«Ամպլուա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 1.
'''Ամպլուա''', ({{lang-fr|emploi}} - կիրառում, պաշտոն), նույնատիպ դերեր, որոնց կատարման համար պահանջվում են դերասանի որոշակի խառնվածք և մասնագիտացում։ Ամպլուա սաղմնավորվել է անտիկ և միջևադարյանմիջնադարյան թատրոնում։ Իտալական Կոմեդիա դեչև՝դելլ՝ արտեն դերասանի մասնագիտացումը հասցրեց մեկ հաստատուն տիպի դերեր (Առլեկին, Պանտալոնե և այլն) կատարելու աստիճանին։ Գործող անձերի որոշակի հասարակական դրությամբ և կերպարների հստակ դասդասումով կայուն ամպլուաներ (արքաներ, բռնակալներ, հայրեր, սիրահարներ և այլն) ստեղծեց [[17-րդ դար]]ի ֆրանսիական կլասիցիստական [[թատրոն]]ը։ Այս ամպլուաների փոփոխակները մտան [[18-րդ դար]]ի եվրոպական մյուս երկրների թատրոնները։ [[Հայաստան]]ում նույնպես ամպլուաները սաղմնավորվել են շատ վաղ (ողբերգու [[գուսան]], կատակագուսան, միմոս, ծաղրածու, այլաբանական, խորհրդանշային կերպարներ ու դիմակներ և այլն)։ Նախախորհրդային ինչպես ռուս, այնպես Էլ հայ թատրոնում կային բազմաթիվ ամպլուաներ (առաջին սիրահար, կատակերգակ, հակառակորդ, բարոյախոս, պճնամոլ, սուբրետ, ինժենյու, տրավեստի ևն)։ Թատերարվեստի զարգացման որոշակի փուլերում Ա. նպաստեց դերասանի պրոֆեսիոնալ վարպետության բարձրացմանը։ Սակայն, ժամանակի ընթացքում, ամպլուաների համակարգը առաջ բերեց կատարողական ստանդարտներ, շտամպներ։ [[19-րդ դար]]ի վերջին ամպլուաի դեմ պայքար ծավալեցին եվրոպական, ռուսական, ինչպես և [[Հայկական թատրոն|հայ թատրոնի]] խոշոր գործիչները՝ նպաստելով ռեալիստական դրամատուրգիայի և խաղաոճի, անսամբլային բեմարվեստի զարգացմանը։ Սովետական թատրոնը չի ընդունում ամպլուաները և ձգտում է դաստիարակել ստեղծագործական լայն ընդգրկումի դերասաններ։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ամպլուա» էջից