«Ֆրիդրիխ ֆոն Բեկ Ռժիկովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ֆրիդրիխ ֆոն Բեկ Ռժիկովսկի''' ({{lang-de|Friedrich von Beck-Rzikowsky}}, մարտի 21, 1830թ., Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, [...»:
 
No edit summary
Տող 4.
 
Ֆրիդրիխ ֆոն Բեկը ծնվել է բժշկագիտության պրոֆեսոր, Ֆրայբուրգի համալսարանի պրոռեկտոր Կարլ Յոզեֆ Բեկի ({{lang-de|Karl Joseph Beck}}, 1794-1838 22.) ընտանիքում: Իր ավագ եղբայրներից մեկը ռազմական բժիշկ Բերնհարդ Օկտավ Բեկն էր ({{lang-de|Bernhard von Beck}}, 1821-1894, 1884 թվականից՝ ֆոն Բեկ): 1846 թվականին Ֆրիդրիխ Բեկը անցավ զինվորական ծառայության: Սլզբում լեյտենանտի, այնուհետև ցամաքային զորքերի և ականազերծման զորքերի օբերլեյտենանտի կոչումով ծառայում էր Կենտրոնական շտաբում: 1848-1849 թվականներին մասնակցել է [[Հունգարական հեղափոխություն (1848-1849)|Հունգարիայում]] և [[Իտալական հեղափոխություն (1848-1849)|Իտալիայում]] հեղափոխական ճնշմանը, այդ թվում՝ [[Բրեշիա]]յի գրոհին:
 
Ռազմական ուսումնարանը ավարտելուց հետո 1854 թվականին դառնում է Կենտրոնական շտաբի կապիտան: 1859 թվականին [[Իտալա-ֆրանս-ավստրիական պատերազմ (1859)|Իտալա-ֆրանս-ավստրիական պատերազմի]] ժամանակ կայազորի շտաբի պետ էր: Աչքի էր ընկել [[Կանդիա Կանավեզե|Կանդիիայի]] մոտ տեղի ունեցած մարտերում և [[Մաջենտա (քաղաք)|Մաջենտա]]յի ճակատամարտում: Ծանր վիրավորվում է և ցուցաբերած քաջության համար պարգևատրվում Երկաթե թագի III աստիճանի ռազմական շքանշան:
 
1861 թվականին ֆոն Բեկին շնորհվում է ասպետի կոչում: Նույն թվականին ստացել է մայորի կոչում, իսկ 1862 թվականին դառնում գեներալ-ֆելդմարշալ բարոն Հենրիխ ֆոն Գեսայի ֆլիգել-ադյուտանտը: 1865 թվականից դառնում է փոխգնդապետ կայսեր գեներալ ադյուտանտ [[Ֆրանց Յոզեֆ I|Ֆրանց Յոզեֆի]] մոտ: 1867 թվականին ստացավ գնդապետի կոչում:
 
1866 թվականին Ավստրո-պրուսա-իտալական պատերազմի ժամանակ ուղարկվում էէ գործող բանակ, կատարում կայսեր հատուկ հանձնարարությունները:
 
1867 թվականին գլխավորում էէր կայսեր ռազմական գրասենյակը: 1874 թվականին դարձավ գեներալ-ադյուտանտ և միաժամանակ գաղտնի խորհրդի անդամ: 1878 թվականին կայսրը Բեկին պարգևատրեց ֆելդմարշալ-լեյտենանտի կոչումով և գաղտնի առաջադրանքով նրան ուղարկեց հենց նոր օկուպացված Բոսնիա: Չնայած կարճ ժամանակ՝ Բեկին շնորհվում է [[բարոն]]ի աստիճանակարգ: