«Բերենիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
Պատմությունը պատմվում է գլխավոր հերոսի՝ Էգեուսի անունից: Նա ունի հորեղբոր աղջիկ Բերենիկա անունով, որը նրա հարսնացուն է: Վերջինս երջանիկ և անհոգ անձնավորություն էր, բայց նրա մոտ առաջանում է սարսափելի հիվանդություն: Աղջնակը մե՛կ տառապում էր [[էպիլեպտիկ նոպա]]ներով, մե՛կ ընկնում էր [[լեթարգիա]]յի վիճակի մեջ: Նախկին ուրախ Բերենիկան այլևս չկար: Հիվանդությունը գողացել էր աղջկա գեղեցկությունը. մազերը խամրել էին, աչքերը մթագնել էին, թարթիչները՝ թափվել: Եվ ահա Էգեուսը մի անգամ տեսնում է իր վրա նայող Բերենիկային, որն անսպասելի ժպտաց՝ ցուցադրելով հիվանդությանը դեռ չհանդիպած իր հիասքանչ սպիտակ ատամները: Այդ ատամներն այնպես էին դրոշմվել երիտասարդի հիշողության մեջ, որ նա չէր կարողանում դադարել դրանց մասին մտածել: Էգեուսը համակվել էր մենագարությամբ. նա տեսնում էր ատամների ուրվականը: Երբ Բերենիկան մահացավ, Էգեուսը գնաց նրան հրաժեշտ տալու: Դագաղում պառկած աղջկա բերանը բացված էր. անգույն շրթունքների ետևից երևում էին փայլուն ատամները: Այդ տեսարանը այնպես էր ապշեցրել Էգեուսին, որ նա դժվարությամբ էր հիշում վերջին իրադարձությունները՝ նաև հուղարկավորությունը:
Ծառան պատմում է նրան այն սարսափելի դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել գերեզմանոցում: Աղջկա մարմինը հանված էր և այլանդակված: Այդ ժամանակ Էգեուսը նկատում է, որ նա թաթախված է արյունով և հողով, իսկ իր սեղանին դրված է փոքրիկ տուփը, որի մեջ էլ պահվում են 32 սպիտակ ատամները...
 
== Հերոսներ ==
* '''Էգեուս ''', հոգեպես անկայուն երիտասարդ: Ապրում է մեծ կալվածքում, որտեղ նրա կողքին մեծացել է Բերենիկան: Հնարավոր է, որ գլխավոր հերոսի անունը համապատասխանեցված է հին հունական առասպելական արքա Էգեյի անվան հետ<ref name="Cummings">{{cite web|author=Michael J. Cummings|date=2008|url=http://www.cummingsstudyguides.net/Guides2/Berenice.html|title=Berenice: A study guide|publisher=|accessdate=2010-08-08|lang=en|archiveurl=https://www.webcitation.org/67TCTbVyp?url=http://www.cummingsstudyguides.net/Guides2/Berenice.html|archivedate=2012-05-07}}</ref>:
* '''Բերենիկա ''', Էգեուսի քույրը և հարսնացուն: Աղջիկն ունի զարմանալի գեղեցկություն և նրբագեղություն: Նրա անունը կարող է ծագել հին հուներեն ''berenike''-ից. նա, ով հաղթանակ է բերում<ref name="Cummings" />:
* '''Աղախինը''' և '''ծառան'''
* '''Բժիշկ''', ընտանեկան բժիշկը, ով հեռանալով գլխավոր հերոսի սեղանին է թողնում փոքրիկ տուփը<ref name="Cummings" />:
* '''Պատմողի մայրը''', վաղուց մահացած կին, որը ծնել է Էգեուսին այդ կալվածքի գրադարանում<ref name="Cummings" />:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բերենիկա» էջից