«Ֆուադ Հասան Հաֆիզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
No edit summary
 
Տող 1.
'''Ֆուադ Հասան Հաֆիզ''', (ծնվել է [[1924]]), եգիպտացի պատմաբան, իրավաբան։ Ավարտել է [[Կահիրե]]ի համալսարանը։ [[1986]] թ-ին Կահիրեի Հայ առաքելական եկեղեցին հրատարակել է Հաֆիզի «Հայ ժողովրդի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը» (արաբերեն) գիրքը, որի 16-22-րդ գլուխները նվիրված են [[1915]] թվականի [[հայեր]]ի [[Ցեղասպանություն|ցեղասպանությանն]] [[Օսմանյան կայսրություն]]ում, իսկ 22-րդ գլխում զետեղել է հայերի տեղահանության մասին 1915 թվականի մայիսի 14 (27)-ի թուրք, հրամանի արաբատառ բնագիրը։ Հեղինակը [[Հայկական հարց]]ը և հայերի ցեղասպանությունը դիտարկել է օսմանյան կառավարողների ներքին և ազգային ընդհանուր քաղաքականության շրջանակներում, նշել, որ 19-րդ դարի սուլթանությանը բնորոշ էր ոչ թուրք ժողովուրդների՝ հույների, բուլղարների, հայերի և արաբների ջարդերը, նրանց բռնի թուրքացման քաղաքականությունը և վախը ժողովրդի նկատմամբ։ Շեշտել է, որ հայկական ջարդերի սկիզբը դրել է սուլթան [[Աբդուլ Համիդ II|Աբդուլ Համիդ 2-րդը]], ընդգծել, որ հայերն արդարացիորեն պահանջում էին հարգել իրենց մարդկային իրավունքները և տալ վարչական ինքնավարություն Օսմանյան կայսրության շրջանակներում։ Սուլթանի քաղաքականության օրինական ժառանգորդներ է համարել [[երիտթուրքեր]]ին, որոնք առավել սաստկացրին բռնի թուրքացման քաղաքականությունը, և նշել, որ [[պանթյուրքիզմ]]ի գաղափարների իրագործման ճանապարհին, որպես խոչընդոտ կանգնած էին հայերը, և երիտթուրքերը միակարծիք էին այդ խոչընդոտը վերացնելու հարցում։ Օգտվելով [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի բարենպաստ առիթից՝ նրանք ձեռնամուխ եղան հայերի ոչնչացմանը։ Իր աշխատության մեջ Հաֆիզն անդրադարձել է նաև հայ վրիժառուների կողմից ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին պատժելու՝ ահաբեկելու հարցին։ Նա ոչ միայն արդարացրել է այդ քայլն, այլև նրանց դիտել որպես ազգային հերոսներ, նրանք նաև վրեժ են լուծել [[արաբական ազատագրական շարժում|արաբական ազատագրական շարժման]] ղեկավարներին երիտթուրքերի կողմից կախաղան բարձրացնելու համար։ Հաֆիզը, ուղղակի կապ տեսնելով երիտթուրքերի կողմից 1915 թ-ի հայերի ցեղասպանության և հետագայում Հիտլերի կիրառած հրեաների ցեղասպանության միջև, նշել է, որ հայերի 1915 թ-ի ցեղասպանությունը «XX դարի սև էջն է»։ Հաֆիզը [[1990]] թ-ին [[Երևան]]ում մասնակցել է «Հայերի ցեղասպանությունը, պատմական, տեսական, քաղաքական պատասխանատվությունը» միջազգային գիտաժողովին՝ «Պատասխանատվություն ցեղասպանության համար» զեկուցումով։
 
{{ՀՀ}}