«Մաշկի խնամք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 42.
Ձմռանը պարտադիր կարգով պետք է խոնավեցնող հիմքի վրա բարակ շերտով քսել յուղոտ սնուցող քսուք կամ դեկորատիվ որևէ երանգ: Դա մաշկը հուսալիորեն պաշտպանում է սառը քամուց, ձնից, ցրտից: Ձմեռը սկսվելուն պես ճարպային գեղձերն աշխատում են ավելի ինտենսիվ՝ կատարելով պաշտպանական ֆունկցիա, ուստի և արտազատում են ավելի շատ մաշկային ճարպ՝ սեբիա, այդ իսկ պատճառով պետք է հաճախ լվացվել: Ճարպոտ մաշկի դեպքում չպետք է չարաշահել սպիրտ պարունակող լոսյոնները, հակառակ դեպքում մաշկը բոլորովին կդադարի նորմալ աշխատել, և ճարպագեղձերն ավելի շատ ճարպ կարտադրեն: Նման իրավիճակում լավագույն միջոցը բնական հիմքով մաքրող լոսյոնն է, որը նորմալեցնում է ճարպագեղձերի աշխատանքը:
== Դեմքի մաշկի խնամքի հիմնական փուլեր ==
*'''Մաքրում'''
 
Մաշկի խնամքը սկսվում է այս փուլից․ մաշկի մաքրումը կարող է լինել մակերեսային և խորը։ Մակերեսային մաքրումն անհրաժեշտ է իրականացնել ամեն օր, դա հատկապես կարևոր է ճարպոտ մաշկ ունենալու դեպքում՝ ծակոտիների խցանումից խուսափելու և բորբոքման այլ օջախներ չստեղծելու համար։ Մաքրող միջոցի ընտրությունը կախված է անհատական նախասիրություններից և մաշկի առանձնահատկություններից:
*'''Տոնուսի բարձրացում'''
Մաշկի խնամքի այս փուլն անհրաժեշտ է մաշկի թթվահիմնային բալանսը չեզոքացնելու կամ հավասարակշռելու, մաշկի արտաքին շերտը ևս մեկ անգամ մանրէազերծելու և հակաօքսիդանտներով սնուցելու համար։ Տոնուսավորումը «հող է նախապատրաստում» խոնավեցնող քսուկի համար։
*'''Խոնավեցում և սնուցում'''
Մաշկի խնամքն անհնարին է առանց խոնավեցման ՝ անկախ մաշկի տիպից։ Խոնավեցումն իրականացվում է ամենատարբեր միջոցներով՝ սկսած օճառից մինչև տարատեսակ դիմակներ ու թերմալ ջրեր։
 
Մաշկի սնուցումն իրականացվում է տարբեր քսուկների և դիմակների միջոցով, որոնք պայքարում են մաշկի վաղաժամ ծերացման ու կնճիռների առաջացման դեմ, քանի որ սնուցող միջոցները խթանում են կոլագենի առաջացումը։ Այս խնամքը նշանակալիորեն կախված է մաշկի տիպերից ու տարվա եղանակներից։
*'''Պաշտպանում'''
Շրջակա միջավայրն իր վնասակար ազդեցությունն է գործում մաշկի վրա՝ դարձնելով այն խամրած և «անկենդան»։ Այս հարցում մեծ դեր ունի արևի ճառագայթումը<ref> Clark A, Hessler JL (Aug 2015). "Skin Care.". Facial Plast Surg Clin North Am. 23: 285–95. PMID 26208767. doi:10.1016/j.fsc.2015.04.002.</ref>, ուստի հատկապես ամռանն ակտուալ է արևապաշտպան ֆիլտրով քսուկների օգտագործումը։
 
== Ծանոթագրություններ ==