«Իրանի իսլամական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 41.
 
Հասարակական բուռն ընդվզումների պատճառով [[1979|1979 թվականի]] [[Հունվարի 16|հունվարի 16-ին]] [[Մոհամմադ Ռեզա Փահլավի|Մոհհամադ Ռեզա Փահլավին]] փախուստի դիմեց:
 
== Հեղափոխության հաղթանակը ==
[[1979|1979 թվականի]] [[Փետրվարի 1|փետրվարի 1-ին]] այաթոլլա Խոմեյնին 15 տարվա աքսորից հետո վերադարձավ Իրան: [[Թեհրան|Թեհրանի]] [[Մեհրաբադ]] օդանավակայանում արժանացավ ճոխ հյուրընկալության: Խոմեյնիի նկարներով փողոցներ էին դուրս եկել միլիոնավոր թեհրանցիներ՝ վանկարկելով «Շահը գնաց, Իմամը եկավ»: Նույն օրը Խոմեյնին մերժեց վարչապետ [[Շափուր Բախտիար|Շափուր Բախտիարի]] առաջարկը ստեղծել «ազգային միասնության» կառավարություն և ուղևորվեց [[Բեհեշտե-Զախրա]]: Այստեղ նա իր ելույթում Բախտիարի կառավարությունը անվանեց անօրինական: