«Վիեննայի արվեստանոցներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Wiener Werkstaette NYC-3.svg|250px|մինի|''Վիեննայի արվեստանոցների'' ֆիրմային ապրանքանիշը Նյու Յորքում]]
'''Վիեննայի արվեստանոցներ''' ({{lang-de|Wiener Werkstatte}}), ճարտարապետների, նկարիչների, արհեստագործների և կոմերսանտների միավորում: Հիմնադրվել է 1903 թվականին [[Վիեննա]]յում [[Վիեննական սեցեսսիոնիզմ]]ի դիզայներներ [[Յոզեֆ Հոֆման]]ի և [[Կոլոման Մոզեր]]ի ջանքերով և մեծահարուստ բանկիր Ֆրից Վարնդորֆերի հովանավորությամբ: Միավորումը ստեղծվել է կորպորատիվ հիմունքներով բրիտանական կազմակերպությունների, մասնավորապես` Չարլզ Ռոբերտ Էշբիի ''Արհեստների գիլդիայի'' օրինակով:
 
Տող 11.
Հասարակության հետաքրքրությունը գրավելու համար Վիեննայի վարպետանոցների գեղարվեստական ղեկավարները` Մոզերն ու Հոֆմանը, օգտագործում էին յուրահատուկ գրաֆիկական կոնցեպցիա: Գովազդի համար նրանք ընտրել էին գրաֆիկական դիզայնի շատ նոր, բայց միաժամանակ շատ հաջողակ ոլորտ` նկարներով բացիկներ: Հենց սկզբից միավորման մեջ մտածեցին բացիկները վաճառել ոչ միայն որպես կազմակերպությունից պատվիրատուին տեղեկություն փոխանցելու միջոց, այլև որպես արվեստի յուրահատուկ ոչ մեծ գործ, որը կարելի է կարելի է պահել ի հիշատակ: Միավորման տնօրենները որոշել էին, թե ում նկարներն են դառնալու փոստային բացիկներ: Յուրաքանչյուր թողարկում իրականացվում էր քարից նոր վիմագրության տեսքով:
 
[[Պատկեր:Backhausen 003.JPG|250px|մինի|''Վիեննայի արվեստանոցների'' թանգարան, Վիեննա]]
1905 թվականին ''Վիեննայի արվեստանոցներն'' արդեն ունեին հարյուրավոր աշխատակիցներ, և այն տեղ գրավեց Սեցեսիոնում` որպես արհեստների ու արվեստի միավորում: