«Միսաք Մեծարենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ հեռացրել եմ ոչ հանրագիտարանային հատված
Տող 17.
 
Մեծարենցը սկսել է գրել 15-16 տարեկան հասակից։ Իր առաջին ոտանավորները հավաքել է մի տետրում՝ «Բաբախումներ» խորագրով, սակայն այդ շարքը լույս չի տեսել։ 1907 թվականին նա տպագրում է «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները։ [[Մկրտիչ Պեշիկթաշլյան|Մ. Պեշիկթաշլյանից]] և [[Պետրոս Դուրյան]]ից հետո Մեծարենցը նոր աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասական պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի հարուստ ներաշխարհը։ Ընդդիմանալով սուլթանական ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ Մեծարենցը ստեղծեց մարդասիրական խոհերով, կյանքի ու բնության հերոսի կերպար, արտահայտեց դեմոկրատական խավերի երազանքը արտադրության ու ներդաշնակ աշխարհի մասին։ Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։ Բնության աստվածացումը նրան հանգեցրել է յուրօրինակ պանթեիստական ըմբռնումների («Ինչ արբեցությամբ...»)։ Մեծարենցի աշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա մարդասիրությունն է, որն ունի որոշակիորեն արտահայտված դեմոկրատական բովանդակություն։ Հակադրվելով անկումային գրականության «անմարդկային անձնաբանությանը»՝ Մեծարենցը գտնում էր, որ բանաստեղծի կոչումը պետք է լինի սիրո, գթության և անձնազոհության քարոզը։ Նրա քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախություն», որը նա պետք է պարգևի բոլոր կենդանի էակներին և, առաջին հերթին, «պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին» Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ։ Նա արևմտահայ պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, ընդգծվեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցվեցին ոտանավորի ձևերը։ Սակայն, ընդհանուր առմամբ, Մեծարենցը հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայից։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են թողել հայ միջնադարյան պոեզիան և ժողովրդական բանահյուսությունը։ Մեծարենցի ստեղծագործությունն իր հերթին ներգործել է արևմտահայ և արևելահայ պոեզիայի վրա, հատկապես բնության պատկերների յուրացման, մարդու և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության հարցում։
 
Մեծարենցը սիրում էր գիշերը։ Գիշերային մենակությունը, հանգստությունն ու լռությունը։ Այդ իսկ պատճառով էլ նա շատ էր գրում գիշերվա մասին։ Օրինակ՝ «Ձմրան պարզ գիշեր»-ը։
 
== Ստեղծագործություններ ==
Տող 36 ⟶ 34՝
 
== Մեծարենցի գրական հայացքները ==
Մեծարենցը շատ խորխորն է հասկացել բանաստեղծության դերն ու բանաստեղծի կոչումը: Մեծ խելքի և առողջ ըմբռնումների տեր բանաստեղծին բնավ չկարողացան շփոթել ժամանակի ուղղությունները: Նա զգաստ էր նաև իր վաստակի նկատմամբ: Այսօր էլ առանց հիացմունքի չի կարելի կարդալ «Ինքնադատության փորձ մը» հոդվածը` նվիրված «Ծիածան» գրքին: Ինչպիսին պետք է լինի իսկական պոեզիան, որն է իսկական բանաստեղծը: Այս հարցերին Մեծարենցը գրեթե սպառիչ պատասխան է տալիս`հարկադրվելով ժամանակի սիմվոլիստական գրականության սկզբունքներին: Նրա հայացքով բանաստեղծները պետք է դուրս գան իրենց անհատական, չնչին ապրումներից` «եսի տաղտկալի ոչնչաբանություններին»: Շատ ուշագրավ է հետևյալ միտքը. «Մեկդի թողունք քիչ մը անմարդկային անձնաբանությունները, բաբախելու համար բնության սիրով: Բանաստեղծը բնության ցոլացումը պետք է ըլլա, թե ոչ բանաստեղծ չէ իրապես: Քերթվածները իբրև բառ պետք է ունենան ռերևին թրթռումը, թռչունին դայլայլը, մարդերուն գորովը, դաշտին ու լեռան մշտանույն զորությունը: Բանաստեղծին ձայնը տիեզերական հարաբերականության մը լարը պետք է ըլլա, բոլոր գոյություններուն համադրական թրթռումովը տրոփուն»: Առաջադրվելով «անձնաբանությունից», «եսից» ազատագրվելու խնդիրը` Մեծարենցը չի ժխտում բանաստեղծ անհատի հոգեկան աշխարհի նշանակությունը` երգի ստեղծման մեջ: Միայն թե` նա գտնում է, որ բանաստեղծ անհատի հոգին պետք է հարստանա շրջապատող աշխարհի, մարդկային կյանքի ու բնության երանգներով: Հակադրվելով ժամանակի պոեզիայում հաճախ դրսևորվող մակերեսայնությանն ու մթամածությանը` Մեծարենցը գտնում է, որ բանաստեղծը պետք է պահպանի արվեստի անհրաժեշտ սահմանը, խուսափի պարզունակ խոսքից և «մթության» պաշտամունքից: «Արվեստի մեծագույն դրդիչը,- ասում է բանաստեղծը,- գաղափարը դյուրամատույց ըլլալն է»:
 
== Երկեր ==