«Մարտական փղեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
[[Պատկեր:Elephant near ndutu.jpg|մինի|200пкс|աջից|[[Աֆրիկյան փղեր|Աֆրիկյան փիղ]] (''Loxodonta africana''), ''Loxodonta africana pharaohensis'' անհետացած ենթատեսակի ամենամոտ ազգականը, ենթադրաբար օգտագործվել է որպես մարտական փիղ]]
 
Մարտական նպատակներով օգտագործված փղերի մասին սկզբնական ճշգրիտ տվյալներ չկան: Հայտնի է, որ մեր թվարկությունից առաջ 16-րդ դարում մարտական փղերն ի հայտ են եկել [[Ասորեստան|ասորական]] բանակում, դրանց [[Չինաստան]]ում օգտագործել են Շան դինաստիայի օրոք (մ.թ.ա. 1600-1027 թվականներ): Մարտական փղերը հիշատակվում են «[[Մահաբհարաթա]]» հին հնդկական էպոսում: Հին Հնդկաստանի բանակում, որտեղ կար մեծ քանակությամբ փիղ, դրանք օգտագործվում էին պարբերաբար<ref name="kistler89">{{книга|автор=John M. Kistler.|заглавие=War Elephants|страницы=8—9}}</ref>, և փիղը համարվում էր հիմնական ծանր մարտական միավորը: Ընդ որում՝ այդպիսի օգտագործումը հաճախ պայմանավորված է ոչ այնքան փղի մարտական արդյունավետությամբ, որքան այս կենդանու մեկ տեսակի՝ մարդու վրա ունեցած հոգեբանական ազդեցությամբ<ref name=gorelik/>: Բանակում փղերի թիվն ու զարդարանքը հրամանատարի հզորության ցուցանիշն էր: Այդ պատճառով էլ հնդկական բազմաթիվ տարեգրություններում հիշատակվում է, որ տիրակալների բանակում կային մեծաթիվ փղեր: Ներկայումս բանակում դրանց թիվը մի քանի տասնյակից մինչև հարյուր, նույնիսկ 2-3 հարյուր է<ref name=gorelik/>:
 
Աստիճանաբար փոխվեց փղերի օգտագործման մարտավարությունը: Անտիկ շրջանում և միջնադարում սովորաբար օգտագործվում էին փղերի առանձին միավորումներ, որոնք [[հետևազոր]]ի թույլ աջակցությամբ հարձակվում էին թշնամու գծի վրա՝ ոչ միայն կոտրելով նրա կառուցվածքը, այլև գործելով հոգեբանական հսկայական ազդեցություն: Դա պայմանավորված էր մարտական այդ ուժի օգտագործման համեմատաբար նորարարությամբ: Իրավիճակը փոխվեց ուշ միջնադարում, երբ մարտական փղերն աջակցում էին հետևակին՝ խաղալով շարժական ամրոցի դեր: Այս դեպքում մարտական փղերը կանգնեցվում էին պատվարային գծով, իսկ մարտի ճակատագրական պահերին նրանց ուղարկում էին կարճ հակահարվածի<ref name=karap/>:
 
Մարտական փղերը հաճախ օգտագործվում էին մարտական ծանր մեքենաներ քաշելու և որպես տրանսպորտային միջոց՝ մեծ թվով մարտիկներ, հատկապես աղեղնավորներ տեղափոխելու համար<ref name=gorelik/>:
 
== Տես նաև ==