուսումնասիրել են նաև հին հայկական պետության և իրավունքի հարցեր, հրատարակել Դավիթ Ալավկա որդու կանոնները, «Կանոնագիրք Հայոցը», Սմբատ Սպարապետի և Մխիթար Գոշի դատաստանագրքերը և այլն:
 
Հայ իրավաբաններն առանձին աշխատություններ են նվիրել Հայաստանի պետության և իրավունքի պատմությանը, սահմանադրություններին, իրավունքի տարբեր ճյուղերին, հեղինակել են բուհական ու դպրոցական իրավագիտական դասագրքեր: Նրանք գործուն մասնակցություն ունեն ՀՀ օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը: ՀՀ իրավագիտական կենտրոն է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, իրավունքի և սոցիոլոգիայի ինստիտուտը: Իրավագետ մասնագետներ են պատրաստում Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, Հայաստանի մի շարք այլ բուհերում: Վերջին տարիներին հանրակրթական դպրոցներում ներառվել է նաև «Իրավագիտություն» առարկան («Մարդու իրավունքներ», «Քաղաքացիական կրթություն», «Պետություն և իրավունք» և այլն):
 
== Իրավունքի առաջացման տեսությունները ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իրավունք» էջից