«Ջորջ Բեռնարդ Շոու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
Ստեղծագործական մեթոդի գերադասած ձևը պարադոքսն է։ Առաջին իսկ պիեսը («Այրի տղամարդու տները», [[1892]]) աղմկոտ վիճաբանության առիթ է տվել և հաջողություն չի ունեցել այնպես, ինչպես և դրան հաջորդած «Սրտեր նվաճող տղամարդը» (1893) պիեսը։ «Տիկին Ուորնի մասնագիտությունը» ([[1894]]), որ քննարկման է դնում պոռնկության թեման, առաջին անգամ բեմադրվել է Անգլիայում, [[1907]] թվականին։ Բեմադրության հետ կապված դժվարությունները Շոուին հարկադրել են հրատարակելու իր պիեսները (մամուլը նախնական գրաքննչության չէր ենթարկվում)։ Վերոհիշյալ գործերը կազմել են «Տհաճ պիեսներ» ([[1898]]) ժողովածուն, նույն թվականին լույս է տեսել երկրորդ շարքը՝ «Հաճելի պիեսներ»-ը. «Զենք և մարդ» ([[1894]]), «Կանդիդա» ([[1894]]), «Ճակատագրի ընտրյալը» ([[1895]]), «Կապրենք՝ կտեսնենք» (1895)։ Հաջորդ շարքի վերնադիրն է «Երեք պիես՝ պուրիտանների համար» ([[1901]]), որի մեջ մտնում են «Սատանայի աշակերտը» ([[1896]]–[[1897]]), «Կեսարը և Կլեոպատրան» ([[1898]]), «Կապիտան Բրասբաունդի վարմունքը» ([[1899]]) պիեսները։
 
=== XX20-րդ դար ===
Շոուն, որ ժամանակակից «գաղափարների դրամայի» ստեղծողներից է, մտցրել է բանավեճ-պիեսի տեսակը, որտեղ կարծիքների, թշնամական գաղափարախոսությունների բախումն առաջադրում է հասարակական ու անձնական բարոյականության սուր խնդիրներ։ «Մարդը և գերմարդը» ([[1901]]–[[1903]]), որը, Շոուի բնորոշմամբ, «Կատակերգություն և փիլիսոփայություն է», փոխակերպում է Դոն Ժուանի ավանդական թեման, հերոսին հետապնդում է կինը։ «Դոն Ժուանը դժոխքում» դրվագում սատանայի բերանով խստորեն քննադատված են կապիտալիստական քաղաքակրթության արատները։ «Ջոն Բուլի մյուս կղզին» (1904) պիեսը երկու գլխավոր հերոսների կերպարով հակադրում է ոչ միայն ազգային տիպերը (իռլանդացուն և անգլիացուն), այլև համապատասխանաբար՝ «ռոմանտիկին» ու «ռեալիստին»։ «Մայոր Բարբարան» ([[1905]]) բուրժուական բարեգործության քննադատությունն է։ Հիշյալ պիեսում Շոուն հայտնում է այն միտքը, որ բուրժուական բռնությանը պետք է հակադրել սոցիալական առաջընթացին ու արդարությանը ծառայող ուժը։ Այս պիեսները Շոուի դրամատուրգիայի բարձրակետն են։ Նույնիսկ մասնավոր հարցերի լուծման մեջ Շոուն մնում է հույժ սոցիալական դրամատուրգ։ «Բժշկի երկընտրանքը» (1906) ցույց է տալիս, թե բուրժուական պայմաններում ինչպես է բժշկությունը կորցնում իր մարդասիրական բնույթը. «Անդրոկլեսն ու առյուծը» ([[1913]]) քննադատում է դոգմատիկ քրիստոնեությունը։ Ընտանիքի, ամուսնության, դաստիարակության հարցերին են նվիրված «Ամուսնություն» ([[1908]]), «Մեզալյանս» ([[1910]]), «Ֆաննիի առաջին պիեսը» ([[1911]]) դրամատիկական գործերը։ «Բլանկո Պոսնետի դիմակազերծումը» ([[1909]]) մերկացնում է քաղքենիների կեղծ բարեպաշտությունը։ «[[Պիգմալիոն (պիես)|Պիգմալիոն]]»-ը ([[1913]]), դեմ առ դեմ հանելով խոսքի կուլտուրայի և հոգևոր ընդհանուր զարգացման խնդիրները, ի հայտ է բերում ցածր խավի աղջկա բարոյական գերազանցությունը արտաքուստ բարեկիրթ, հնչյունաբանության արիստոկրատ պրոֆեսորի նկատմամբ։ [[1917]] թվականի Հոկտեմբերյան հեղափոխությանը Շոուն արձագանքել է «Աննայանսկան, բոլշևիկյան կայսրուհին» ([[1918]]) գրոտեսկային ֆարսով, որտեղ ամենայն որոշակիությամբ արտահայտվել է հասարակությունը վերափոխելու նպատակով բռնության միջոցներ գործադրելու օգտին։ [[Անտոն Չեխով]]ի ազդեցությամբ գրված «Տուն, որտեղ սրտեր են փշրվում» ([[1913]]–[[1919]]) պիեսում Շոուն բացահայտում է տիրապետող դասակարգի պորտաբուծությունը, ցույց տալիս, որ նա կորցրել է հոգևոր արժեքները, որ ջնջվել է նրա խառնվածքի անհատականությունը։ «Ետ դեպի Մաֆուսաիլը» ([[1918]]–[[1920]])՝ միասնական ֆաբուլայով չշաղկապված «մետաբիոլոգիական» այդ հնգամաս դրաման երկարակյացների աշխարհի արտասովոր երազանքն է։ «Սուրբ Իոհաննան» ([[1923]]) Շոուի միակ ողբերգությունն է։ «Խնձորով լի սայլակը» ([[1929]]), «Վատ է, բայց ճիշտ է» ([[1931]]), «Միամիտը՝ եկած անակնկալ կղզիներից» ([[1934]]), «Ժնև» ([[1938]]), «Բարի Կառլոս թագավորի երջանիկ օրերին» ([[1939]]), «Միլիոնատիրուհին» ([[1936]]) պիեսներում հայտնվում է այն միտքը, որ կապիտալիստական հասարակարգը մտել է փակուղի և բուրժուական դեմոկրատիան սուր ճգնաժամ է ապրում, դատապարտվում է [[ֆաշիզմ]]ը («Ժնև»)։ [[1931]] թվականին Շոուն այցելել է [[ՍՍՀՄ]]։ Հրապարակախոսի մարտական ոգին նրա ելույթներում զգացվել է մինչև խոր ծերություն։ Շոուի վերջին պիեսներն են «Բայանթի միլիարդները» ([[1948]]) և «Հորինված հեքիաթներ»-ը ([[1950]])։