«Ալեքսանդր Թաիրով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
Թաիրովն առաջին անգամ բեմ է բարձրացել [[1904]] թվականի ամռանը՝ Ա․ Ն․ Լեպկովսկու ղեկավարած Դրամատիկական ընկերությունում և [[Անտոն Չեխով]]ի «Բալենու այգին (պիես)|Բալենու այգի» պիեսում խաղալով Պետյա Տրոֆիմովի դերը։ [[1905]] թվականին Կիևում խաղացել է Միխայիլ Բորոդայի թատերախմբում։
 
1906-1907 թվականներին Պետերբուրգում եղել է Պետերբուրգում [[Վերա Կոմիսարժևսկայա]]յի թատրոնի դերասան։ Մինչև 1913 թվականը Թաիրովը խաղացել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի, [[Ռիգա]]յի, [[Ուլյանովսկ|Սիմբիրսկ]]ի թատրոններում, 3 տարի էլ Պ․ Պ․ Գայդեբուրովի շրջիկ թատրոնում, որտեղ սկսել է ռեժիսորական գործունեությունը՝ 1908 թվականին բեմադրելով «Համլետ» և «[[Քեռի Վանյա (պիես)|Քեռի Վանյա]]» ներկայացումները։
 
1913 թվականին Թաիրովն ավարտել է [[Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան]]ի իրավաբանական ֆակուլտետը և ընդունվել Մոսկվայի փաստաբանների շարքը, ինչից շուտով հեռացել է, որպեսզի նույն թվականին ընդունվի Կ․ Ա․ Մարջանովի Ազատ թատրոն։ Այնտեղ բեմադրել է Հեզելթոն-Ֆյուրստի «Դեղին կոֆտա» ներկայացումը և [[Արթուր Շնիցլեր]]ի «Պիեռետայի ծածկոցը» մնջկատակը։
 
1914 թվականին Թաիրովը կնոջ, դերասանուհի [[Ալիսա Կոոնեն]]ի և երիտասարդ դերասանների խմբի հետ հիմնել է Կամերային թատրոն, որի հետ կապված է իր հետագա ամբողջ կյանքը<ref>{{книга |автор = |часть = |заглавие = Режиссёрское искусство Таирова (к 100-летию со дня рождения) |оригинал = |ссылка = |ответственный = |издание = |место =М. | издательство = ВТО|год = 1987 |том = |страницы = |страниц =148 |isbn = |тираж = }}</ref>։
 
[[Կալիդասա]]յի «Սակունտալա» (Շակունտալա) ներկայացումը, որ բեմադրվել և 1914 թվականի դեկտեմբերի 25-ին ներկայացվել է Թաիրովի կողմից<ref>{{cite book|first=Фаина |last= Раневская|title=Я — выкидыш Станиславского|page=||publisher=Litres|year= 2017| isbn=978-5-457-23617-2|url=https://books.google.fr/books?id=PTa1AAAAQBAJ&pg=PT32&lpg=PT32&dq=1914+%D0%A1%D0%B0%D0%BA%D1%83%D0%BD%D1%82%D0%B0%D0%BB%D0%B0+%D0%9A%D0%B0%D0%BB%D0%B8%D0%B4%D0%B0%D1%81%D1%8B+%D0%A2%D0%B0%D0%B8%D1%80%D0%BE%D0%B2+%D0%9A%D0%BE%D0%BE%D0%BD%D0%B5%D0%BD&source=bl&ots=dIYTp0DELF&sig=SqZgL_Y2gp3Nkd30Gl3a9iJ3MK4&hl=fr&sa=X&ved=0ahUKEwjMmuy8jd7UAhWMAsAKHUXECRA4ChDoAQgwMAI#v=onepage&q=1914%20%D0%A1%D0%B0%D0%BA%D1%83%D0%BD%D1%82%D0%B0%D0%BB%D0%B0%20%D0%9A%D0%B0%D0%BB%D0%B8%D0%B4%D0%B0%D1%81%D1%8B%20%D0%A2%D0%B0%D0%B8%D1%80%D0%BE%D0%B2%20%D0%9A%D0%BE%D0%BE%D0%BD%D0%B5%D0%BD&f=false}}</ref>, Կամերային թատրոնի բացման օրը կանխորոշել է նրա ստեղծագործական հարթակը։ Թաիրովը ձգտել է ստեղծել սինթետիկ թատրոն՝ մեծ ուշադրություն դարձնելով դերասանի շարժմանն ու պլաստիկային։ Թաիրովը «հուզականորեն հագեցված ձևի թատրոնը» կամ «նեոռեալիզմի թատրոնը» համարել է իր երեխան։
<blockquote>«Մենք ուզում էինք մեր հանդիսատեսի համար մի փոքր կամերային լսարան ունենալ… Մենք ամենևին չենք ձգտել ոչ կամերային խաղացանկի, ոչ էլ կամերային մեթոդներով բեմադրությունների և կատարման, ընդհակառակը, իրենց բնույթով դրանք խորթ էին մեր ծրագրերին ու որոնումներին»,– գրել է Ալեքսանդր Թաիրովը<ref>[http://rusmilestones.ru/theme/show/?id=65222 Театр Таирова — 35-летний триумф]</ref>։</blockquote>
 
== Արվեստ ==