«Կերատիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 48.
**''բակտերիալ''-կարող է առաջանալ տրավմայի կամ կոնտակտային լինզաներ կրելու հետևանքով: Որպես կանոն, բակտերիալ կերատիտի [[Հարուցիչ|հարուցիչը]] հիմնականում ոսկեգույն ստաֆիլոկոկը (Staphylococcus aureus) և կապտաթարախային ցուպիկն (Pseudomonas aeruginosa, հաճախ կոնտակտային լինզաներ կրողների մոտ) են: Կերատիտը [[Թարախ|թարախային]] բնույթի է և հաճախ կոչվում է եղջերենու թարախային խոց: Հիվանդները գանգատվում են ցավից, աչքի կարմրությունից, լուսավախությունից, արցունքահոսությունից, տեսողության վատացումից:
**''ականտամեոբայով'' հարուցված կերատիտ-հազվագյուտ հանդիպող պրոտոզոային [[Վարակ|ինֆեկցիա]] է, հաճախ հանդիպում է կոնտակտային լինզաներ կրող անձանց մոտ: Բնորոշ է ցավը, [[Լուսավախություն|լուսավախությունը]], [[Արցունքահոսություն|արցունքահոսությունը]], տեսողության վատացումը, կենտրոնական եղջերենում օղակաձև ինֆիլտրատի առկայությունը, կարող է բերել կուրության:
**''սնկային''-հիվանդությունն ուղեկցվում է կորնեալ համախտանիշի զարգացմամբ, ցավով, աչքի [[Գերարյունություն|հիպերեմիայով (գերարյունություն)]]: Խոցոտվում են եղջերաթաղնթիեղջերաթաղանթի և՛ մակերեսային, և՛ խորանիստ շերտերը, ընդհուպ մինչև պերֆորացիա (թափածկում): Բորբոքային գործընթացի մեջ երբեմն ներառվում է նաև [[Աչք|անոթաթաղանթը]]: Սնկային կերտիտը առավելպես դիտվում է գյուղական բնակչության մոտ: Եղջերաթաղանթի միկրոտրավման հողի կամ բանջարեղենի հետ հանդիսանում է հիմնական ռիսկի գործոնը: Սնկային կերատիտի հետևանքով կարող է առաջանալ բբի վրա սպիտակ հատ և տեսողության վատացում: Սնկային կերատիտի ախտորոշումը դժվար է, որի պատճառով երբեմն սխալ բուժում է իրականացվում:
[[Պատկեր:Parasite140120-fig1 Acanthamoeba keratitis Figure 1A.png|thumb|''Ականտմեոբայով'' հարուցված կերատիտ]]
=== Պատճառներ ===
Պայամնավորված կերատիտի տարբեր տեսակների առկայությամբ կերատիտի առաջացմանըառաջացման պատճառները կարող են տարբեր լինել: Սակայն առավել հաճախ հիվանդության առաջացման պատճառը [[Վիրուսներ|վիրուսն]] է, [[Ռետինոլ|վիտամին A]]-ի անբավարարությունը, որոշ վարակիչ հիվանդություններ ([[Գրիպ|գրիպ]], [[Դիֆթերիա|դիֆթերիա]], [[Սիֆիլիս|սիֆիլիս]], [[Սուսանակ|գոնորեա]], [[Տուբերկուլոզ|տուբերկուլոզ]]), իսկ երբեմն նաև` այլ [[Միկրոօրգանիզմներ|միկրոօրգանիզմները]]: Երբ աչքի եղջերենին ծառի ճյուղով, եղունգով կամ ինչ-որ այլ օտար մարմնով վնասվում է նույնպես կարող է առաջանալ կերատիտ:
 
=== Ախտորոշում ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կերատիտ» էջից