«Գևորգ Ախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 42.
 
== Հասարակական գործունեություն ==
Անմիջական մասնագիտությանըՄասնագիտությանը զուգընթաց ԱխվերդյանԱխվերդյանը ծավալել է գրական-հասարակական բազմակողմանի գործունեություն, զբաղվել բանասիրությամբ, բարբառագիտությամբ, պատմության հարցերով։ Հայ բանասիրությունը Ախվերդյանին է պարտական Գահնամակի հայտնաբերման համար։ Մասնակցել է [[Կովկաս]]յան երկրամասի ոսկու արդյունահանման նախագծի մշակմանը, ղեկավարել [[Կովկաս]]յան ուսումնական օկրուգի դասագրքեր հաստատող կոմիտեի հայոց լեզվի բաժինը։
 
Հանդես է եկել նաև համքարային կազմակերպությունների պաշտպանությամբ, գրել ուսումնասիրություն [[Թիֆլիս]]ի համքարությունների մասին։ Ախվերդյանը հետաքրքրվել է հայ ժողովրդական բանահյուսությամբ, հավաքել հայ աշուղների ստեղծագործությունները՝ հրատարակելու մտադրությամբ։ Բժիշկ Հովհաննես Փանդայանի մոտ հայտնաբերել է [[Սայաթ Նովա]]յի «Դավթար»-ը և ամբողջ եռանդով նվիրվել դրա վերծանմանը, ապա՝ հրատարակմանը։ «Դավթար»-ում նա գտել է 114 ադրբեջաներեն երգ՝ գրված հայկական տառերով, 46 հայերեն երգ՝ վրացական տառերով և մի քանի վրացերեն երգեր։