«Մենախեմ Բեգին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.com/ +https://books.google.am/)
#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: → (19) oգտվելով ԱՎԲ
Տող 11.
 
Մեկ տարի [[խեդեր]] հրեական ավանդական դպրոց հաճախելուց հետո, Բեգինը սկսում է սովորել կրոնական Սիոնիստ շարժմանը պատկանող "Tachkemoni" դպրոցում։ Ինչպես բոլոր հրեա երեխաներն նրա քաղաքում, մանուկ հասակում, Բեգինը [[Հաշոմեր Հացաիր]] հրեական սկաուտական շարժման անդամ էր։ Մինչև 13 տարեկան նա Հաշոմեր Հացաիրի անդամ էր, իսկ 16 տարեկանում նա միացավ [[Բեյթար]] երիտասարդական շարժմանը։<ref>http://begincenter.org.il/en/Article.aspx?CID=8070</ref> 14 տարեկանում նրան տեղափոխեցին Լեհական կառավարական դպրոց,<ref>Bernard Reich, ''Political Leaders of the Contemporary Middle East and North Africa,'' Greenwood Press, Westport, 1990 p.71</ref> որտեղ նա [[դասական գրականություն|դասական գրականության]] ամուր հիմք ստացավ։
[[Վարշավայի համալսարան]]ում Բեգինը ուսումնասիրեց իրավաբանություն, որտեղ նա սովորեց հռետորություն և ձեռք բերեց հռետորական ունակություններ, որոնք դարձան նրա, որպես քաղաքական գործիչ, ապրանքանիշը, իսկ քննադատների կողմից դիտարկվում էին որպես դեմագոգիա։<ref>[[Anita Shapira]] [http://www.haaretz.co.il/hasite/pages/ShArtSR.jhtml?itemNo=723209&objNo=59651&returnParam=Y Begin on the Couch], Haaretz Books, in Hebrew</ref> Սովորելու ընթացքում նա կազմակերպեց հրեա ուսանողների ինքնապաշտպանական խումբ՝ հանրակացարանի տարածքում հակասեմիտական հետապնդումներին դիմակայելու։<ref>[http://www.haaretz.com/weekend/magazine/begin-s-legacy-the-man-who-transformed-israel-1.414180 Begin's Legacy / The man who transformed Israel]</ref> He graduated in 1935 թվականին նա ավարտեց կրթությունը, սակայն երբեք իրավաբանությամբ չզբաղվեց։ Այդ ժամանակ նա դարձավ [[Ռևիզիոնիստական սիոնիզմ]] շարժման և Բեյթար երիտասարդական թևի հիմնադիր [[Վլադիմիր Ժաբոտինսկի|Վլադիմիր Ժաբոտինսկու]] աշակերտը։<ref>{{cite book|last=Haber|first=Eitan|title=Menahem Begin: The Legend and the Man|year=1978|publisher=Delacorte|location=New York}}</ref> Բեյթարում նա շատ արագ բարձրացավ։ 22 տարեկանում նա, իր ուսուցչի հետ համատեղ, ղեկավարում էր [[Կրակով]]ի Բեթար համշխարահային համաժողովը։ Նախապատերազմյան Լեհական իշխանությունը ակտիվորեն սատարում էր Սիոնիստական երիտասարդությանը և ռազմական շարժմանը։ Բեգինի առաջնորդական որակները արագորեն գնահատվեցին։ 1937{{Citation needed|date=April 2013}} թվականին [[Չեխոսլովակիա]]յի Բեթարի ակտիվ ղեկավարն էր և դարձավ Բեթարի ամենամեծ՝ Լեհաստանի, մասնաճյուղի ղեկավարը։ Այդ դերում նա ճամփորդում էր մասնաճյուղերով խրախուսելու աջակիցներին և նոր անդամներ ներգրավելու։ Որպեսզի շախսերը նվազ լինեն, նա հյուրընկալվում էր Բեթարի անդամների բնակարաններում։ Այդպիսի մի այցելության ժամանակ նա հանդիպեց իր ապագա կնոջը՝ իրեն հյուրընկալողի աղջկան։ 1939 թվականի մայիսի 29-ին զույգն ամուսնացավ։ Նրանք երեք երեխա ունեցան՝ [[Բենի Բեգին]], Լեահ և Հասիա։<ref name="betar.co.uk"/><ref>Lehr Wagner, Heather: ''Anwar Sadat and Menachem Begin: negotiating peace in the Middle East''</ref>
 
Ապրելով Վարշավայում՝ Լեհաստան, Բեգինը Բեթարին քաջալերում էր կազմակերպություն ստեղծել, որը Լեհաստանի հրեաներին կտեղափոխի Պաղեստին։ 1939 թվականի օգոստոսի վերջին նա 1,500 հրեաների Ռումինիա տեղափոխելու անհաջող փորձ կատարեց։ Վարշավա վերադառնալուց հետո, Գերմանիայի կողմից Լեհաստան ներխուժումից երեք օր անց, նա լքեց Վարշավան, սկզբում տեղափոխվելով հարավարևելք, իսկ հետո Վիլնյուս։
 
1939 թվականի սեպտեմբերին, Գերմանիայի Լեհաստան ներխուժումից հետո, Բեգինը, անխուսափելի ձերբակալությունից խուսափելու համար, Վարշավայի հրեական առաջնորդների մեծ մասի հետ միասին փախավ Արևելյան Լեհաստան՝ Վիլնո (այժմ [[Վիլնյուս]], Լիտվա)։ Քաղաքը շուտով գրավվեց Խորհրդային Միության կողմից, սակայն 1939 թվականի հոկտեմբերի 28-ից այն Լիտվայի Հանրապետության մայրաքաղաքն էր։ Վիլնոն հիմնականում լեհերի և լեհ հրեաների քաղաք էր; բնակչության 40 տոկոսը հրեա էր, Եբրայերենի գիտահետազոտական ինստիտուտը գտնվում էր այնտեղ։ [[Պատկեր:Begin001.jpg|thumb|Մենախեմ Բեգինի [[ՆԿՎԴ]]-ի լուսանկարը, 1940]] Նախապատերազմյան սիոնիստ և պաֆեստային կադետ-սպա լինելու համար նա 1940 թվականի սեպտեմբերի 20-ին ՆԿՎԴ-ի կողմից ձերբակալվեց և և տեղավորվեց Լուկինսկի բանտում։ Հետագա տարիներին նա գրեց իր խոշտանգումների փորձի մասին։ Նա մեղադրվեց Բրիտանական իմպերիալիզմի գործակալ լինելու մեջ և ութ տարով աքսորվեց Խորհրդային Գուլագ գաղութ։ 1941 թվականի հունիսի մեկին նա տեղափոխվեց Պեչորա, աշխատանքային գաղութ Կոմի Հանրապետություն, Եվրոպական Ռուսաստանի հյուսիսային հատված, որտեղ նա մնաց մինչև 1942 թվականի մայիսը։ Շատ ավելի ուշ իր "Սպիտակ գիշերներ" հիշողությունների գրքում Բեգինը կարձանագրի և կանդրադառնա հարցաքննությունների իր փորձառությանը և գաղութային իր կյանքին։
 
1941 թվականի հուլիսին, [[«Բարբարոսա» գործողություն|Խորհրդային Միության վրա Գերմանիայի հարձակում]]ից անմիջապես հետո, Բեգինը որպես սպա-կադետ միացավ Լեհական ազատ [[Անդերսի բանակ]]ին։ Հետագայում նա բանակի հետ Պարսկական միջանցքով տեղափոխվեց Մանդատային Պաղեստին, ուր նա հասավ 1942 թվականի մայիսին։<ref name=haber1978>{{cite book|last=Haber|first=Eitan|authorlink=Eitan Haber|title=Menachem Begin: The Legend and the Man|publisher=Delacorte Press|location=New York|year=1978|isbn=0-440-05553-9}} <!-- Chapter 7: "Menahem Begin arrived in Palestine in May 1942" --></ref>
Տող 31.
=== Հրեական ընդհատակ ===
[[Պատկեր:AJI view 846.TIF|thumb|Իրգունի և Լեհիի անդամները [[Պաղեստին ոստիկանություն|Պաղեստին ոստիկանության]] փնտրվում են ցուցանակում։ Բեգինի լուսանկարը վերևի ձախ անկյունում է։]]
Բեգինը շատ արագ գերիշխող Մապայ կուսակցության կատաղի քննադատի անուն վաստակեց։ Նա քննադատում էր Մապային բրիտանացիների հետ չափից ավելի համագործակցելու մեջ, և պնդում էր, որ ոչնչացման եզրին կանգնած Եվրոպայի հրեաներին փրկելու միակ ճանապարհը՝ բրիտանացիներին ստիպել հեռանալ, այդպիսով Հրեական պետություն կարող է հիմնվել։ 1942 թվականին նա միացավ Իրգունին (''Etzel'')՝ ընդհատակյա սիոնիստական ռազմանակացված կազմակերպություն, որը 1931 թվականին անջատվեց Հագանահ հրեական գլխավոր ռազմական կազմակերպությունից։ 1944 թվականին Բեգինը Իրգունի ղեկավարությունը ստանձնեց՝ որոշելով ստիպել Բրիտանական կառավարությանը ամբողջովին դուրս բերել իր զորքերը Պաղեստինից։ Պաղեստինում հրեական պաշտոնական ղեկավար կազմակերպությունները՝ Իսրայելի հրեական գործակալությունը և Հրեական ազգային խորհուրդը, ձեռնպահ մնացին ուղղակիորեն մարտահրավեր նետել Բրիտանիայի իշխանություններին։ Նրանք համոզված էին, որ պատերազմից հետո Բրիտանիան կհիմնի Հրեական պետություն աջակցելու սիոնիստական գործին թե կոնսերվատորների և թե աշխատվորական կուսակցության մեջ։ Բեգինը որոշեց խզել համագործակցությունը պաշտոնական հաստատությունների հետ և Բրիտանական իշխանության դեմ զինված ապստամբություն սկսել՝ պատճառ բերելով, որ բրիտանացիները հրաժարվել են Բալֆուրի հռչակագրի խոստումներից և ընդունել [[1939 թվականի սպիտակ թուղթ]]ը, որը սահմանափակում էր հրեաների ներգաղթը Պաղեստին, ուժգնացնելով իրենց արաբամետ քաղաքականությունը։
 
Բեգին ուսումնասիրել էր [[Իռլանդական անկախության պատերազմ]]ը և [[Հնդկաստանի անկախության շարժում]]ը, և Իրգունի հրամանատարների հետ ապստամբություն ծրագրելու ընթացքում, մշակեց լծակների ռազմավարություն, որով նա հավատում էր կստիպի բրիտանացիներին հեռանալ։ Նա առաջարկեց պարտիզանական հարձակումների շարք, որոնք կստորացնեն բրիտանացիներին և կվնասեն նրանց հեղինակությանը, ինչը և կստիպի նրանց ռեպրեսիվ միջոցների դիմել, որոնք իրենց հերթին կօտարեն Իշուվին։ Բեգինը միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրեց Պաղեստինը "ապակե տուն" դարձնելու և աշխարհը որպես դիտորդ ակցիային։ Սա միջազգային ուշադրություն կբերի և բրիտանական ռեպրեսիաները Իրգունի նկատմամբ գլոբալ համակրանք կառաջացնեն, որը և իր հերթին կբերի Բրիտանիայի հանդեպ քաղաքական ճնշման։ Ի վերջո բրիտանացիները ստիպված կլինեն ընտրություն կատարել շարունակական ռեպրեսիաների և հեռանալու միջև, և Բեգինը համոզված էր, որ վերջ ի վերջո բրիտանացիները կհեռանան։ Բացի այդ Բրիտանիայի ռազմական ուժերը չեն թողնի Գերմանիայի դեմ պատերազմը, միայն կառավարական և ոստիկանական ուժերը կմասնակցեն հարձակումներին, ռազմական ուժերը կարող են գործի դրվել պատերազմից հետո։ <ref name=Bell>Bell, Bowyer J.: ''Terror out of Zion'' (1976)</ref> 1944 թվականի փետրվարի 1-ին Իրգունը ապստամբություն հայտարարեց։ Տասներկու օր անց Իրգունի խմբերը ռմբակոծեցին Բրիտանական մանդատի Երուսաղեմի, Թել Ավիվի և Հայֆայի ներգաղթի վարչության դատարկ գրասենյակները։ Հետագայում Իրգունը ռմբակոծեց այդ երեք քաղաքների հարկային վարչությունների գրասենյակները, որոնց հետևեցին ոստիկանության վրա հարձակումների շարքը, որում Իրգունի երկու զինյալ և վեց ոստիկան զոհվեցին։ Այդ ընթացքում Լեհին՝ ոստիկանության վրա հարձակումների շարքով, միացավ ապստամբությանը։ <ref name=Bell/> 1944 թվականի ընթացքում Իրգունի և Լեհիի հարձակումները ուժգնացան։ Այս գործողությունները ֆինանսավորվում էին հրեա վաճառականներից և տեղական ադամանդագործության ոլորտում ապահովագրության խարդախներից դրամ պարտադրաբար հավաքելով։<ref>[[Yehuda Bauer]], ''From Diplomacy to Resistance: A history of Jewish Palestine,'' Jewish Publication Society of America, Philadelphia, 1970 p.325.</ref>
[[Պատկեր:Begin-underground.jpg|thumb|Բեգինը "Rabbi Sassover" տեսքով կնոջ Ալիսայի և որդու Բենյամին Զիվի հետ, Թել Ավիվ, դեկտեմբեր 1946]]
[[Պատկեր:Begin1948.jpg|thumb|Բեգինը Իրգունի անդամների հետ, 1948]]
1944 թվականին, Լեհիի զինյալների կողմից լորդ Մոնյեի սպանությունից հետո, Միջին Արևելքում Բրիտանիայի մշտական նախարարը, հրեական պաշտոնական իշխանությունները, վախենալով բրիտանական վրեժխնդրությունից, Հագանահին հանձնարարեցին բրիտանացիների հետ համագործակցությամբ արշավ սկսել։ Արշավը, որ հայտնի է "որսաշրջան" անունով մի քանի ամիս շրջորեն կաթվածահար արեց Իրգունին, մինչդեռ Լեհին, որ համաձայնել էր դադարեցնել արշավը, փրկվեց։ Բեգինը ջանում էր կանխել քաղաքացիական պատերազմը, իր մարդկանց հրամայում էր գերի ընկնելու դեպքում ոչ վրեժխնդիր լինել, ոչ դիմակայել, համոզված որ Իրգունը այս շրջանը կարող է սպասել՝ համոզված, որ Հրեական գործակալությունը, երբ հայտնի դառնա որ բրիտանական կառավարությունը զիջումների չի գնա, ի վերջո Իրգունի կողմը կբռնի։ Աստիճանաբար, ամոթ զգալով համագործակցության արշավին մասնակից լինելու մեջ, Հագանահի ոգևորությունը պակասեց, իսկ Բեգինը ենթադրություններն իրականացան։<ref name=Bell/>
 
1945 թվականի ամռանը, երբ պարզ դարձավ, որ բրիտանացիները չէին պատրաստվում Հրեական պետություն հիմնել և զգալի հրեական ներգաղթ դեպի Պաղեստին թույլ չեն տա, հրեական հասարակական կարծիքը վճռականորեն տեղաշարժվեց ընդդեմ բրիտանացիների, և Հրեական իշխանությունները դաշինք կազմելու տրամադրությունները շոշափելու համար Իրգուն և Լեհի ներկայացուցիչներ ուղարկեցին։ Վերջնական արդյունքում Հրեական դիմադրության շարժում հիմնվեց, որի ներքո Իրգունը և Լեհին ձեռնարկեցին հակաբրիտանական գործողությունների համակարգված շարք։ 1945–46 թվականներին, մի քանի ամիս շարունակ, Իրգունը կռվում էր որպես Հրեական դիմադրության շարժման մաս։ [[Ագաթա գործողություն]]ից հետո, որի ընթացքում բրիտանացիները բազմաթիվ հրեաներ ձերբակալեցին, զենքի պահեստներ և Հրեական գործակալության շենքը գրավեցին, որտեղից շատ փաստաթղթեր հեռացրին, Բեգինը հրամայեց հարձակվել Քինգ Դեյվիդ հյուրանոցում գտնվող բրիտանական ռազմական և վարչական շտաբների վրա։ Գործողության թույտվություն Հագանայից ստացվեց ավելի ուշ։ Քինգ Դեյվիդ հյուրանոցի ռմբակոծման հետևանքով շենքի հարավային թևը փլուզվեց և 91 մարդ, հիմնականում բրիտանացի, արաբներ և հրեաներ զոհվեցին։
 
Ռմբակոծությից հետո փխրուն համագործակցությունը փլուզվեց, մասամբ հակառակ հրահանգների ռմբակոծությունը հյուրանոցում իրականացվել էր օրվա ամենաեռուն ժամանակահատվածում։ Դրանից հետո Հագանան հազվադեպ էր բրիտանական ուժերի դեմ հարձակումներ ձեռնարկում, կենտրոնանալով հիմնականում ապօրենի ներգաղթի արշավի վրա, քանի Հագանան երբեմն կիսատ միջոցների էր դիմում Իրգունի նկատմամբ, բրիտանացիների հետ լայնամասշտաբ համագործակցության այլևս երբեք չվերադարձավ։ Իրգունը և Լեհին շարունակեցին լայնածավալ ապստամբությունը բրիտանացիների դեմ, և Հագանայի հետ միասին , որը բրիտանացիներին ստիպեց լայն հանձնառություն վերցնել Պաղեստինի նկատմամբ, ինչը աստիճանաբար քամեց բրիտանական ֆինանսական միջոցները։ Անմիջապես Բեգինի կողմից հրաման տրված երեք գործողությունները, որոնք ազդեցին Բրիտանիայի հեղինակության անկման և հանրային դիմադրության աճի վրա, հատկապես ազդեցին բրիտանացիների հեռանալու վրա։ 1947 սեպտեմբերին Բրիտանական կառավարությունը քվեարկեց Պաղեստինը լքելու օգտին, և այդ տարվա նոյեմբերին Միացյալ Ազգերի Կազմակերպությունը հաստատեց երկիրը արաբների և հրեաների միջև բաժանելու բանաձևը հաստատեց։<ref name=Hoffman>Hoffman, Bruce: ''Anonymous Soldiers'' (2015)</ref><ref>Charters, David A.: ''The British Army and Jewish Insurgency in Palestine, 1945–47'' (1989), p. 63</ref>
 
1947 թվականի դեկտեմբերին, ՄԱԿ-ի քվեարկությունից անմիջապես հետո, Յիշուվի և Պաղեստինի արաբների միջև քաղաքացիական պատերազմ բռնկվեց։ Այդ ժամանակահատվածում Իրգունը հռվում էր Հագանայի և Լեհիի հետ միասին։ Հատկանշական գործողությունները, որոնց նրանք մասնակցեցին [[Ջաֆֆա]]յի համար կռիվը և Հորդանանի կողմից Երուսաղեմի հին քաղաքում հրեական թաղամասի պաշարումը։ Այդ ժամանակահատվածում Իրգունի ամենահակասական գործողությունը Լեհիի հետ արաբական Դեյր Յասին գյուղի վրա հարձակումն էր, որում հարյուրից ավելի գյուղացիներ և չորս հարձակվողներ սպանվեցին։ Հետագայում միջադեպը [[Դեյր Յասինի կոտորած]] անունը ստացավ, չնայած Իրգունի և Լեհիի աղբյուրները ժխտում են, որ կոտորած էր տեղի ունեցել։ Բեգին նաև բազմիցս սպառնում էր անկախություն հռչակել, եթե Հրեական գործակալությունը դա չանի։<ref name=Bell/>
 
Բրիտանացիների դեմ ապստամբության և արաբների դեմ քաղաքացիական պատերազմի ընթացքում, Բեգինը բաց ապրում էր տարբեր մտածածին անունների տակ, հաճախ մորուքով։ Բեգինը մինչև Begin would not come out of hiding until April 1948 թվականի ապրիլը ընդհատակից դուրս չեկավ, մինչև բրիտանացիները, որոնք դեռևս շարունակում էին Պաղեստինը վերահսկել, ամբողջովին դուրս չեկան։ Ապստամբության ընթացքում Բեգինը ամենաորոնվող մարդն էր և նրա գլխի համար, մեռած կամ կենդանի, [[ՌՀ5]]-ը 10,000 ֆունտ ստեռլինգ էր խոստացել։ Բեգինը ապստամբություն հայտարարելուց անմիջապես հետո ստիպված էր թաքնվել, երբ Ալիսան նկատեց, որ իրենց տանը հետևում են։ Նա սկզբում բնակվում էր Թել Ավիվի փոքր հյուրանոցի սենյակում, որի սեփականատերը համակրում էր Իրգունի գործին, և նրա կինը և որդին գաղտնի միացան երկու ամիս անց։ Նա որոշեց ավելի լավ է մորուք թողնել և բաց ապրել ուրիշ անվան տակ, քան լիովին թաքնվել։
 
Իսրայելի անկախությանը հետևած տարիներին, Իրգունի ներդրումը բրիտանացիների հեռանալն արագացնելու գործում, թեժ վիճահարույց քննարկումների արժանացան, քանի որ տարբեր խմբակցություններ պայքարում էին Իսրայելի անկախությունը սեփականաշնորհելու համար։<ref>[[Tom Segev]], ''One Palestine, Complete: Jews and Arabs Under the British Mandate'', Henry Holt and Co. 2000, p. 490</ref> Բեգինը զայրանում էր, որ իրեն ներկայացնում են որպես ռազմատենչ դիսիդենտ։<ref>In his book ‘The Revolt’ (1951), Begin outlines the history of the Irgun’s fight against British rule.</ref>
Տող 50.
=== ''Ալթալենա'' և 1948 Արաբա-Իսրայելական պատերազմ ===
[[Պատկեր:Altalena off Tel-Aviv beach.jpg|thumb|''Ալթանելան'' կրակի մեջ է]]
1948 մայիսի 14-ի Իսրայելի անկախության հռչակագրի հրապարակումից և [[1948 Արաբա-Իսրայելական պատերազմ]]ի սկսվելուց հետո, Իրգունը շարունակում էր պայքարել Հագանայի և Լեհիի դեմ։ 1948 թվականի մայիսի 15-ին Բեգինը ռադիոյով հայտարարեց, որ Իրգունը վերջապես դուրս է գալիս ընդհատակից։<ref>[http://www.begincenter.org.il/uploads/articles/english/Speech%20May%2015%201948.pdf Begin's Speech on Saturday 15 May 1948] {{webarchive|url=https://web.archive.org/web/20130929125301/http://www.begincenter.org.il/uploads/articles/english/Speech%20May%2015%201948.pdf |date=29 September 2013 }}</ref> Հունիսի 1-ին Բեգինը Դավիդ Բեն Գուրիոնի ժամանակավոր կառավարության հետ համաձայնագիր էր ստորագրել, որով Իրգունը համաձայնվում է պաշտոնապես հեռանալ և իր ուժերը միավորել նոր ձևավորվող Իսրայելի զինված ուժերի հետ։ {{Citation needed|date=August 2010}}
 
''Ալթալենա'' նավի Ֆրանսիայից դուրս գալուց հետո, Իսրայելի ժամանակավոր կառավարության ներկայացուցիչների (Բեն-Գուրիոնի գլխավորությամբ) և Իրգունի ներկայացուցիչների (Բեգինի գլխավորությամբ) ինտենսիվ բանակցություններ սկսվեցին։ Քննարկվող խնդիրների մեջ էին նավերի տեղավորումը և ռազմական կազմակերպությունների միջև բեռի բաշխումը։ ''Ալթալենայի'' խարիսխման վայրի համաձայնություն ձեռք բերվեց, մինչդեռ զենքի բաշխման հարցում կարծիքները բաժանվեցին։ Բեն Գուրիոնը համաձայնվեց Բեգինի սկզբնական առաջարկի հետ՝ զենքի 20% հատկացվի Իրգունի Երուսաղեմի գումարտակին, որը դեռևս առանձին էր կռվում։ Նրա երկրորդ խնդրանքն այն էր, որպեսզի մնացած զենքը հանձնվի Իրգունի նոր կազմավորված գումարտակներին, որը կառավարության ներկայացուցիչների կողմից մերժվեց, որոնք այդ խնդրանքը մեկնաբանեցին որպես "բանակի մեջ բանակ" ամրապնդելու պահանջ։
''Ալթալենան'' Կֆար Վիտկինի հասավ կիրակի կեսօրին, հունիսի 20։ Ափում սպասող Իրգունի անդամների մեջ էր նաև Մենախեմ Բեգինը, ով ժամանողներին ողջունեց մեծ ոգևորությամբ։ Ուղևորների իջնելուց հետո, ձկնորսական գյուղի [[Միխմորեթ]] ձկնորսական գյուղի բնակիչները օգնեցին ռազմական տեխնիկան բեռնաթափել։ Միևնույն ժամանակ կառավարությունը Թել Ավիվում շաբաթվա ժողով էր հրավիրել։ Բեն-Գուրիոնը ժողովին զեկուցեց ''Ալթալենայի'' ժամանումին նախորդած հանդիպումների մասին և անդրդվելի էր իր պահանջում, որ Բեգինը պետք է հանձնվի և հանձնի ողջ զենքը։
 
<blockquote>Մենք պետք է որոշենք, թե արդյոք հանձնել իշխանությունը Բեգինին, կամ կարգադրելու նրան դադարեցնել իր առանձին գործողությունները: Եթե նա այդպես չվարվի, մենք կրակ կբացենք: Հակառակ դեպքում, մենք պետք է որոշենք ցրել մեր սեփական բանակը: </blockquote>
 
Բանավեճն ավարտվեց Իրգունին չեզոքացնելու և նավը և զենքը բռնագրավելու հրամանով՝ անհրաժեշտության դեպքում բանակին ուժ կիրառելու իրավունք տրվեց։ Այս որոշման իրականացումը հանձնարարվեց Ալեքսանդրոնի բրիգադին, Դան Իվենի (Epstein) գլխավորությամբ, որը հաջորդ օրը շրջապատեց Կֆար Վիտկին շրջանը։ Դան Իվենը հետևյալ վերջնագիրը հրապարակեց․
<blockquote>Պ. Բեգինին<br>Իսրայելի Պաշտպանության ուժերի Գլխավոր շտաբի պետի հատուկ հանձնարարությամբ ես լիազորված եմ Իսրայելի կառավարության անունից, իմ իրավասության շրջանակներում, Իսրայելի ափին գտնվող զենքը և ռազմական նյութերը առգրավել: Ես լիազորված եմ պահանջել, որ ձեր մոտ եղած զենքերը հանձնեք պահպանության համար և տեղեկացնել, որ դուք պետք է կապ հաստատեք գերագույն հրամանատարի հետ։ Ձեզնից պահանջվում է անհապաղ կատարել այս հրամանը: Եթե ​​դուք համաձայն չեք իրականացնել այս հրամանը, ես կօգտագործեմ իմ տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները այն իրականացնելու համար՝ պահանջել ափին հասած զենքերը և փոխանցել Իսրայելի կառավարությանը: Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ ամբողջ տարածքը շրջապատված է ամբողջովին զինված զորամասերով և զրահամեքենաներով և բոլոր ճանապարհները արգելափակված են: Ձեր հրաժարականի դեպքում, հետեւանքների համար ողջ պատասխանատվությունն ընկնում է ձեր վրա: Համաձայն ձեր պայմանավորվածությունների անզեն ներգաղթյալներին թույլատրվում է ճամփորդել դեպի ճամբարներ: Պատասխանի համար դուք ունեք տասը րոպե: <br> Դ.Ի., Բրիգադի հրամանատար</blockquote>
 
Տող 83.
Բեն Գուրիոնի և Բեգինի անձնական թշնամանքը, վերաճեց Մապայի և Հերութի մեջ քաղաքական բևեռացման։ Բեգինը Մապային սուր քննադատում էր և մեղադրում բոլշևիզմի պարտադրման և խոր արմատավորված կոռուպցիայի մեջ։ Նա գերադասում էր կրել պաշտոնական կոստյում, ցուցադրելով օրենսդիրի չոր պահվածք, ընդգծելու Մապայի սոցիալիստական ոչ պաշտոնական կեցածքի միջև տարբերությունը։
 
Բեգինի և Բեն Գուրիոնի միջև ամենախիստ հակասությունը 1952 թվականին ստորագրած Իսրայելի և Արևմտյան Գերմանիայի միջև փոխհատուցման պայմանագրի շուրջ էր։ Բեգինը խստորեն դեմ էր պայմանագրին՝ պնդելով, որ դա հավասարազոր է հրեաների դեմ նացիստական ​​հանցագործությունների ներմանը։<ref>[http://www.jpost.com/servlet/Satellite?cid=1230111698016&pagename=JPost%2FJPArticle%2FPrinter, By George]{{dead link|date=June 2012}}</ref> Մինչ 1952 թվականի հունվարին համաձայնագիրը քննարկվում էր Քնեսեթում, նա Երուսաղեմում 15,000-անոց ցույց էր կազմակերպել, որտեղ զգացմունքային և դրամատիկ ելույթ ունեցավ, որով կոչ էր անում բռնի ուժով տապալել կառավարությունը։ Անդրադառնալով Ալթալենային, նա հայտարարեց, "երբ դու կրակում էիր թնդանոթով, ես մի կրակիր հրաման արձակեցի։ Այսօր ես կհրամայեմ 'Կրակի՛ր'"<ref>[See his Speech (Hebrew) http://lib.cet.ac.il/Pages/item.asp?item=7188]</ref> Բեգինի ելույթով քաջալերված ամբոխը երթով շարժվեց դեպի Քնեսեթ և քարեր շպրտեց պատուհաններ և ոստիկանների վրա, երբ նրանք միջամտեցին։ Հինգ ժամ տևած անկարգություններից հետո միայն ոստիկանությանը հաջողվեց ճնշել ապստամբներին ջրային թնդանոթների և արցունքաբեր գազի օգնությամբ։ Հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին, 200 ապստամբներ, 140 ոստիկաններ և մի քանի Քնեսեթի անդամներ վիրավորվել էին։ Շատերը համարում էին, որ բռնության համար Բեգինն է մեղավոր, և արդյունքում նա մի քանի ամսով հեռացվեց Քնեսեթից։ Նրա վարքագիծը խիստ քննադատության դատապարտվեց հանրության կողմից, և նա սադրիչի անուն վաստակեց։ 1952 թվականի մարտին, փոխհատուցման բանակցությունների ընթացքում, Գերմանիայի փոստերից մեկում [[Կոնրադ Ադենաուեր]]ին հասցեագրված ծանրոց ռումբ էր հայտնաբերվել։ Վնասազերծման ընթացքում ռումբը պայթել էր և սպանել սակրավորներից մեկին և վիրավորել մյուս երկուսին։ Հինգ իսրայելցի, բոլորն էլ Իրգունի նախկին անդամաներ հետագայում Փարիզում ձերբակալվեցին հանցագործության մեջ ներգրավված լինելու համար։ Կանցլեր Ադենաուերը որոշեց գաղտնի պահել Իսրայելի ընդդիմադիր կուսակցության անդամների ներգրավվածությունը, այդպիսով խուսափելով հետագա արձագանքից։ Ավելի ուշ Իրգունի հինգ դավադիր անդամները առանց որևէ պատիժ կրելու, Ֆրանսիայից և Գերմանիայից արտաքսվեցին Իրայել։ Դեպքից 40 տարի անց, դավադիրներից մեկն իր հուշերում գրել էր, որ դավադրությունը կազմակերպվել էր Բեգինի կողմից։<ref>[https://www.theguardian.com/world/2006/jun/15/germany.lukeharding Menachem Begin plotted assassination attempt to kill German chancellor], Luke Harding, [[The Guardian]], 15 June 2006</ref><ref>Nachman Ben-Yehuda, [https://books.google.am/books?id=19ZMulluIgkC&pg=PA275&source=gbs_toc_r&cad=0_0#v=onepage&q=&f=false ''Political Assassinations by Jews: A Rhetorical Device for Justice''], SUNY Press, New York, 1993</ref><ref>[http://www.dw-world.de/dw/article/0,2144,2054061,00.html Report Says Begin Was Behind Adenauer Letter Bomb], Deutsche Welle, 13 June 2006</ref><ref>[http://www.haaretz.co.il/hasite/pages/ShArtPE.jhtml?itemNo=726635&contrassID=2&subContrassID=21&sbSubContrassID=0 Sudite: I sent the bomb on Begin's order], in Hebrew</ref>
 
=== Գահալ և միասնական կառավարություն ===
Հաջորդ տարիներին Բեգինը չկարողացավ հասնել ընտրական թափանցիկության, և Հերութը իր 17 տեղով մինչև 1961 թվականը շատ հեռու մնաց Աշխատավորական կուսակցությունից։ 1965 թվականին Հերութը և Լիբերալ կուսակցությունը միավորվեցին Բեգինի առաջնորդության ներքո և կազմեցին Գահալ կուսակցությունը, բայց այդ տարի կրկին ձախողեցին ավելի շատ տեղ զբաղեցնելու նպատակը։ 1966 թվականին, Հերութ կուսակցության համագումարի ընթացքում, երիտասարդ Էհուդ Օլմերտը մարտահրավեր նետեց, պահանջելով նրա հրաժարականը։ Բեգինը հայտարարեց, որ ինքը կհեռանա կուսակցության առաջնորդությունից, սակայն որոշումն անմիջապես փոխեց, երբ ամբոխը նրան խնդրեց մնալ։ 1967 թվականի հունիսին, վեցօրյա պատեչազմի սկսվելու օրը, Գահալը միացավ ազգային միասնության կառավարությանը, որը գլխավորում էր Լևի Էշկոլը Հավասարեցում կուսակցությունից։ Արդյունքում Բեգինն առաջին անգամ ընդգրկեց կառավարության կազմում՝ նախարար առանց պորտֆելի։ Այդ ժամանակ Ռաֆֆի կուսակցությունը նույնպես միացավ միասնական կառավարությանը, արդյունքում Մոշե Դայանը դարձավ պաշտպանության նախարար։ Գահալի ներգրավվածությունը կառավարության կազմում տևեց մինչև 1970 թվականի օգոստոսը, երբ Բեգւնն ւ Գահալը լքեցին կառավարությունը վարչապետ Գոլդա Մեերի հետ Ռոջերսի պլանի և Սուեզի ջրանցքի երկայնքով Եգիպտոսի հետ կրակի դադարեցման հետ կապված տարաձայնությունների պատճառով<ref>[[Newsweek]] 30 May 1977, ''The Zealot'', <blockquote> But he quit in 1970 when Prime Minister Golda Meir, under pressure from Washington, renewed a cease-fire with Egypt along the Suez Canal.</blockquote></ref>։
 
=== Լիկուդի նախագահություն ===
[[Պատկեր:Flickr - Government Press Office (GPO) - Begin in the Knesset.jpg|thumb|Բեգինի ելույթը Քնեսեթում, 1974]]
1973 թվականին Բեգինը համաձայնվում է Արիել Շարոնի ծրագրին՝ ստեղծել ընդդիմադիր կուսակցությունների ավելի մեծ դաշինք, որում ընդգրկվեցին Գահալը, Ազատ Կենտրոնը և այլ փոքր խմբեր։ Նրանք Լիկուդ ("Կոնսոլիդացիա") անվանմամբ դաշինք ձևավորեցին։ Նույն տարվա ընտրություններում Լիկուդը 39 տեղ ստացավ, դեռևս ընդդիմություն մնալով։
 
Սակայն Յոմ Կիպուրի պատերազմի հետևանքները համատարած հիասթափություն առաջացրին Հավասարեցում կուսակցության նկատմամբ։ Պատերազմի ընթացքում կառավարության ոչ ադեկվատ գործողությունների քննադատությունը բերեց համատարած դժգոհության։
Տող 108.
Վարչապետի պաշտոնում մի շարք ներքին ռեֆորմներ իրականացրեց։ Միջին կրթությունը դարձավ անվճար, իսկ պարտադիր ուսուցումը ընդլայնվեց մինչև տասներորդ դասարան,<ref>[https://books.google.am/books?id=ewXm2afBe0AC&pg=PA60 Policy Implementation of Social Welfare in the 1980s] By Frederick A. Lazin. Google Books.</ref> միաժամանակ նոր սոցիալական ծրագրեր որդեգրվեցին, ինչպիսիք են երկարաժամկետ բժշկական ապահովագրությունը<ref>[https://www.ssa.gov/policy/docs/progdesc/ssptw/2010-2011/asia/israel.html Old Age, Disability, and Survivors]</ref> և ազգային եկամուտների աջակցության համակարգը։<ref>[https://books.google.am/books?id=aHTZxre-2MMC&pg=PA173 Public Policy in Israel] By David Nachmias and Gila Menachem. Google Books.</ref> Գունավոր հեռուստատեսության արգելքը, որ մտցվել էր սոցիալական հավասարություն ապահովելու համար, հանվեց և վարորդական իրավունքի տարիքային շեմն իջեցվեց մինչև 17 տարեկան։<ref name=benn/> Մեկ այլ կառավարության ծրագիր կյանքի կոչվեց, որը կոչվում էր «Ծրագրի նորացում» և ուղղված էր աղքատ քաղաքների և շրջակայքի վերականգնմանը: Բնակեցված հիմնականում Սեֆարդիի և Մզրաիի ներգաղթածների և նրանց սերունդների կողմից, այդ տարածքները բնութագրվում էին անմխիթար վիճակում և ոչ ստանդարտ բնակարաններով: Նախագիծը իրականացվում էր Իսրայելի կառավարության, Հրեական գործակալության և համաշխարհային հրեական հանձնաժողովի, որը մեծ ֆինանսավորում էր տրամադրել, համատեղ ջանքերով։ Մինչև 1981 թվականը, երբ Բեգինը հանձնարարականը փոխանցեց Բնակարանաշինարարական նախարարությանը, ծրագիրը ուղղակիորեն կառավարվում էր վարչապետի գրասենյակի կողմից։
 
Հսկայական աշխատանք էր կատարվել այդ ոլորտներում անմխիթար վիճակի վերացման և կյանքի որակի բարելավման համար: Այնպիսի Ֆիզիկական ենթակառուցվածքներ, ինչպիսիք են ճանապարհները, կեղտաջրերի և դրենաժային համակարգերը, փողոցային լուսավորությունը, վերանորոգվեցին և ընդլայնվեցին տասնյակ հազարավոր բնակարաններ, ինչպես նաև հարյուրավոր հանրային հաստատություններ, ինչպիսիք են համայնքային կենտրոնները, նախադպրոցական մանկական զարգացման կենտրոնները, տարեցների համար նախատեսված կենտրոնները, կառուցվել ևկամ վերանորոգվել են խաղահրապարակներ, կրթական եւ առողջապահական հաստատություններ: 1983 թվականին ծրագիրը ներառել է 82 քաղաքներում և արվարձաններում ապրող շուրջ 450,000 մարդկանց: Ծրագիրը շարունակեցին Բեգինի հետնորդ վարչապետները ներառելով այլ խոցելի խմբեր։ անցյալի վարչապետի պաշտոնը եւ անցավ այլ խոցելի բնակչությանը: Այժմ ծրագրի արդիականացված տարբերակը իրականացվում է Իսրայելի ռիսկային համայնքների համար:<ref>[https://www.jewishvirtuallibrary.org/jsource/judaica/ejud_0002_0016_0_16111.html Project Renewal]</ref> Բեգինի տնտեսական քաղաքականությունը փորձում էր Իսրայելի սոցիալիստական տնտեսությունը վերափոխել դեպի ավելի ազատ շուկայականի։ Նա նոր ֆինանսների նախարար նշանակեց Սիմա Էրլիխին։ Էրլիխը նոր տնտեսական քաղաքականություն որդեգրեց, որը հայնի դարձավ որպես "տնտեսական փոխակերպում"։ Նոր ծրագրով արտարժույթի փոխանակման կուրսի վերահսկողությունը կառավարության կողմից հանվել էր։
 
Նոր պլանի համաձայն փոխարժեքը որոշվելու էր շուկայական ուժերի կողմից, այլ ոչ կառավարության, շատ սպառողական ապրանքների համար սուբսիդիաները չեղյալ էին հայտարարվել, արտարժույթի փոխարժեքները նվազեցվել էին, ավելացված արժեքի հարկը բարձրացվել էր, իսկ ճանապարհային հարկը չեղյալ էր հայտարարվել, մաքսատուրքերն իջեցվել էին ավելի շատ ապրանքների ներմուծման խրախուսման համար: Պլանը որոշակի բարելավում առաջացրեց. էժան եւ բարձրորակ ներմուծվող ապրանքները սկսեցին լրացնել սպառողական դարակները, բիզնեսի հատվածը մեծապես շահեց, իսկ ֆոնդային բորսայում բարձրացան բաժնետոմսերի գները: Այնուամենայնիվ, ծրագիրը չբարելավեց Իսրայելի ժողովրդի կյանքը, ինչպես հույս ուներ Բեգինը: Ավելացրած ավելացված արժեքի հարկի, դոտացիաների վերջնահաշվարկի և ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճը բերեց ինֆլյացիայի ալիքի և գների աճի: Մասնավորապես, այն փաստը, որ ազատականացման ծրագրի հետ զուգահեռ, պետական ​​ծախսերը զգալիորեն չէին կրճատվել, զանգվածային գնաճի պատճառ դարձավ: 1978 թվականի հուլիսի 17-ին Իսրայելի կառավարության նիստ գումարվեց՝ քննարկելու բարձր գնաճը, սակայն Բեգինի հայտարարությունը, թե «դուք չեք կարող տնտեսվարողներին կառավարել տնային տնտեսուհիների ետևում», կանգնեցրեց բոլոր առաջարկները: Ի վերջո, կառավարությունը որոշեց չընդունել որևէ գործողություն և գնաճը թողնել ինքնահոսի: Բեգինը և նրա մյուս նախարարները չէին գիտակցում ազատականացման ծրագրի լիարժեք իմաստը: Արդյունքում նա, հասարակության ավելի թույլ հատվածներին վնասելու վախից, արգելափակեց Էրլիչի՝ կառավարության ծախսերը նվազեցնելու և կառավարության ծրագրերը հանրային ոլորտի ձեռնարկությունները սեփականաշնորհելու փորձերը, թույլ տալով վեցամյա պաշտոնավարման ժամանակ, ընդամենը տասնութ կառավարական ընկերությունների սեփականաշնորհումը: 1983 թ., Վարչապետի հրաժարականից կարճ ժամանակ առաջ, տեղի ունեցավ խոշոր ֆինանսական ճգնաժամ՝ Իսրայելի չորս խոշորագույն բանկերի բաժնետոմսեր արժեզրկվեցին: Փլուզման եզրին կանգնած բանկերը պետության կողմից ազգայնացվեցին: Գնաճը շարունակվում էր Բեգինի հրաժարականից հետո ևս,և միայն կանգնեցվեց 1985 թվականի Իսրայելի տնտեսական կայունացման ծրագրի իրականացման շնորհիվ, որը մի շարք գործողություններին զուգընթաց, կտրուկ կրճատեց կառավարության ծախսերը։<ref name=benn/>
===Մահը===
[[Պատկեր:Menachem Begin commemorative plaque.jpg|thumb|upright|Մենախեմ Բեգինին նվիրված հուշատախտակ նրա ծննդավայր Բրեստում, Բելառուս։]]
Տող 122.
 
<div class="references" style="height: 250px; overflow: auto; padding: 3px" >{{ծանցանկ|2}}</div>
 
 
== Արտաքին հղումներ ==
Տող 148 ⟶ 147՝
 
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Բեգին, Մենախեմ}}