«Հոռեկա վանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-երկիր = ԼՂՀ +երկիր = Արցախ)
Տող 50.
Ըստ շինության արձանագրությունների, եկեղեցին կառուցվել է 1279-ին, իսկ գավիթը՝ 1284-ին։ Եկեղեցին ունի մի ուշագրավ մանրամաս՝ խորանը լուսավորվում է երեք պատուհանով։ Գավիթը երկու զույգ փոխհատվող կամարների վրա հենվող ծածկով է. պատկանում է հայկական գավիթների XIII դ. տարածված տիպին։
Հոռեկա վանքից մոտ 100-150 մ հյուսիս պահպանվել է հայկական ժողովրդական ճարտարապետության լավագույն նմուշներից՝ [[Գյուլիստան]]ի [[Մելիք-Բեգլարյանների ապարանք]]ը։ Կառույցի հատակագծի լուծումը հիմնականում ենթարկված է հայկական ժողովրդական բնակելի տան, այսպես կոչված, համալիր տիպի հատակագծային սկզբունքին։ Ուշագրավ են հարավային թևի քառակուսի հատակագծով զույգ գլխատները (քարակերտ գմբեթները կանգուն էին մինչև XIX դ. վերջերը), որոնք, ունենալով ֆունկցիոնալ կարևոր նշանակություն, գերիշխել են հատակագծային և ծավալատարածական հորինվածքում։
Ապարանքի ինքնատիպ ճարտության հորինվածքում ժողվրդականժողովրդական բնակելի տան շինության ավանդույթները միահյուսվել են դարաշրջանի պաշտպանական կառույցների կառուցողական սկզբունքների հետ (ուղղանկյուն պարագծով պարիսպ, դիտանցքավոր աշտարակներ՝ պայմանավորված ժամանակի սոց-քաղաքական իրավիճակով), և ապարանքը իր հիմնական բնակելի նշանակությամբ հանդերձ, միաժամանակ, պալատ-ամրոց է, դարաշրջանի պաշտպանական կառույցի նոր տիպ՝ բերդերի ու ամրոցների կողքին։
 
== Գրականություն ==