«Կոսմոլոգիական հաստատուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[File:CMB Timeline300 no WMAP.jpg|thumb|400px|Տիեզերքի ժամանակային ձևավորման գծապատկերը [[լամբդա-CDM մոդել|ΛCDM մոդելում]]։ Ժամանակի վերջին մեկ երրորդ մասում արագացված ընդարձակումը ներկայացնում է մութ էներգիայի գերակշռությամբ ժամանակը։]]
 
'''Կոսմոլոգիական հաստատուն''' (տիեզերագիտական հաստանուն), [[ֆիզիկական տիեզերագիտություն|տիեզերագիտության]] մեջ էներգիայի խտության արժեքը վակուումում։ Սովորաբար նշանակվում է հունարեն մեծատառ լամբդա տառով՝ Λ։ Սկզբնապես ներմուծել է [[Ալբերտ Այնշտայն]]ը 1917 թվականին<ref>{{cite journal|author=Einstein, A |title=Kosmologische Betrachtungen zur allgemeinen Relativitaetstheorie |date= 1917 |url=http://einstein-annalen.mpiwg-berlin.mpg.de/related_texts/sitzungsberichte |journal=[[Պրուսիայի գիտությունների ակադեմիա|Sitzungsberichte der Königlich Preussischen Akademie der Wissenschaften Berlin]] |volume=part 1|pages=142–152}}</ref>՝ որպես լրացում իր [[հարաբերականության ընդհանուր տեսություն|հարաբերականության ընդհանուր տեսության]] մեջ, որպեսզի հնարավոր լինի պահպանել [[ստատիկ տիեզերք|տիեզերքի ստատիկությունը]], ինչը այդ ժամանակ ընդունված տեսակետ էր։ Այնշտայնը հրաժարվեց այս գաղափարից 1929 թվականին, երբ [[Էդվին Հաբլ]]ը հայտնաբերեց, որ գալակտիկաները [[տիեզերքի ընդարձակում|հեռանում են իրարից]]։ 1929-ից մինչև վաղ1990-ական թվականները տիեզերագիտության հետազոտողների մեծ մասը համարում էր, որ կոսմոլոգիական հաստատունը զրո արժեք ունի։