«Դվինի եկեղեցական ժողով (506)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Դվինի եկեղեցական ժողով (այլ կիրառումներ)}}
{{Արևմտահայերեն|Դուինի Եկեղեցական Ժողով (506)}}
'''Դվինի եկեղեցական ժողով,''' [[506]] թվականին [[Մարզպանական Հայաստան]]ի մայրաքաղաք [[Դվին]]ում [[Բաբկեն Ա Ոթմսեցի]] կաթողիկոսի գլխավորությամբ հրավիրված ազգային-եկեղեցական ժողով։ Քննարկվել են դավանական խնդիրներ, մասնավորապես [[Նեստորականություն|նեստորականությանը]] և [[Քաղկեդոնականություն|քաղկեդոնականությանը]] առնչվող հարցեր քննելու, նրանց հանդեպ [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայ եկեղեցու]] դիրքորոշումը պարզելու նպատակով։
[[Պատկեր:Dvin.jpg|250px|մինի|աջից|Դվինի կաթողիկե եկեղեցին]]
Ժողովին մասնակցել են 20 եպիսկոպոս, վանականներ, երեցներ, 14 նախարար՝ մարզպան [[Վարդ Մամիկոնյան]]ի ([[505]]–[[509]] թվականներ) գլխավորությամբ, [[Սյունիք (նահանգ)|Սյունյաց]] եկեղեցու ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաց և Աղվանից եկեղեցիների կաթողիկոսներն ու եպիսկոպոսները։ Պահպանվել է միայն մեկ ժողովական՝ «Թուղթ Հայոց ի Պարսս, առ ուղղափառս» վերնագրով առաջին թուղթը, որը գրել է Բաբկեն Ա Ոթմսեցին։