«Զախեր (հյուրանոց)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
→‎Պատմություն: #ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 41.
== Պատմություն ==
 
1876 թվականին Էդվարդ Սաքերը գնում է [[Վիեննայի պետական օպերա]]յի շենքի հետնամասում գտնվող ռենեսանսի ոճով կառուցված շենքը և այնտեղ բացում ''Hotel de l’Opera'' հյուրանոց-ռեստորանը: Լինելով [[Սաքեր (տորթ)|Սաքեր]] տորթի ստեղծող, գյուտարար, [[Ֆրանց Սաքեր]]ի որդին՝ Էդվարդը, որպես համադամագետ, արագորեն ձեռք է բերում հռչակ և հեղինակություն: Արդյունքում հյուրանոցը վերանվանվում է Սաքեր<ref name="аа"/><ref name="ասս"/>:
 
[[Պատկեր:Anna-Maria-Sacher-1908.jpg|250px|մինի|Աննա Մարիա Սաքեր, 1908 թ.]]
1880 թվականին Էդվարդը ամուսնանում է վիեննացի մսագործի 22-ամյա դստեր [[Աննա Սաքեր|Աննա Մարիա Ֆուքսի]] հետ: Աննան սկսում է օգնել ամուսնուն բիզնեսում, իսկ Էդվարդի առողջության խիստ վատթարացումից հետո ստանձնում հյուրանոցի ղեկավարումը: 1892 թվականին Էդվարդ Սաքերը մահանում է, և նրա կինը շարունակում է ղեկավարել հյուրանոցային բիզնեսը: Ճաշացանկն ու նամակները նա շարունակում է ստորագրել մահացած ամուսնու անունով<ref name="cosmopolis">[http://www.cosmopolis.ch/reisen/wien/hotel_sacher.htm Hotel Sacher Wien: Geschichte, Hotelkritik.]{{ref-de}}</ref>: Այդ ժամանակաշրջանի համար Աննա Սաքերը համարվում էր չափից դուրս ազատական կին:Նա հանրային վայրերում էր հայտնվում սիգարով և իր սիրելի [[ֆրանսիական բուլդոգ]]ի ուղեկցությամբ, որին Վիեննայի բնակիչները կոչում էին Սաքեր բուլդոգ: Աննա Սաքերը իր աշխատողների համար ներդնում է սոցիալական ապահովագրություն, ամանորին նվիրում նվերներ և վճարում նրանց հանգստի համար<ref name="ասս"/>:
 
Իր հիմնադրման ամենասկզբից Սաքեր հյուրանոցը համարվել է Վիեննայի լավագույն հյուրանոցներից մեկը, իսկ 1871 թվականին դասվել է [[Ավստրո-հունգարական կայսրություն|Ավստրո-հունգարական կայսրության]] կայսերական տան մատակարար: Էդվարդ Սաքերի մահից հետո նրա կնոջը նույնպես տրվել է այդ արտոնությունը: Այդ ժամանակ էլ ձևավորվում է մի ավանդույթ, որի համաձայն օպերայի այցելուները նախքան համերգի սկսելը ճաշում են Սաքեր հյուրանոցում: Սաքեր հյուրանոցը դարձավ սոցիալական ինստիտուտ:
 
[[Պատկեր:Wien Hotel Sacher Am Abend.jpg|250px|մինի|«Սաքեր» հյուրանոցի կենտրոնական մուտքը երեկոյան]]
Հյուրանոցի ռեստորանի սենյակներում հաճախ հանդիպում էին քաղաքական գործիչները, դեսպաններն ու Եվրոպական երկրների ներկայացուցիչները: Շուտով հյուրանոցի ռեստորանը դառնում է մի վայր, որտեղ վճռվում են [[Եվրոպա]]յի ժողովուրդների ճակատագրերը: 1907 թվականին ռեստորանի սենյակներից մեկում կայացավ [[Հունգարիա]]յի վարչապետ [[Կալման Սելեմ]]ի և [[Էռնեստ ֆոն Կյորբեր]]ի հանդիպումը, որի արդյունքը եղավ Ավստրիայի և Հունգարիայի միջև հարաբերությունների նոր նախագծի ընդունումը<ref name="cosmopolis"/>:
 
[[Պատկեր:Cafe Sacher, Hotel Sacher, Wien.JPG|250px|մինի|Հյուրանոցի սրճարանը]]
Վիեննայում Աննա Սաքերը առաջիններից մեկն էր, ով ձեռք բերես սառնարաններ, ինչպես նաև կառուցեց ձմեռային այգի, որպեսզի հյուրերը նույնիսկ ձմռանը կարողանային համտեսել թարմ մրգեր<ref name="cosmopolis"/>: Չնայած հեղինակավոր լինելուն՝ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից հետո հյուրանոցը չկարողացավ խուսափել տնտեսական խնդիրներից:
 
Մահվան նախաշեմին (1930թ.) Աննան բիզնեսի ղեկավարման գործից իրեն հեռացրեց: Միայն նրա մահից հետո հայտնի դարձավ, որ հյուրանոցը հայտնվել է պարտքերի մեջ, իսկ ակտիվները այդքան էլ շատ չեն: 1934 թվականին Սաքեր հյուրանոցը պաշտոնապես հայտարարվեց [[Սնանկություն|սնանկ]]:
 
Փաստաբան Հանց Գյուռտլեռը իր կին Պոլդիի և հյուրանոցային գործի մասնագետներ Յոզեֆ ևԱննա Զիլլերների հետ գնում է լքված շենքը: Նրանք ժամանակակից ձևով վերակառուցում են այն, անցկացնում ջեռուցման և էլեկտրականության համակարգեր, տաք և սառը ջրի խողովակներ բոլոր սենյակներում: Առաջին անգամ «Սաքեր» տորթը սկսում են վաճառել ոչ միայն հյուրանոցի նեսրում, այլև փողոցում: Շուտով հյուրանոցը կրկին դառնում է Վիեննայի բնակիչների սիրելի վայրը: Սաքեր հյուրանոցում է տեղի ունենում Իրմա Վինդիշգրեց արքայադստեր և իշխան Ֆրանց Վեյկերհամսկու ամուսնական հանդեսը: Վիեննա այցելության ժամանակ եվրոպական ազնվականությունը գիշերում էր Սաքեր հյուրանոցում, ինչը այն կրկին դարձնում է ազնվականների, մշակութային և քաղաքական գործիչների հանդիպման վայր: Նույնիսկ Մեծ Բրիտանիայի [[Էդուարդ VIII]] թագավոն է եղել հյուրանոցի հյուրը<ref name="cosmopolis"/>:
 
1938 թվականին Ավստրիայի՝ [[Նացիստական Գերմանիա|Գերմանիային]] [[Անշլյուս|բռնակցմամբ]] Սաքեր հյուրանոցը դադարեցնում է իր գործունեությունը: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ընթացքում հյուրանոցի շենքը էական վնաս չի կրում: Խորհրդային զորքերի Վիեննա մտնելուց հետո քաղաքի կենտրոնը զբաղեցնում են խորհրդային զինվորականները, հետագայում քաղաքի այդ հատվածը անցնում է բրիտանացիներին:
 
1951 թվականին Գյուռտլեռները և Զիլլերները իրենց սեփականությունը հետ են ստանում: Այդ ժամանակ Յոզեֆն արդեն մահացել էր: Հյուրանոցը կրկին հիմնանորոգման կարիք ուներ: 1962 թվականին մահանում է Աննա Զիլլերը, և հյուրանոցը ամբողջությամբ անցնում է Գյուռտլեռների ընտանիքին: 1967 թվականին հյուրանոցը ստանում է պետական պարգև և պետական զինանշանը բիզնես գործունեության մեջ օգտագործելու իրավունք: 1970 թվականին հյուրանոցի ղեկավարումը ստանձնում է Ռալֆ Գյուռտլեռը, ով ավելի ուշ դժբախտ պատահարի հետևանքով մահանում է: Հյուրանոցը դառնում է նրա որդի Պետերի սեփականությունը: 1989 թվականին Պետեր Գյուռտլեռը [[Զալցբուրգ]]ում գնում է «Ավստրիական բակ» հյուրանոցը և վերանվանում ''Hotel Sacher Salzburg'' ''(Սաքեր Զալցբուրգ հյուրանոց)'': 1990 թվականին նրա մահից հետո ընտանեկան բիզնեսի ղեկավարումը անցնում է նրա առաջին կնոջը՝ Ելիզավետ Գյուռտլեռ-Մայնտերին, իսկ նրանից հետո՝ նրանց դուստր Ալեկսանդրեին: