«Գեորգ Զիմել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 5480460 խմբագրումը, որի հեղինակն է՝ Vardik9 (քննարկում) մասնակիցը
#ձայնային_ֆայլեր, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Գեորգ Զիմելը ծնվել է բարեկեցիկ ընտանիքում, ծնողները եղել են ծագումով [[հրեա]], հայրը ընդունել է [[կաթոլիկություն]]ը, իսկ մայրը՝ [[լյութերականություն]]: Ինքը՝ Զիմելը, դեռ վաղ մանկուց կնքվել է լյութերականությամբ: Ավարտելով Բեռլինի [[Հումբոլդտի համալսարան]]ի պատմության և փիլիսոփայության բաժինը<ref>[https://www.hu-berlin.de/de/einrichtungen-organisation/fakultaeten-und-institute/philosophische-fakultaet Հումբոլդտի համալսարան]</ref>` ավելի քան 20 տարի դասավանդել է այնտեղ: Լինելով հրեա ընտանիքի զավակ անտիսեմիթական շարժման պատճառով աշխատանքային կարիերայի ժամանակ բախվել է շատ խոչընդոտների: Նա երկար ժամանակ զբաղեցնում էր դոցենտի պաշտոնը համալսարանում, թերևս արդեն շատ հանրաճանաչ էր ու վայելում էր մեծ հեղինակություն այնպիսի գիտնականների շրջապատում, ինչպիսիք էին [[Մաքս Վեբեր|Վեբերը]] ու [[Հայնրիխ Ռիկկերտ|Ռիկկերտը]], [[Էդմունդ Հուսերլ|Հուսերլը]] և այլոք: Զիմելը մահացել է 1918 թվականին, [[Քաղցկեղ|լյարդի քաղցկեղից]]:
 
== Գաղափարներ ==
=== Զիմելի սոցիոլոգիան ===
Զիմելը գերմանական սոցիոլոգիայի առաջին սերնդի ներկայացուցիչ է համարվում: Նրա նեոկանթիական մոտեցումը հանգեցրեց սոցիոլոգիայում անտիպոզիտիվիզմի ձևավորմանը: Նա իր աշխատանքների միջոցով քաղաքի սոցիոլոգիայի, սիմվոլիկ ինտերակցիոնիզմի, կոնֆլիկտների և սոցիալական ցանցերի վերլուծության հիմքեր ստեղծեց: Զիմելը սոցիոլոգիայում հոգեբանական փուլի ազդեցության կրողներից մեկն է, այսինքն նա էլ այն մոտեցման կողմնակիցներիցն էր, որ սոցիոլոգիան պետք է ունենա առանձնահատուկ մոտեցում, որը չի կարող կրկնել բնական գիտությունների մոտեցումը: Նա շարունակում էր Դիլթեյի այն գաղափարը, որ պետք է գնալ հասկացման ճանապարհով, ինքն էլ էր սոցիոլոգիայի խնդիրը դնում հասկացումը՝ առանձնացնելով պատմական հասկացման գաղափարը, այսինքն երևույթները պետք է դիտել պատմական զարգացման մեջ:
 
{{քաղվածք|Հենց իրականության հանդեպ գեղագիտական մոտեցումն է, որ կարող է քեզ թույլ տալ ամբողջական պատկերացում կազմել և ստանալ երևույթների զարգացման տրամաբանությունը:|}}
Տող 13.
{{քաղվածք|Այն, ինչ պետք է անի սոցիոլոգիան, ինչը պետք է դառնա նրա առարկան, այն է, որ սոցիոլոգիան պետք է կառուցի ինքն իրեն՝ որպես մեթոդ, այսինքն սոցիոլոգիան պետք է այլ հասարակական գիտությունների համար ծառայի իբրև միջանցիկ գիտություն, որը տալիս է այդ բոլոր երևույթների նկատմամբ առանձնահատուկ հայացք:|}}
 
Զիմելը գտնում էր, որ սոցիոլոգիան ուսումնասիրում է, թե ինչպես է հասարակայնանում փոխազդեցությունը, որովհետև հասարակությունը ոչ այլ ինչ է, քան մարդկանց փոխազդեցությունների ամբողջություն: Եվ սկզբնապես այդ փոխազդեցությունը սոցիալական չի, հասարակական չի, հիմքում ընկած են փոխազդեցության որոշակի մոտիվներ կամ պահանջմունքներ, որոնց բավարարման անհրաժեշտությունից ելնելով՝ մարդը ինչ-որ փոխազդեցության մեջ է մտնում այլ ակտորների հետ: Այդ փոխազդեցությունը դարձնում է հասարակական այն, որ դրա միջոցով անհատի մեկուսի գոյությունը փոխակերպվում է համատեղ կեցության: Այսինքն բովանդակային տեսանկյունից որևէ մոտիվ հասարակական չի, ձևի տեսանկյունից է հասարակական:
 
=== Զիմելի «Կոնֆլիկտի գործառնական տեսությունը» ===
[[Կառլ Մարքս]]ի նման Զիմելը գտնում է, որ կոնֆլիկտը հասարակությունում անխուսափելի է: Սակայն ի տարբերություն Մարքսի, որի ուշադրության կենտրոնում հասարակական դասակարգերի փոխհարաբերություններն էին, Զիմելը հետաքրքություն է դրսևորում կոնֆլիկտային երևույթների ավելի լայն բազմազանության նկատմամբ՝ ուսումնասիրելով կոնֆլիկտներ և էթնիկ խմբերի միջև, և մարդկանց տարբեր սերունդների ու մշակույթների միջև, և տղամարդկանց ու կանանց միջև և այլն:
 
Զիմելի համար սոցիալական կոնֆլիկտները սոցիալական կյանքի գործնական ու հոգևոր, արժեքային ու նորմատիվային, գաղափարախոսական ու քաղաքական, բարոյական ու իրավական դրսևորումներն են:
Ըստ Զիմելի կոնֆլիկտը կարող է հանգեցնել ոչ միայն արմատական սոցիալական փոփոխությունների ու կործանումների, այլև սոցիալական ինտեգրման, և ապահովելով ելք թշնամանքին, ուժեղացնել սոցիալական համերաշխությունը:
 
Զիմելի տեսական դրույթներից շատերը և, մասնավորապես դրույթը միջին և փոքր սրության սոցիալական կոնֆլիկտների դրական գործառնականության մասին, արդյունավետ դարձան իրենց կարևոր մեթոդաբանական և կիրառական նշանակության տեսանկյունից:
 
Զիմելի ավանդը կոնֆլիկտաբանության մեջ նաև նրանում է, որ նա առաջինը ներմուծեց ու ընդգրկեց գիտական վերլուծության մեջ «երրորդ կողմ»՝ ազատելով կոնֆլիկտային հարաբերությունները «միաչափությունից»: «Երրորդ կողմի» հանգամանքն ու առկայությունը բարդ սոցիալական փոխգործողության հնարավորություն է ստեղծում՝ բացելով դաշտ բազմաշերտ հարաբերություններին, տարբերությունների գիտակցմանը, կոալիցիաների ստեղծմանը, խմբային համերաշխության կայացմանը, միջնորդության իրականացմանը: Ըստ էության, Զիմելը անցում է կատարում պարզ երկկողմ կոնֆլիկտներից բարդ բազմակողմ կոնֆլիկտների ուսումնասիրմանը: Կոնֆլիկտը նրա կողմից ընկալվում է ոչ միայն որպես մարդկային փոխգործողությունների տարբեր ոլորտներում դրսևորվող շահերի ընդհարում, այլև հոգեբանացված ձևով, որպես մարդկանց և նրանց հարաբերություններին ներհատուկ թշնամանքի որոշակի արտահայտություն: Իր հերթն թշնամանքի ձգտման առկայությունը Զիմելը դիտարկում որպես զույգ հակադրություն համակրանքի պահանջմունքին: Նա խոսում է «մարդու ու մարդու միջև բնական թշնամանքի» մասին, որը «մարդկանց միջև համակրանքի հետ մեկտեղ մարդկային հարաբերությունների հիմքն է»: Դրա պատճառներից մեկը թաքնված է մարդու բնույթի առանձնահատկություններում, որոնց համաձայն անհատներն ի սկզբանե հակված են ոչ միայն համագործակցության ու կազմակերպածության, այլև ապակազմակերպման և ապակառուցողական դրսևորումների, որոնք զուգորդվում են ընդհարումներով կամ կոնֆլիկտներով:
 
== Աշխատություններ ==
* Սոցիալական դիֆֆերենցացիա. Սոցիոլոգիական ու հոգեբանական հետազոտություն (1890)
* Պատմության փիլիսոփայության խնդիրներ (1892—1893)
* Փողի փիլիսոփայություն (1900)
* Մեծ քաղաքներ և հոգևոր կյանքը (1903)
* Նորաձևության փիլիոսոփայություն (1905)
Տող 34.
* Մշակույթի փիլիսոփայություն (1911)
* Սոցիոլոգիայի ֆունդամենտալ հարցեր (1917)
* Ժամանակակից մշակույթի կոնֆլիկտ (1918)
 
== Ծանոթագրություններ ==