«Թատրոնի ռեժիսոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (6), է: → է։, ը: → ը։ (11), լ: → լ։, ղ: → ղ։, մ: → մ։ (3), ն: → ն։ (2), ս: → ս։, ր: → ր։ (3), և: → և։ oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզե...
Տող 26.
Եթե [[Արևմտյան Եվրոպա]]յում 20-րդ դարում դեռևս վեճեր կային դրամատիկական թատրոնի գլխավորի վերաբերյալ, ապա [[Ռուսաստան]]ում [[Կոնստանտին Ստանիսլավսկի]]ն և Վլադիմիր Նեմիրիովիչ-Դանչենկոն, հիմնվելով Լ. Կրոնեկի և Ա. Անտուանի փորձի վրա, ռեժիսորին անքննարկելիորեն կարևորագույն դեմքը դարձրին։
Արևմտյան Եվրոպայի թատրոնն ուներ իր նշանավոր ռեժիսորները, նախ և առաջ` Մաքս Ռեյխարդն ու Էրվին Պիսկատորը։ Ռեժիսորն ու դրամատուրգը ևս մեկ անգամ միավորվեցին [[Բերտոլդ Բրեխտ]]ի անձում։
20-րդ դարի թատրոնում բեմադրության ժամանակ արդեն ամեն ինչ ենթարկվում էր ռեժիսորական մտահղացմանը, որը պահանջում է ամբողջական պիեսի և յուրաքանչյուր կերպարի մեկնաբանություն, տվյալ պիեսի դերասանական խաղի յուրահատկությունների որոշակիացման անհրաժեշտություն, բմադրությանբեմադրության լուծում` տարածության ու ժամանակի մեջ, դրա տեմպի ու ռիթմի որոշում։ Հաճախ ռեժիսորն իր վրա էր վերցնում նաև ներկայացման գեղարվեստական ձևավորումը, հատկապես, եթե մյուս մասնագիտությամբ նա նկարիչ էր, ինչպես, օրինակ, [[Նիկոլայ Ակիմով]]ը: Այլ դեպքերում, բեմադրիչը նկարիչի հետ որոշում էր գեղարվեստական լուծումները, կոմպոզիտորի հետ քննարկում էր երաժշտական հարցերը։
Բեմադրության ստեղծման մեջ հովանավորի ([[պրոդյուսեր]]ի) մասնակցությունը կարող էր էականորեն սահմանափակել ռեժիսորի ազատությունը, մասնավորապես` դերասաններին ընտրելու հարցում։ Այլ դեպքերում դերասանների ընտրությունը ևս բեմադրիչի իրավասությունների մեջ էր։
Միևնույն ժամանակ, «ռեժիսորական» թատրոնի շրջանակներում բեմադրիչի ու դերասանների հարաբերությունները կարող էին տարբեր լինել։