«Սան Ռեմոյի կոնֆերանս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:San Remo Conference 1920.JPG|մինի|Սան Ռեմոյի կոնֆերանսի պատվիրակները 1920 թվականի ապրիլի 19-ին։]]
'''Սան Ռեմոյի կոնֆերանս''', միջազգային կոնֆերանս, որը տեղի ունեցել է ապրիլի 19-26-ին։
 
Ապրիլի 19-26-ին [[1920]] թվականին [[Անտանտ|Անտանտի]] Գերագույն խորհրդի նիստը [[Սան Ռեմո|Սան Ռեմոյում]] ([[Իտալիա]]), որը [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմի]] ավարտին [[Կենտրոնական տերություններ|Կենտրոնական ուժերից]] յուրաքանչյուրի հետ տեղի ունեցած համագումարների և պայմանագրերի շարքի մաս է կազմում։ Սան Ռեմոյի համագումարը հրավիրվեց [[Լոնդոնի համագումար (1920)|Լոնդոնի համագումարից]] (փետրվար 12-24, 1920 թ․) հետո և օգոստոսի 10-ին հանգեցրեց [[Սևրի պայմանագրին (տես պայմանագիր|Սևրի հաշտության պայմանագիր [[1920պայմանագրին]])։
 
Մասնակցել են Անտանտի տերությունների դիվանագետները՝ [[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիայի]] (Դ․Լ․ Զորջ), [[Ֆրանսիա|Ֆրանսիայի]] (Ա․ Միլերան), Իտալիայի (Ֆ․ Նիտտի) վարչապետները, [[Ճապոնիա|Ճապոնիայի]] ներկայացուցիչ Կ․ Մազուին։ [[Բելգիա|Բելգիայի]] (Պ. Հյումանս) և [[Հունաստան|Հունաստանի]] (Է. Վենիզելոս) ներկայացուցիչները հրավիրվում էին միայն այդ երկրներին վերաբերող հարցերի քննարկմանը։ [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Ամերիկան]] մասնակցում էր որպես դիտորդ։ [[Հայաստան|Հայաստանին]] վերաբերող հարցերի քննարկմանը հրավիրվում էին Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախագահ [[Ավետիս Ահարոնյան|Ավետիս Ահարոնյանը]] և Ազգային պատվիրակության նախագահ [[Պողոս Նուբար Փաշա|Պողոս Նուբարը]]։
 
== Քննարկումներ ==
Սան Ռեմոյի համագումարում խորհրդակցություններ անցկացվեցին [[Թուրքիա|Թուրքիայի]] հետ հաշտության պայմանագրի և նրա հետ առնջվող [[Ազգերի լիգա|Ազգերի լիգայի]] մանդատների բաշխման, Գերմանիայի կողմից հաշտության պայմանագրի (տես [[Վերսալյան պայմանագիր|Վերսալի]] հաշտության պայմանագիր [[1919]] թ․) կատարման հարցերի և [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ռուսաստանի]] հետ հարաբերությունների մասին<ref>{{Cite book|title=The Republic of Armenia, From London to Sèvres, February-August 1920|last=Hovannisian|first=Richard G.|publisher=University of Calfornia, Berkeley and Los Angeles|year=1996|isbn=|volume=3|location=|pages=71}}</ref>։
 
Քննարկումների շարքում էին [[Մոսուլ|Մոսուլի]] նավթի ճակատագիրը, Հայաստանի կարգավիճակի, մանդատի ու սահմանային խնդիրները և [[Պաղեստին|Պաղեստինում]] հրեական օջախի ստեղծումը։
 
== Հայկական հարցի մասին խորհրդակցություններ ==
Քննարկվեց նաև Հայաստանի հարցը։ Սան Ռեմոյի կոնֆերանսը դիմեց ԱՄՆ-ի նախագահ [[Վուդրո Վիլսոն|Վ․ Վիլսոնին]] Հայաստանի մանդատը ստանձնելու և հանդես գալու որպես միջնորդ նրա վերջնական սահմանների ճշտման հարցում։ Որոշվեց Թուրքիայի հետ պայմանագրի Հայաստանի վերաբերյալ մասում արձանագրել, որ Թուրքիան, Հայաստանը և մյուս պայմանավորվող կողմերը համաձայն են դիմել ԱՄՆ-ի նախագահի միջնորդությանը Թուրքիայի և Հայաստանի սահմանների ([[Էրզրում|Էրզրումի]], [[Տրապիզոն|Տրապիզոնի]], [[Վան|Վանի]] և [[Բիթլիս|Բիթլիսի]] վիլայեթներում) հարցով և ընդունել այդ առթիվ նրա որոշումը, ինչպես նաև՝ որևէ պայման, որ նա կառաջարկի Հայաստանի դեպի ծով ելք ունենալու մասին։
 
== Համագումարի արդյունքները և բանաձևը ==
Կոնֆերանսի որոշմամբ Մեծ Բրիտանիան ստացավ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրությունից]] անջատված [[Պաղեստին|Պաղեստինի]] և [[Իրաք|Իրաքի]] (ներառյալ [[Մոսուլ|Մոսուլը]]), իսկ Ֆրանսիան՝ [[Սիրիա|Սիրիայի]] մանդատները (վերջինիս սահմաններում 31 օգոստոս 1920-ին Ֆրանսիան հռչակեց Մեծ [[Լիբանան]] և այլ բաղկացուցիչ մասեր)։
 
Կոնֆերանսը հաստատեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը, որը դրվեց Սևրի պայմանագրի հիմքում։