«Ֆրիդրիխ ֆոն Բեկ Ռժիկովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 12.
 
1867 թվականին գլխավորում էէր կայսեր ռազմական գրասենյակը: 1874 թվականին դարձավ գեներալ-ադյուտանտ և միաժամանակ գաղտնի խորհրդի անդամ: 1878 թվականին կայսրը Բեկին պարգևատրեց ֆելդմարշալ-լեյտենանտի կոչումով և գաղտնի առաջադրանքով նրան ուղարկեց հենց նոր օկուպացված Բոսնիա: Չնայած կարճ ժամանակ՝ Բեկին շնորհվում է [[բարոն]]ի աստիճանակարգ:
 
1881 թվականին ֆոն Բեկը նշանակվեց Կենտրոնական շտաբի պետ: 1882 թվականից միաժամանակ համարվում էր 47-րդ ցամաքային գնդի շեֆ: 1888 թվականին նշանակվում է Ցիսլեյտանիայի ազգային ժողովի պարոնների Պալատի անդամ: 1893 թվականին պարգևատրվում է [[Պրուսիայի թագավորություն|պրուսական]] Սև արծվի շքանշանով:
 
Բեկը զբաղեցնում է բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնը 25 տարի անընդմեջ, բացառիկ դեր ունենալով ավստրո-հունգարական բանակի զարգացման գործում: Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է Միջին Եվրոպայի կենտրոնական քարտեզը, որը կատարվել 1:200.000 մասշտաբով: Նրա օժանդակությամբ բանակային աշխարհագրական ինստիտուտը ներդրել է ֆոտոգրամմետրիան որպես հիմնական մեթոդ տեղագրական քարտեզների ստեղծման համար:
 
Իրեն դրսևորել է որպես հանգիստ և զգույշ քաղաքագետ, ռազմական հարցերում հավասարակշռվում էր առաջադեմ լիբերալ հոսանքների և ռեակցիոն ճամբարների միջև, որոնք խմբավորված էին ֆելդմարշալ էրցհերցոգ Ալբրեխտի շուրջ: Նրա ղեկավարության ներքո Կենտրոնական շտաբում է կենտրոնացվում զինված ուժերի ղեկավարումը, որտեղ կայսերական բանակի դերը հասնում էր իր նոմինալին: Ոչ պաշտոնապես Բեկին անվանում էին «փոխկայսր»:
 
1905-1906 թվականների Հունգարական ճգնաժամի ժամանակ Բեկի ղեկավարությամբ մշակվեց «Պլամ U»-ն, որը նախատեսում էր Տրանսլեյտանիայի ընդդիմադիր շարժման ուժային ճնշում:
 
1906 թվականին 76-ամյա կայսրը, գահաժառանգ [[Ֆրանց Ֆերդինանդ]]ի, որին հանձնարարել էր զինված ուժերի արդիականացումը, պնդմամբ կենտրոնական շտաբի պետի պաշտոնից ազատեց ֆոն Բեկին: Նույն թվականին թոշակի ուղարկեց նաև կայսերական ռազմական նախարար Հենրիխ ֆոն Պիտրեյխին: Կենտրոնական շտաբի նոր պետ նշանակվեց 54-ամյա ֆելդմարշալ-լեյտենանտ Կոնրադ ֆոն Գյոտցենդորֆը: