«Լոռի բերդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 41.
Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք՝ [[Ձորագետ]]ի ձախ ափին։ Հիմնադրել է [[Դավիթ Անհողին]]ը հավանաբար՝ 1005 - 1020 թթ.։
 
1065-ին [[Սամշվիլդե]] քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո Կյուրիկե Ա-ն (1049 - 1089) Լոռին դարձրեց [[Կյուրիկյան թագավորություն|Կյուրիկյան թագավորության]] մայրաքաղաք։ Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում. առևտրական ճանապարհներով կապված էր [[Անի]]ի, [[Դվին]]ի, [[Դմանիս]]ի, [[Տփղիս]]ի և ուրիշ քաղաքների հետ։ XI - XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ։ Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել։<br />
1105 թվականին Լոռին կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118 թվականին՝ վրացական զորքերը, այն իր շրջակա հողերով դարձավ վրաց Օրբելիների կալվածքը։ 1185 թվականին անցավ Սարգիս Զաքարյանին, իսկ նրա մահից հետո՝ որդիներին՝ Իվանե և Զաքարե Զաքարյաններին։ 1236 թվականի հունիսին մոնղոլական բանակը Չաղատա Նուինի գլխավորությամբ գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպտեց Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերեց Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը։ 1430-ին Լոռիին տիրում էին հայ Օրբելյանները։ 1562 - 1734 թթ. Լոռին՝ որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ [[թուրքեր]]ին, մե՛րթ [[պարսիկներ]]ին, երբեմն՝ [[վրացիներ]]ին։ XVIII դ. վերջին Lոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ, և հենց միջնաբերդում առաջացավ համանուն գյուղը, որը 1926 - 1930 թթ. ամայացավ (այժմ Լոռիից մոտ 2 կմ հեռավորության վրա տարածված է Լոռի բերդ գյուղը)։