«Անտոնիո Վիվալդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 16.
1718 թ. սկսվում են Վիվալդիի ճանապարհորդությունները Իտալիայի ու [[Եվրոպա]]յի քաղաքներով։ Չնայած Վենետիկից իր հաճախակի բացակայություններին, «Պիետա»-ն շարունակում է նրան վարձատրել՝ ամսական երկու կոնցերտ գրելու պայմանով։ Որբանոցի արխիվի փաստաթղթերը ցույց են տալիս, որ երգահանը վարձատրվել է 1723-33 թթ. թվով 140 կոնցերտ գրելու համար։
 
[[1723]] թ. տեղի է ունենում Վիվալդիի առաջին ուղևորությունը [[Հռոմ]], [[1724]] թ. նա նորից է մեկնում այնտեղ իր «Ջուստինո» օպերան բեմադրելու համար։ 1725 թ. Ամստերդամում լույս է տեսնում Վիվալդիի երկերի 8-րդ ժողովածուն՝ «Հարմոնիայի և ներշնչանքի վեճը» ("Il Cimento dell’Armonia e dell’Invenzione''), որի մեջ ըդգրկվածընդգրկված է հանրահայտ «Տարվա եղանակները» կոնցերտների շարքը։ Մեծ տարածում են ստանում Վիվալդիի կոնցերտները ֆլեյտայի և նվագախմբի համար՝ «La notte» (Գիշեր), «Il cardellino» (Կարմրակատարիկ) և այլն, ինչպես նաև հոգևոր ստեղծագործությունները՝ «Gloria», «Magnificat», «Stabat Mater», «Dixit Dominus»:
 
1720-ական թվականները Վիվալդիի համաեվրոպական ճանաչման ժամանակաշրջանն է։ Նա պատվերներ է ստանում Եվորպայի միապետներից և ազնվականներից։ Իր երկերի 9-րդ ժողովածուն՝ «Կիթար» (La Cetra)՝ ձոնում է [[Ավստրիա]]յի կայսր [[Կառլոս VI (Ավստրիայի կայսր)|Կառլոս VI]]-ին. 1728 թ. Վիվալդիին առիթ է ընձեռնվում կայսրին անձամբ հանդիպելու։ Կառլոս VI-ն այնքան էր սիրում «Կարմիր քահանայի» երաժշտությունը, որ, ասում են, այդ հադիպման ընթացքում ավելի շատ է զրուցել երգահանի հետ, քան իր մինիստրների հետ երկու տարվա ընթացքում։ Վիվալդին ստանում է կայսրից ասպետի տիտղոս, ոսկե մեդալ և Վիեննա գալու հրավեր, ինչից նա օգտվում է 1730 թ.՝ բեմադրելով այնտեղ իր «Ֆարնաչե» (Farnace, RV 711) օպերան։