«Ալեքսանդր Թաիրով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
 
'''Ալեքսանդր Թաիրով''' ({{lang-ru|Александр Яковлевич Таиров}}, իրական ազգանունը՝ '''Կորնբլիտ''', {{ԱԾ}}), ռուս և խորհրդային [[դերասան]], [[ռեժիսոր]]: Կամերային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար (1914-1949), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1935)<ref>Театральная энциклопедия. / Гл. ред. П. А. Марков. — Т. 5. — {{М.}}: Советская энциклопедия, «Табакова — Яшугин», 1965. — 24—27 стб. с илл.</ref>:
 
== Կենսագրություն ==
Ալեքսանդր Թաիրովը ծնվել է 1885 թվականին Պոլտավայի գուբերնիայի Ռոմնի քաղաքում՝ հրեայի ընտանիքում։ Մայրը՝ Մինա Մոիսեևնան, առաջնեկին ունեցել է Ռոմնիում՝ ծնողների մոտ, քանի որ թույլ առողջության պատճառով օգնության կարիք ուներ։ Հայրը՝ Յակով Ռուվիմովիչը, ղեկավարում էր [[Բերդիչևի]] հրեական երկդասարանոց ուսումնարանը, այդ քաղաքում էլ անցել է Ալեքսանդրի մանկությունը։ Վերջինս սովորել է Կիևի գիմնազիայում՝ ապրելով հորաքրոջ մոտ<ref name="Ионкис">''Грета Ионкис'' [http://www.kontinent.org/aleksandr-tairov-ritsar-poeticheskogo-teatra/ Александр Таиров – рыцарь поэтического театра]</ref>։
 
Ծնողների պահանջով 10 տարի իրավաբանություն է սովորել Կիևի և Պետերբուրգի համալսարաններում՝ ուսումը համատեղելով թատերական գործունեության հետ։ Որոշելով նվիրվել թատրոնին՝ վերցրել է Թաիրով ազգանունը («թաիր»՝ արաբերեն «արծիվ») և անցել [[լյութերականություն|լյութերականության]], որպեսզի չճնշվի նստակեցության սահմաններից։ Այդ ժամանակ էլ ամուսնացել է իր ազգականուհի Օլյայի հետ, որը Բեստուժևյան դասընթացների ֆիզմաթ բաժնի ուսանողուհի էր։ Մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը՝ Մուրոչկան<ref name="Ионкис" />։
 
Թաիրովն առաջին անգամ բեմ է բարձրացել [[1904]] թվականի ամռանը՝ Ա․ Ն․ Լեպկովսկու ղեկավարած Դրամատիկական ընկերությունում և [[Անտոն Չեխով]]ի «Բալենու այգին (պիես)|Բալենու այգի» պիեսում խաղալով Պետյա Տրոֆիմովի դերը։ [[1905]] թվականին Կիևում խաղացել է Միխայիլ Բորոդայի թատերախմբում։
 
== Արվեստ ==