«Թուդխալիա III»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 33.
Թութհալիաս Գ-ի կառավարման ժամանակ Նոր Խեթական պետությունը հասնում է իր անկման գագաթնակետին: Նրա քաղաքականության ձախողվածությունը հանգեցրեց նրան, որ «Խաթթի Երկիրը» հայտնվեց թշնամիների օղակում ու նույնիսկ գրեթե ամբողջությամբ «ոչնչացվեց» թշնամու կողմից: Թշնամիները հարձակվել են չորս կողմից. Հյուսիսից [[կասկեր]]ի ցեղերը, որոնք հասել էին [[Նենասսա]] քաղաքին, հարավից [[Արծավա]] թագավորության բանակը, որը առաջացել էր մինչև [[Տուվանուվա]] (Տիանա) և [[Ուդա]] (Հիդա, ներկայիս [[Նիղդե]] քաղաքի մոտակայքում) քաղաքները, հյուսիս-արևելքից [[Հայասա]] և [[Ազզի]] երկրների ընդհանուր բանակը ավերում է [[Վերին Երկիր]]ը և առաջանում է մինչև [[Սամուխա]] քաղաք, որը գտնվում էր [[Գայլ գետ]]ի վրա, արևելքից [[Իսուվա]] երկրի զինվորները, որոնք գտնվում էին խեթերից արևելք, թալանում են [[Թեգարամա]]ն, իսկ [[Արմատանա]] երկրի զինվորները հասնում են մինչև [[Կիցցուվանդա]] երկրի սահմաններ: Այսպիսի պայմաններում Նոր Խեթական թագավորությունը կորցնում է իր տարածքների մեծ մասը, պահպանելով միայն մոտավորապես ներկայիս [[Եվդոկիա|Թոքաթ]], [[Անկարա]], [[Նիղդե]], [[Սեբաստիա]] քաղաքների հատվածում ընկած տարածքը:
 
Այս բոլոր դժբախտություններից բացի, կասկերը գրավում են Թարիկարիմմա լեռը ու ավերում Խեթական պետության մայրաքաղաք [[Հատտուսա]]ն, որտեղ մնացել էր միայն մեկ չվնասված շինություն, որը մի ազնվական խեթի դամբարանն էր:
 
Թութհալիաս Գ-ն չհասցրեց կազմակերպել իր երկրի պաշտպանությունը: Նա հիմնականում սահմանափակվում է իր քաղաքների պաշտպանությամբ հարևանների հարձակումներից, նույնիսկ չփորձելով նախաձեռնությունը իր ձեռքը վերցնել: Այն մասին, թե ինչպես է Թութհալիասը կազմակերպել իր հողերի պաշտանությունը, ասում է հաջորդ դրվագը. Թագավորի մոտ լուր եկավ կասկերի ներխուժման մասին: Թութհալիասը հավաքում է իր զորահրամանատարներին ու սկսում հարցնել, թե նրանցից ով է ցանկանում գնալ թշնամու դեմ: Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են:
Տող 52.
{{ծանցանկ}}
== Աղբյուրներ ==
* Հին Արևելքի Պատմություն: Հնագույն խավերի ծագումը և ստրկատիրական քաղաքակրթության առաջին կենտրոնները, Մաս 2, Հարավ-Արևմտյան Ասիա, Եգիպտոս / Գրիգորի Բոնգարդ-Լևինի խմբագրությամբ — Մ.: Արևելյան գրականության [[Նաուկա (հրատարակչություն)|«Наука»]] հրատարակչության գլխավոր խմբագրություն, 1988. — 623 с. — 25 000 տպաքանակ.
* [http://web.archive.org/web/20101017185155/http://www.genealogia.ru:80/projects/lib/catalog/rulers/1.htm Հին Արևելք և հնագույն ժամանակներ], հեղինակ-կազմող Վադիմ Էրլիխման
* [http://web.archive.org/web/20080511203747/http://www.genealogia.ru/projects/lib/catalog/rulers/0.htm Աշխարհի իշխողները: Ժամանակագրական և ծագումնաբանական աղյուսակներ 4-րդ հազարամյակի համաշարհային պատմության], հեղինակ-կազմող Վադիմ Էրլիխման