«Ավստրիայի ազգային խորհուրդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
== Կառուցվածք ==
Ավստրիայի ազգային խորհուրդը կազմված է 183 պատգամավորներից, որոնք ընտրվում են համընդհանուր գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով: Խորհրդի իրվասությունների ժմկետը կարող է ավելի շուտ վերջանալ, քան 5 տարին է, եթե պատգամավորների մեծ մասը քվեարկի խորհրդի իրավասությունները վաղաժամ դադարեցնելու մասին որոշման օգտին: Բացի այդ, ազգային խորհրդի իրավասությունների վաղաժամ դադարեցման իրավունք ունի [[Ավստրիայի նախագահ|Ավստրիայի դաշնային նախագահը]]: Ավստրիայի քաղաքական կյանքում դեռևս ոչ մի անգամ այդպիսի գործընթաց չի եղել: Ավստրիայի ազգային խորհրդի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Ավստրիայի 16 տարեկանը լրացած յուրաքանչյուր քաղաքացի:
 
Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավորների ընտրությունը կատարվում է բաց ցուցակներով համամասնական ընտրակարգով: Ավստրիայի տարածքը բաժանվում է 43 ընտրական շրջանների: Ընտրական շրջանները չպետք է հատեն Ավստրիայի դաշնային հողերի (նահանգների) սահմանները: Ընտրական շրջանների բաժանման կանոնները այնպես են սահմանվել, որպեսզի կանխվի [[ջերիմենդերինգ]]ը: Տվյալ ընտրական շրջանին հատկացված պատգամավորական տեղերը համահավասար է շրջանի բնակչության թվաքանակին: Ավստրիայի ազգային խորհրդում մեկ տեղ ստանալու համար անհրաժեշտ է հավաքել ձայների այնքան թվաքանակ, որը հավասար է շրջանին հատկացված տեղերին տրված ձայների քանակին: Այն տեղերը, որոնք չեն բաշխվել շրջանային մակարդակով, տեղաբաշխվում են տեղական մակարդակով նույն սկզբունքի համաձայն, ինչ շրջանայինի դեպքում է: Բացի այդ, քաղաքական ուժերը պետք է հաղթահարեն ստացված ձայների 4 տոկոս ընտրական շեմը: