«Մանրէները մարդկային մշակույթում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
[[Պատկեր:Tomb_of_Nakht_(13).jpg|link=https://en.wikipedia.org/wiki/File:Tomb_of_Nakht_(13).jpg|մինի|[[Նախթ|Նախթի դամբարան]], 18-րդ դինաստիա, [[Թեբե (Եգիպտոս)|Թեբե]], [[Հին Եգիպտոս]]։ Եգիպտացիները ճզմում են խաղողը՝ հյութը քամելու և ապա [[Խմորում|խմորման]] ճանապարհով գինի ստանալու համար։]]
'''Մանրէները''' տարբեր դերեր ունեն '''մարդկային մշակույթի''' բազմաթիվ կիրառական բնագավառներում, որոշներն արտահայտվում են [[Գրականություն|գրականության]], [[Երաժշտություն|երաժշտության]], [[Կինո|կինոյի]] և [[Նկարչություն|նկարչության]] մեջ։
 
Կիրառական տեսանկյունից, մանրէներն օգտագործվել են [[Կենսաբանական զենք|կենսաբանական զենքի]] պատրաստումից մինչև սննդի ֆերմենտային մշակման համար․ [[Խմորասնկեր|խմորասնկերի]] միջոցով քաղաքակրթության զարգացման ամենասկզբից, ինչպես օրինակ՝ Հին Եգիպտոսում, մարդիկ պատրաստել են հաց, գարեջուր և գինի։ [[Բակտերիաներ|Բակտերիաները]] և [[Վիրուսներ|վիրուսները]] կարող են լինել [[Ախտածին|ախտածիններ]]՝ պատճառ դառնալով մարդու, մշակաբույսերի և ընտանի կենդանիների բազմաթիվ հիվանդությունների։ [[Խմորում|Խմորումը]] (ֆերմենտացիան) քիմիական նյութերի կարևոր աղբյուր է, քանի որ քիմիական արտադրության մեջ դրա միջոցով ստեղծվում են ֆերմենտների և կենսաբանական այլ ակտիվ նյութերի՝ [[Հորմոններ|հորմոնների]] և [[Ինհիբիտորներ|ինհիբիտորների]] սինթեզման ճանապարհներ։ Խմորումը կիրառվում է նաև վառելիքի որոշ տեսակների՝ [[Էթանոլ|էթանոլի]] և [[Մեթան|մեթանի]] արտադրության մեջ․ վառելիքի որոշ տեսակներ կարող են արտադրվել նաև [[Ջրիմուռներ|ջրիմուռների]] կողմից։ [[Անաերոբներ|Անաէրոբ]] միկրօրգանիզմները կարևոր են կեղտաջրերի մաքրման համար։ Գիտական հետազոտություններում, հատկապես գենետիկական և առնչվող հետազոտություններում, խմորասնկերը ծառայում են որպես մոդել օրգանիզմներ։
 
Արվեստում խմորմանը վերաբերող ամենահին ստեղծագործությունը շումերական «[[Նինկասիի հիմն]]»-ն է, մ․թ․ա․ 1800 թվականին թվագրվող։ Միջին դարերում [[Ջովաննի Բոկաչչո|Ջովաննի Բոկաչչոյի]] «[[Դեկամերոն|Դեկամերոնը]]» և [[Ջեֆրի Չոսեր|Ջեֆրի Չոսերի]] «[[Քենթերբերյան պատմվածքներ|Քենթերբերյան պատմվածքները]]» պատմում են վարակի հանդեպ մարդկանց վախի և այն արդյունքների մասին, որոնք կարող է բերել վարակի գոյության մերժումը։ Արձակագիրները բազմիցս գրել են [[Պանդեմիա|պանդեմիայի]] ապոկալիպտիկ հնարավորությունների մասին․ դրա օրինակներից են՝ [[Մերի Շելլի|Մերի Շելլիի]] «Վերջին մարդ»-ը (1826), [[Ջեկ Լոնդոն|Ջեկ Լոնդոնի]] «[[Նոսֆերատու]]»-ն (1922): 1971 թվականին [[Մայքլ Քրայթոն|Մայքլ Քրայթոնի]] «[[Անդրոմեդա շտամ|Անդրոմեդա շտամմ]]» վեպը պատմում է տիեզերական մի միկրօրգանիզմի մասին, որը վտանգում էր Երկրի վրա կյանքի գոյությունը։
 
Միկրոկենսաբանները [[Ալեքսանդր Ֆլեմինգ|Ալեքսանդր Ֆլեմինգից]] սկսած օգտագործել են ներկված և լուսարձակող բակտերիաների գաղութներ՝ մանրակերտերի ստեղծման համար։