«Մեղքի հույզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 60.
 
=== Մեղքի և զայրույթի փոխազդեցություն ===
Գամբարոն իրականացրել է փորձարարական հետազոտություններ ֆրուստրացիոն իրավիճակում մեղքի և [[զայրույթ]]ի փոխազդեցության վերաբերյալ։ Գամբարոյի փորձը հետաքրքրական է նրանով, որ նա չի սահմանափակվել ակնհայտ ենթադրություններով, որ նրա կողմից առաջարկված ֆրուստրացիոն իրավիճակը առաջ է բերում հետազոտվողների զայրույթը։ Նա օգտագործեց ինքնահաշվետվության տեխնիկան, որպեսզի պարզի, թե ինչպես են փորձարկվողները վերահսկում զայրույթի սուբյեկտիվ զգացումները։ Գամբարոյի կողմից առաջարկված հիպոթեզի համաձայն ֆրուստրացիոն իրավիճակին ուղեկցող զայրույթի զգացումը պետք է առաջ բերեր դիաստոլիկ ճնշման բարձրացում, իսկ զայրույթի հետագա ագրեսիվ արտահայտումը կիջեցներ այն։ Բացի այդ, Գամբարոն առաջարկեց, որ հետազոտության արդյունքի վրա պետք է ազդեն հետազոտվողների անձնային հատկությունները, օրինակ, որոքորոնք չափվում են Մոշերի ագրեսիա – մեղք սանդղակի օգնությամբ։
Հետազոտության համար ստեղծվեցին չորս փորձարարական իրավիճակներ։ Ֆրուստրացիոն գրգռիչի դերը կատարում էր փորձարկողի օգնականը։ Առաջին իրավիճակում փորձարկողները կարող էին արտահայտել իրենց զայրույթը, օգնականին հարվածելով էլեկտրական հոսանքով։ Երկրորդ դեպքում հետազոտվողները կարող էին խնդրել փորձարկողին պատժել օգնականին։ Երրորդ դեպքում հետազոտվողներին արգելվում էր արտահայտել իրենց զայրույթը։ Չորրորդ դեպքում հետազոտվող իրավիճակը ընդհանրապես չէր պարունակում ֆրուստրացիոն պայմաններ, որոնք կարող էին լինել զայրույթի պատճառ և փորձարկվողներին խնդրում էին լրացնել ինչ-որ ֆորմուլյար։