«Նախապատմական Ավստրիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
 
== Մեզոլիտ ==
 
Մեզոլիտը անցումային ժամանակաշրջան է ոսրորդությունից և հավաքորդությունիցդեպի նստակյաց հողագործության: Այդ մասին են վկայում ժամանակակից Ավստրիայի տարածքում ոչ մեծաքանակ գտածոները՝ Բոդենզեի երկրամասից ու [[Հռենոս]]ի հովտից հայտնաբերված գործիքներ և Էլսբետենից հայտնաբերված միկրոլիտներ:
 
== Նեոլիտ ==
[[Նոր քարի դար|Նեոլիտի]] ժամանակաշրջանում աստիճանաբար բնակեցվեցին ժամանակակից Ավստրիայի բոլոր շրջանները, որտեղ հնարավոր է եղել զբաղվել հողագործությամբ կամ որտեղ կար հումքի առկայություն: Այսօրվա դրությամբ հնէաբանները հողագործական բնակավայրեր են հայտնաբերել Բրուն ամ-Գեբիրգումում, որոնք վերաբերվում են Գծային-ժապավենային խեցեգործական մշակույթին: Եղջերաքարի հնագույն հանքավայր է հայտնաբերվել Վիեննայի մոտակայքում գտնվող Մաուեր Անտոնսխեյի գագաթին, որը նույնպես վերաբերվում է այդ ժամանակաշրջանին: Հաջորդ ժամանակաշրջանը նշանավորվում է լենդենյան մշակույթի բնակավայրերի խիտ բնակեցմամբ: Այդ ժամանակ Ստորին Ավստրիայի տարածքում կառուցվեցին մի քանի հայտնի օղակային մեգալիթներ:
 
== Պղնձե դար ==
[[Միջինդանուբյան դաշտավայր]] տարածքներից հայտնաբերվում են հնագույն պղնձե առարկաներ, մասնավորապես՝ պահոց Ջտոլհոֆից (Հոյե Վանդ, [[Ստորին Ավստրիա]]): Այդ ժամանակաշրջանում Ավստրիայի արևելքում տարածվեցին բարձրլեռնային բնակավայրերը: [[Էնեոլիթ|Պղնձե դարում]] հումքի, հատկապես՝ պղնձի որոնումները հանգեցրեցին նաև ներքին ալպիական տարածաշրջանների բնակեցմանը: Կարևոր գտածո է հանդիսանում [[Էցի]] մումիան, որն իրենից ներկայացնում է ալպիական սառցադաշտերում լավ պահպանված մարդու մարմնի մնացորդներ, որը թվագրվում է մ.թ.ա. 3300 թվականով: Մոնձեի մշակույթի մարդիկ ապրում էին ցցային շինություններում, որոնք կառուցում էին ալպյան լճերի ափերին: Այդ մշակույթը ոչնչացվեց լճային [[ցունամի]]ից, որն առաջացավ երկրաշարժի հետևանքով: