«Ֆրանց Բյոմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
 
[[Անշլյուս]]ից առաջ ղեկավարում էր ավստրիական զինվորական հետախուզությունը՝ լինելով Գլխավոր շտաբի գեներալ-մայոր<ref>Manoschek, Walter; Safrian, Hans. Österreicher in der Wehrmacht. // Talos E.; Hanisch E.; Neugebauer W. (Hrsg.). NS-Herrschaft in Österreich 1938—1945. — Wien, 1988. — ISBN 3-900351-84-8. — S. 341.{{ref-de}}</ref>: Համաձայն 1938 թվականի փետրվարի 12-ին կնքված [[Բերխտեսգադեն]]յան գերմանա-ավստրիական համաձայնաագրի 8-րդ կետի՝ փետրվարի 17-ին Բյոմը նշանակվել է Գլխավոր շտաբի պետ՝ այդ պաշտոնում փոխարինելով ֆելդմարշալ-լեյտենանտ Ալֆրեդ Յանզուին, ով հանդիսանում էր անշլյուսի գլխավոր հակառակորդներից մեկը:
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի սկսվելուց հետո [[Ներխուժում Լեհաստան|լեհական]] և ֆրանսիական արշավանքների ժամանակ Բյոմը ղեկավարել է [[32-րդ դիվիզիա (Գերմանիա)|32-րդ հետևակային դիվիզիա]]:
[[Պատկեր:Bundesarchiv Bild 146-1979-113-02, Franz Böhme.jpg|thumb|left|192px|<center> Ֆրանց Բյոմ]]
 
1941 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 2-ը հանդիսացել է [[Սերբիա]]յի լիազորված հրամանատարը: [[Ադոլֆ Հիտլեր]]ը Ֆրանց Բյոմին է հանձնարարել նվաճված ամբողջ տարածքում ամենասեղմ ժամկետներում հաստատել երկարատև կարգուկանոն: Համաձայն Բեմի հրամանի՝ բոլոր [[կոմունիստ]]ները, արական սեռի կասկածելի ներկայացուցիչները, բոլոր [[հրեաներ]]ը, ինչպես նաև ժողովրդավար և ազգայնական գաղափարներ կրող քաղաքացիները ենթակա են անմիջապես ձերբակալման: Ձերբակալվածներին պահում էին որպես պատանդ: Յուրաքանչյուր սպանված գերմանացի զինվորի գնդակահարվում էր 100 պատանդ, իսկ յուրաքանչյուր վիրավորի համար՝ 50 պատանդ: Այդ հրամանի հիման վրա աշնանը իրականացվում են [[սերբեր]]ի, սերբական հրեաների և ցիգանների մասսայական գնդակահարություններ: