«Ալբերտ Այնշտայն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 142.
«[[Ուլտրամանուշակագույն աղետ]]» անվանումով պատմություն մտած խնդրի լուծման համար, ինչպես նաև տեսության ու փորձի համապատասխան համաձայնեցման համար Մաքս Պլանկը [[1900]] թվականին ենթադրեց, որ նյութի կողմից լույսի կլանումը և ճառագայթումը կատարվում է մասերով և ճառագայթվող մասի էներգիան կախված է լույսի հաճախականությունից։ Որոշ ժամանակ այս վարկածը նույնիսկ նրա հեղինակն էր դիտում որպես պայմանական մաթեմատիկական հնարք, սակայն Այնշտայնն իր երկրորդ հոդվածում առաջարկեց երկար ճանապարհ ունեցող այդ վարկածի ընդհանրացումը և հաջողությամբ այն կիրառեց ֆոտոէֆեկտի հատկությունները բացատրելու համար։ Այնշտայնը մի թեզ առաջ քաշեց, ըստ որի, ոչ միայն լույսի ճառագայթումն է մասերով կատարվում, այլև տարածումն ու կլանումը։ Ավելի ուշ քվանտի այդ մասերն ստացան [[ֆոտոն]] անունը։ Այդ թեզը նրան թույլ տվեց բացատրել [[ֆոտոէֆեկտ]]ի 2 հանելուկները՝ ինչու ֆոտոնների հոսքը չի առաջանում լույսի յուրաքանչյուր հաճախականության ժամանակ, այլ [[Ֆոտոէֆեկտի կարմիր սահման|որոշակի շեմքից]] սկսած, որը կախված է միայն մետաղի տեսակից, իսկ թռչող էլեկտրոնների էներգիան և արագությունը կախված էին ոչ թե լույսի ինտենսիվությունից, այլ միայն հաճախականությունից։ Այնշտայնի՝ ֆոտոէֆեկտի տեսությունը բարձր ճշգրտությամբ համապատասխանում էր փորձերի միջոցով ձեռք բերված տվյալներին, որն էլ [[1916]] թվականին իր փորձերով հաստատեց [[Ռոբերտ Միլլիկեն]]ը։
 
Սկզբում ֆիզիկոսների մեծամասնությունն այդ հայացքների հետհայացքներին համամիտ չէինչէր, նույնիսկ Պլանկին Այնշտայնն ստիպված էր համոզել քվանտների իրական լինելու փաստը<ref>Մաքս Բորն «Այնշտայնը և լույսի քվանտները», 1956 թ.</ref>։ Սակայն աստիճանաբար փորձերով ապացուցված տվյալներ ձեռք բերվեցին, որոնք համոզեցին թերահավատներին էլեկտրամագնիսական էներգիայի դիսկրետ լինելու փաստը։ Այդ բանավեճում վերջակետը դրեց [[Կոմպտոնի էֆեկտ]]ը ([[1923]] թ.)։
 
[[1907]] թվականին Այնշտայնը հրապարակեց [[Այնշտայնի ջերմունակության տեսությունը|ջերմունակության քվանտային տեսությունը]] (հին տեսությունը ցածր ջերմաստիճանի պայմաններում բավականին տարբերվում էր փորձնական տվյալներից)։ Ավելի ուշ՝ [[1912]] թվականին, [[Փիթեր Դեբայ]]ը, [[Մաքս Բորն]]ը և [[Թեոդոր ֆոն Կարման]]ը ճշգրտեցին Այնշտայնի ջերմունակության տեսությունը, որի արդյունքում հասան փորձնական տվյալների հետ գերազանց համապատասխանության<ref>[http://nplit.ru/books/item/f00/s00/z0000004/st048.shtml Պ. Կուդրյավցև «Ֆիզիկայի պատմություն. քվանտային տեսության զարգացումն Այնշտայնի կողմից]</ref>։