«Բուրգերի տեքստեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Piramida Unisa Perednjaja.jpg|մինի|աջից|Բուրգերի տեքստեր Ունասի առաջնային բուրգի մեջ: Հյուսիսային (աջից) և արևմտյան պատեր]]
'''Բուրգերի տեքստեր,''' հնագույն ստեղծագործություններ [[Եգիպտոս|եգիպտական]] կրոնական և հոգեհանգստի արարողությունների տեքստեր, որոնք հասել են մեզ<ref>''Faulkner R. O.'' The Ancient Egyptian Pyramid Texts Translated into English. Oxford, 1969. P. V—VIII // Тексты Пирамид / Под общ. ред. А. С. Четверухина.— СПб.: Журнал «Нева»; [[Летний Сад (издательство)|Летний сад]], 2000.— С. 294—300.</ref>: Իրենց անունները ստացել են գտնվելու վայրի պատճառով՝ դրանք ծածկում են Սահարայի Մեմփիսի փարավոնների մեծ գերեզմանատանը գտնվող բուրգերի ներքին պատերը, որոնք կառուցվել են մոտավորապես մ.թ.ա. 2350 և 2175 թվականների միջև: Այդ բուրգերում թաղված են՝ V դինաստիայի փարավոն [[Ունաս]]ը (XXIV դարի մեջտեղում) և չորս փարավոն VI դինաստիայից՝ Տետին, Պեպի I - ը, Մերերնա I - ը և Պեպի II - ը (մ.թ.ա. XXII դարում): Այսպիսով, բուրգերը, որոնք պարունակում են Տեքստեր, կառուցվել են մեկ ու կես դարվա ընթացքում<ref>''Матье М. Э.'' Тексты пирамид — заупокойный ритуал (о порядке чтения Текстов Пирамид). // Тексты Пирамид / Под общ. ред. А. С. Четверухина.— СПб.: Журнал «Нева»; [[Летний Сад (издательство)|Летний сад]], 2000.— С. 369—414</ref>: Իրենք՝ տեքստերը ամենայն հավանականությամբ, ավելի հին են քան հենց բուրգերը, և ստեղծվել են ավելի վաղ քան Հյուսիսային ու Հարավային Եգիպտոսների միավորումը (մոտավորապես մ.թ.ա. 3000 թվական)<ref>''Mercer S. A. B.'' The Pyramid Texts in Translation and Commentary. Vol. I. New York; London; Toronto, 1952. P. VIII and 1-12 // Тексты Пирамид / Под общ. ред. А. С. Четверухина.— СПб.: Журнал «Нева»; [[Летний Сад (издательство)|Летний сад]], 2000.— С. 228—254.</ref>:
 
== Բացում ==
Բուրգերի տեքստերը բացվել են մաս - մաս [[Օգյուստ Մարիետ|Մարիետի]] կողմից [[1880]] թվականին, նա սկսել է ուսումնասիրել Սահարայի բուրգերը [[Գաստոն Մասպերո]]յի նախաձեռնությամբ: Մարիետի մահից հետո Մասպերոն շարունակեց պեղումները 1881 թվականին և 1894 թվականին հանձնեց բոլոր գտնված տեքստերը, դրանց կցելով թարգմանությունները<ref>''Maspero G.'' Les inscriptions des Pyramides de Saqqarah. Paris, 1894.</ref>:
 
== Թարգմանություն ==
Չնայած նրան, որ տեքստերի համեմատաբար մեծ մասը տուժել է ժամանակի և դամբարանների գողերի պատճառով, դրանց ընթերցումը, թարգմանությունը և պարզաբանումը մինչ այսօր ստեղծում են շատ խնդիրներ: Տեքստերը դժվար են ոչ միայն քերականական, այլ նաև բառային առումով, իսկ ուղղագրությունը արտասովոր է (իր հնության պատճառով): Դրանց մեջ պարունակում են շատ ակնարկներ մեզ համար ահնայտ առասպելների ու լեգենդների մասին: Տեքստերը թարգմանելու առաջին փորձը պատկանում է Գաստոն Մասպերոյին, ով 1882 թվականին հերթով սկսել է հրապարակել հիերոգլիֆական տեքստերը և դրանց թարգմանությունները: Ավելի ուշ դրանք հրապարակվել են մեկ հատորով 1894 թվականին<ref>Там же.</ref>:
 
1910 թվականին Կուրտ Զետեն իրականացրել է «Տեքստերի» հաջորդ հրատարակությունը<ref>''Sethe K.'' Die Altägyptischen Pyramidentexte. Bd. I—IV. Leipzig, 1908—1922. И ещё: Sethe K. Übersetzung und Kommentar zu den ältaguptischen Pyramidentexten. I—IV. Gluckstadt—Hamburg, 1935—1939.</ref>: Նա սիստեմավորեց դրանք՝ խմբավորելով և համարակալելով (նրա համարակալումները մինչ այսօր օգտագործվում են գիտնականների կողմից) «Ասույթները» (''Sprüche''): Տեքստերը հրատարակվել ու թարգմանվել են ֆրանսերեն (Գ. Մասպերո, Լ. Սպելեերս), գերմաներեն (Կ. Զետե), անգլերեն (Ս. Ա. Բ. Մերսեր, Ռ. Օ. Ֆոլկներ, Ա. Պյանկով): Ռուսերեն սկսել է թարգմանել, բայց չի ավարտել ռուս գիտնական [[Ալեքսանդր Լեոպոլդովիչ Կոցեյովսկի|Ա. Լ. Կոցեյովսկին]], ով ռուսական եգիպտալոգիայի հիմնադիր [[Բորիս Տուրաև]]ի աշակերտն էր: Ներկայումս չկա Բուրգերի Տեքստերի ռուսերեն ամբողջական թարգմանությունը: 2000 թվականին լույս է տեսել Ա. Լ. Կոցեյովսկիի տեքստերի մի մասի թարգմանություններով գիրքը (1-254 գլուխներ)<ref>Тексты Пирамид / Под общ. ред. А. С. Четверухина.— СПб.: Журнал «Нева»; [[Летний Сад (издательство)|Летний сад]], 2000.— 464 c., ил. (Александрийская библиотека, серия «Египет»).</ref>.:
 
== Բովանդակություն ==
Ս. Մերսերը Բուրգերի Տեքստերից ընդգծում է հետևյալ սհուժեները<ref>''Mercer S. A. B.'' The Pyramid Texts in Translation and Commentary. Vol. I. New York; London; Toronto, 1952. P. VIII and 1-12. // Тексты Пирамид / Под общ. ред. А. С. Четверухина.— СПб.: Журнал «Нева»; [[Летний Сад (издательство)|Летний сад]], 2000.— С. 228—254.</ref>:
# Թաղման արարողություն պարգևների զոհաբերմամբ, որը կապված է պոկված մարմնի մասերի վերամիավուման և մահացած թագավորի վերադենդանացման պատկերացման հետ:
# Կախարդական բանաձևեր խնդիրներից ու դ-բախտություններից պաշտպանվելու համար:
# Պաշտամունքի ծիսակարգ:
# Կրոնական հիմներ:
# Առասպելական բանաձևեր մահացած թագավորին նույնացնելու այս կամ այն աստվածության հետ:
# Աղոթքներ կամ խնդրանքներ մահացած թագավորի անունից:
# Հանգուցյալ թագավորի վեհության և հզորության փառաբանումը երկնքում:
Երկար ժամանակ գիտնականները կարժում էին, որ բուրգերի առանձին տեքստերը ոչ մի բանով կապված չեն մինյանց հետ, միասնական տեքստ չեն կազմում և դրանց դասավորվածությունը բուրգերի մեջ կախված էր դարնք գրողի ցանկություններից: Սակայն [[Միլիցա Մատյե]]ն 1947թվականին<ref>''Матье М. Э.'' Тексты пирамид — заупокойный ритуал (о порядке чтения Текстов Пирамид) // Тексты Пирамид / Под общ. ред. А. С. Четверухина.— СПб.: Журнал «Нева»; [[Летний Сад (издательство)|Летний сад]], 2000.— С. 369—414.</ref> առաջարկել է տեքստերի ընթերցանության նոր կարգ (բուրգի մուտքից դեպի փարավոնի սարկոֆագ): Նա նաև հայտնել է այն տեսակետը, որ Բուրգերի Տեքստերը թաղման ծիսակատարությունների միասնական խոսքեր են, որոնք բարձրաձայնվել են արարողության այն մասում, որը անց է կացվել բուրգի ներսում:
 
== Հատվածներ<ref>В переводе А. Л. Коцейовского по изданию: Тексты Пирамид / Под общ. ред. А. С. Четверухина.— СПб.: Журнал «Нева»; [[Летний Сад (издательство)|Летний сад]], 2000.— 464 c., ил. (Александрийская библиотека, серия «Египет»).</ref> ==
{{cquote|
<big>Գլուխ 1</big>
 
1a. Լուսավոր մեծ Նուտը ասում է հետևյալ խոսքերը՝ Սա իմ տղան է, գետերի անունով անդրանիկը<ref>Имя в первоначальном тексте отсутствовало и было вставлено, чтобы приспособить текст для царского заупокойного культа. В книге передается как «и. р. (=имя рек)».</ref>,
 
b. Սա իմ սիրելին է: Ես հանգստանում եմ նրա համար<ref>Может быть переведено «на нем».</ref>.
 
<big>Գլուխ 2</big>
 
c. Գեբը ասում է: Սա իմ հարազատ որդին է և հարզատը __ __ __
 
d. __ __ __
 
== Ծանոթագրություններ ==