«Մարիա Բեատրիչե Ավստրիացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
 
== Կենսագրություն ==
Մարիա Բեատրիչեն ծնվել է [[1824]] թվականի փետրվարի 13-ին [[Մոդենա|Մոդենայում]]: Նա Ֆրանցիսկոս IV-ի (Մոդենայիի և Ռեջոյի հերցոգ) և Մարիա Բեատրիչե Սավոյսկայայի փոքր դուստրն էր: [[Մկրտություն|Մկրտվելիս]] ստացել է Մարիա Բեատրիչե Աննա Ֆրանչեսկա անունը:
 
[[1847]] թվականին ամուսնացել է Խուան Կառլոս դե Բուրբոն ի Բրագանսայի` Իսպանիայի ինֆանտի, կոմս Մոնտինսոնի հետ: Որոշ ժամանակ ամուսիններն ապրել են Մոդենայում, սակայն 1848 թվականին, [[Իտալիա|Իտալիայում]] տեղի ունեցած հեղափոխության պատճառով, նրանք արտագաղթել են [[Մեծ Բրիտանիա]]: [[Լոնդոն|Լոնդոնում]] ծնվել է նրանց առաջին երեխան:
 
Դաստիարակվելով կաթոլիկ հավատի դեմ ունեցած հարգանքով` Մարիա Բեատրիչեն, ի տարբերություն ամուսնու, բարեպաշտ էր և ծայրահեղ պահպանողական: Խուան Կառլոսը լավ ամուսին էր, բայց ուներ լիբերալ հայացքներ: Այդ պատճառով էլ նրանց միջև հաճախ էին տարաձայնություններ լինում: Նրանք հեռանում են մեկը մյուսից: [[1850]] թվականին Մարիա Բեատրիչեն երեխաների հետ վերադառնում է Մոդենա:
 
Նրանց բաժանումից հետո Խուան Կառլոսը [[1860]] թվականին կառլիստների կուսակցության կողմից առաջադրվում է Իսպանիայի գահի հավակնորդ և [[1883]] թվականին` Ֆրանսիայի գահի հավակնորդ: Քանի որ նրանք իրավաբանորեն դեռևս ամուսիններ էին, Մարիա Բեատրիչեն ստանում է Իսպանիայի թագուհու տիտղոս և Ֆրանսիայի թագուհու տիտղոս` համապատասխան կուսակցություններից:
 
Մեծացնելով երեխաներին` [[1872]] թվականին նա ընդունեց կուսակրոնություն` Հիսուսի Սուրբ Սիրտ Մարիա Իգնատի անվամբ, Գրացեի վանքում, որտեղ գործել է մինչև իր կյանքի վերջը: Մարիա Բեատրիչե Ավստրիացին մահացել է [[1906]] թվականի մարտի 18-ին և թաղված է Գրացեի վանքում, [[Ավստրո-Հունգարիա]]:
 
== Ծանոթագրություններ ==
Տող 14 ⟶ 22՝
== Արտաքին հղումներ ==
* {{cite web|url=https://de.wikisource.org/wiki/BLK%C3%96:Habsburg,_Maria_Beatrix_(Erzherzogin_von_Oesterreich-Este)|author=Constantin von Wurzbach|title=Habsburg, Maria Beatrix (Erzherzogin von Oesterreich-Este)|publisher=De.Wikisource.org|description=Статья о Марии Беатриче Австрийской в «Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich»|accessdate=}}{{ref-de}}
{{^}}{{библиоинформация}}